Գլխավոր տեղեկություն
Համար
N 1461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.22/72(1085) Հոդ.1231.24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածին և 131-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի CN 22, CN 23 և CP 72 պարզեցված ձևերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևերը կիրառելի են միայն «Արտահանում` ազատ շրջանառության համար» և «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմների դեպքում, իսկ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը` միայն «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմի դեպքում:

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը լրացվում են միայն միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի կողմից` առաքողի կողմից լրացված հայտարարագրի հիման վրա:

6. Սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով արտահանվող ապրանքների համար սույն որոշման 1-ին կետով հաստատված առաքողի մաքսային հայտարարագիրը համարվում է արտահանման մաքսային հայտարարագիր:

7. Սահմանել, որ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորից տարբերվող միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի միջոցով ապրանքներ արտահանելու դեպքում հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

8. Սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված արժեքային և բնաիրային սահմաններում մաքսատուրքի պարզեցված դրույքաչափով հարկման ենթակա առաքանու ներմուծման դեպքում սույն որոշման 5-րդ կետի շրջանակներում լրացվում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը:

9. Սահմանել, որ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող 15 հազ. դրամ և դրան համարժեք ձեռքբերման արժեքը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սույն որոշման 5-րդ կետի շրջանակներում լրացվում է սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ներմուծման մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը:

10. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևերը տրամադրվում են փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորների կողմից` Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված կարգի ձևանմուշներով: Դրանք լրացվում են առաքողի կողմից` թղթային ձևով կամ TWM մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով:

11. Սահմանել, որ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի խափանման դեպքում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը լրացվում են թղթային տարբերակով: Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի գործարկումից հետո` 24 ժամվա ընթացքում մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը թղթային եղանակով լրացված հայտարարագրում նշված տեղեկությունները մուտքագրում է մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ` նշելով թղթային եղանակով լրացված մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը:

12. Սահմանել, որ փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ապրանքների տեղափոխման դեպքում Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված առաքանին ուղեկցող փաստաթղթերում առկա տվյալների արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

13. Սահմանել, որ սույն որոշմամբ չնախատեսված այլ դեպքերում միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող ապրանքների հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1461-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՁԵՎԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1461-Ն որոշման

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՁԵՎԸ

 

Ա. Ուղարկող

   

Անվանումը

 

Երկիր, քաղաք

 

Գտնվելու վայրը (իրավաբանական անձ) կամ հաշվառման վայրը (ֆիզիկական անձ)

 

Բ. Ստացող

 

Անուն, ազգանուն

 

Անձնագրի սերիա և համար

 

Երկիր, քաղաք

 

Հաշվառման վայրը

 

Գ. Հայտարարատու

 

ՀՎՀՀ

 

Դ. Առաքանու ներդրանքը

   

1. Հերթական համարը

2. Նկարագիրը

3. Ծագման երկիրը

4. Ապրանքի համաքաշը

5. Ապրանքի զտաքաշը

6. Ներմուծման սահմանափակումներ

7. Ներմուծման սահմանափակումների վերաբերյալ նշումներ (օր.` համապատասխան փաստաթղթերի համարները)

1

                   

2

                   

                   

Ե. Առաքանու ձեռքբերման ծախսերը

                 

1. Հերթական համարը

2. Ապրանքի ձեռբերման արժեքը

3. Արժույթը

4. Ապրանքի ձեռքբերման արժեքը ՀՀ դրամով

5. Մաքսային արժեքի այլ բաղկացուցիչներ

6. Արժույթը

7. Մաքսային արժեքի այլ բաղկացուցիչներ ՀՀ դրամով

8. Մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով

1

                   

2

                   

                   

Զ. Մաքսային վճարների հաշվարկ

   

1. Հերթական համարը

2. Մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով

3. ԱՏԳ ԱԱ կոդը

4. Մաքսատուրքի դրույքաչափ/2.5%

5. Մաքսատուրք

6. Մաքսավճար

7. Մաքսային վճարների չափը

 

1

           

2

           

 

Լրացման ցուցումներ

 Հայտարարագրի Ա դաշտում լրացվում են ուղարկողի վերաբերյալ տվյալներ:

