Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 փետրվարի 2017 թվականի N 4
9. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. փետրվարի 3 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի նիստի N 4  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ,ՎԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
| 
 NN  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Նպատակը  | 
 Խնդիրը  | 
 Պատասխանատուն  | 
 Համակատարողը  | 
 Կատարման ժամկետը  | 
 Ակնկալվող արդյունքը  | 
 Ակնկալվող ֆինանսական միջոցները  | 
 Վերստուգելի  | |
| 
 1.  | 
 Հուշարձանների վերաբերյալ կադաստրային տվյալների ձեռքբերում, կադաստրի կազմում և վարում  | 
 Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ կադաստրային գրանցամատյանի ստեղծման, տվյալների ձեռքբերման, համակարգման, ներմուծման և դրանց տրամադրման մատչելիության ապահովումը  | 
 Հուշարձանների հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, պահպանական գոտի, ներդիրներ, ցուցակներ) լրամշակման և ճշգրտման անհրաժեշտությունը, արդի տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես, քարտեզագրական նյութերի թվային համակարգին անցնելը, ինչպես նաև պետական կադաստրի բնագավառում կիրառվող ձևաչափերին համապատասխանեցնելը  | 
 Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե  | 
 2017 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգին միացում և միասնական տեղեկատվության ապահովում  | 
 ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ  | 
 Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գրանցամատյանում դրանց կադաստրային տվյալների գրանցում  | |
| 
 2.  | 
 Մշտական գործող աշխատանքային միավորի ստեղծում  | 
 ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների պետական հաշվառման աշխատանքների արդյունավետության բարձրացման ապահովումը  | 
 Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռներում պատմական և մշակութային հողերին վերաբերող տվյալների անճշտությունները, տեղեկատվական բազաներում հուշարձանների սեփականատերերի (վարձակալների, օգտագործողների) վերաբերյալ տվյալների բացակայությունը  | 
 Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե  | 
 2017 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ  | 
 Հուշարձանների կադաստրի վարման նպատակների և խնդիրների լուծում  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 ՀՀ համայնքների տարածքներում կադաստրային տվյալների ձեռք- բերման խումբ  | |
| 
 3.  | 
 Համապատասխան համակարգչային ծրագրի (ArGIS) ձեռքբերում  | 
 Ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ  | 
 Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ներդրման, ընդլայնման և տեխնիկական ապահովման ծրագրի բացակայությունը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե  | 
 2017 թվականի սեպտեմբերի 2-րդ  | 
 համապատասխան սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով և ծրագրերով համալրում  | 
 ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ  | 
 հուշարձանին վերաբերող նյութերի հավաքագրում, մշակում, մուտքագրում, տեղեկատվական բազայի ստեղծում  