Բ դաշտում լրացվում են ստացողի վերաբերյալ տվյալներ:

Գ դաշտի առաջին ենթաբաժնում լրացվում է որպես հայտարարատու հանդես եկող միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը (օրինակ` «Հայփոստ» ՓԲԸ), իսկ երկրորդ ենթաբաժնում` նշված անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

Դ դաշտի 1-ին սյունակում նշվում են առաքանու մեջ առկա ապրանքները` հերթական համարակալմամբ, 2-րդ սյունակում նշվում է ապրանքի նկարագիրը, 3-րդ սյունակում` ապրանքի ծագման երկիրը, 4-րդ սյունակում` ապրանքի համաքաշը, 5-րդ սյունակում` ապրանքի զտաքաշը, 6-րդ սյունակում նշվում են ներմուծման սահմանափակումները (օր.` բուսասանիտարական հավաստագիր պահանջող բույսերի ներմուծման դեպքում նշվում է` ենթակա են բուսասանիտարական հսկողության), 7-րդ սյունակում նշվում են ներմուծման սահմանափակումների մասին նշումներ (բուսասանիտարական հավաստագրի հերթական համարը):

Ե դաշտի 1-ին սյունակում նշվում է ապրանքի հերթական համարը, 2-րդ սյունակում` ապրանքի ձեռքբերման արժեքը, ընդ որում` առաքողի լրացրած հայտարարագրում արտացոլված արժույթով, 3-րդ սյունակում նշվում է համապատասխան արժույթը: 4-րդ սյունակում նշվում է ապրանքի ձեռքբերման արժեքը ՀՀ դրամով, 5-րդ սյունակում` մաքսային արժեքի այլ բաղկացուցիչները համապատասխան արժույթով (ձեռքբերման գնի մեջ չներառվող և մինչև ՀՀ մաքսային սահման առաքանու տեղափոխման, ապահովագրական և այլ ծախսեր), 6-րդ սյունակում`համապատասխան արժույթը, 7-րդ սյունակում նշվում են մաքսային արժեքի այլ բաղկացուցիչները` արտահայտված ՀՀ դրամով, 8-րդ սյունակում` մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` տվյալ ապրանքների հայտարարագրման օրը հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

Ուշադրություն` ֆիզիկական անձանց կողմից փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար որպես մաքսային արժեք հիմք է ընդունվում միջազգային պայմանագրերով սահմանված ձևով առաքողի լրացրած փոստային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքը:

Զ դաշտի 1-ին սյունակում լրացվում է առաքանու մեջ առկա ապրանքների հերթական համարը, 2-րդ սյունակում` մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով, 3-րդ սյունակում` ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 4-րդ սյունակում` մաքսատուրքի դրույքաչափը` 2.5%, 5-րդ սյունակում` տվյալ ապրանքի մաքսատուրքը, 6-րդ սյունակում` մաքսավճարը, իսկ 7-րդ սյունակում` մաքսային վճարների ընդհանուր չափը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1461-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՁԵՎԸ

 

Ա. Ուղարկող

   

Անվանումը

 

Գործունեության ոլորտը (լրացվում է, եթե ուղարկողը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ չէ)

 

Երկիր, քաղաք

 

Գտնվելու վայրը (իրավաբանական անձ) կամ հաշվառման վայրը (ֆիզիկական անձ)

 

Բ. Ստացող

 

Անվանումը

 

ՀՎՀՀ

 

Երկիր, քաղաք

 

Գտնվելու վայրը (իրավաբանական անձ) կամ հաշվառման վայրը (անհատ ձեռնարկատեր)

 

Գ. Հայտարարատու

 

ՀՎՀՀ

 

Դ. Առաքանու ներդրանքը

   

1. Հերթական համարը

2. Նկարագիրը

3. Ծագման երկիրը

4. Ապրանքի համաքաշը

5. Ապրանքի զտաքաշը

6. Ներմուծման սահմանափակումներ

7.Ներմուծման սահմանափակումների վերաբերյալ նշումներ (օր.` համապատասխան փաստաթղթերի համարները)

1

             

2

             

             

Ե. Առաքանու ձեռքբերման ծախսերը

 

1. Հերթական համարը

2. Ապրանքի ձեռբերման արժեքը

3. Արժույթը

4. Ապրանքի ձեռքբերման արժեքը ՀՀ դրամով

5. Մաքսային արժեքի այլ բաղկացուցիչներ

6. Արժույթը

7. Մաքսային արժեքի այլ բաղկացուցիչներ ՀՀ դրամով

8. Մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով

1

               

2

               

               

Զ. Մաքսային վճարների հաշվարկ

   

1. Հերթական համարը

2. Մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով

3. ԱՏԳ ԱԱ կոդը

4.Մաքսատուրք

5.Մաքսավճար

6.Ավելացված արժեքի հարկ

7.Ակցիզային հարկ

8.Մաքսային վճարների չափը

 

1

             

2

             

             

Ընդամենը

     

 

Լրացման ցուցումներ

 

Հայտարարագրի Ա դաշտում լրացվում են ուղարկողի վերաբերյալ տվյալներ:

Բ դաշտում լրացվում են ստացողի վերաբերյալ տվյալներ:

Գ դաշտի առաջին ենթաբաժնում լրացվում է որպես հայտարարատու հանդես եկող միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը (օրինակ` «Հայփոստ» ՓԲԸ), իսկ երկրորդ ենթաբաժնում` նշված անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

Դ դաշտի 1-ին սյունակում նշվում են առաքանու մեջ առկա ապրանքները` հերթական համարակալմամբ, 2-րդ սյունակում նշվում է ապրանքի նկարագիրը, 3-րդ սյունակում` ապրանքի ծագման երկիրը, 4-րդ սյունակում` ապրանքի համաքաշը, 5-րդ սյունակում` ապրանքի զտաքաշը, 6-րդ սյունակում նշվում են ներմուծման սահմանափակումները (օր.` բուսասանիտարական հավաստագիր պահանջող բույսերի ներմուծման դեպքում նշվում է` ենթակա են բուսասանիտարական հսկողության), 7-րդ սյունակում նշվում են ներմուծման սահմանափակումների մասին նշումներ (բուսասանիտարական հավաստագրի հերթական համարը):

Ե դաշտի 1-ին սյունակում նշվում է ապրանքի հերթական համարը, 2-րդ սյունակում` ապրանքի ձեռքբերման արժեքը, ընդ որում` առաքողի լրացրած հայտարարագրում արտացոլված արժույթով, 3-րդ սյունակում նշվում է համապատասխան արժույթը: 4-րդ սյունակում նշվում է ապրանքի ձեռքբերման արժեքը ՀՀ դրամով, 5-րդ սյունակում` մաքսային արժեքի այլ բաղկացուցիչները համապատասխան արժույթով (ձեռքբերման գնի մեջ չներառվող և մինչև ՀՀ մաքսային սահման առաքանու տեղափոխման, ապահովագրական և այլ ծախսեր), 6-րդ սյունակում`համապատասխան արժույթը, 7-րդ սյունակում նշվում են մաքսային արժեքի այլ բաղկացուցիչները` արտահայտված ՀՀ դրամով, 8-րդ սյունակում` մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` տվյալ ապրանքների հայտարարագրման օրը հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

Ուշադրություն` իրավաբանական անձանց կողմից փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար որպես մաքսային արժեք հիմք է ընդունվում միջազգային պայմանագրերով սահմանված ձևով առաքողի լրացրած փոստային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքը:

Զ դաշտի 1-ին սյունակում լրացվում է առաքանու մեջ առկա ապրանքների հերթական համարը, 2-րդ սյունակում` մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով, 3-րդ սյունակում` ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 4-րդ սյունակում` մաքսատուրքի գումարը, 5-րդ սյունակում` մաքսավճարի գումարը, 6-րդ սյունակում` մաքսավճարի գումարը, 6-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի գումարը, 7-րդ սյունակում` ակցիզային հարկի գումարը, 8-րդ սյունակում` մաքսային վճարների ընդհանուր գումարը: «Ընդամենը» սյունակում լրացվում է առաքանու համար վճարման ենթակա մաքսային վճարների ընդհանուր գումարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան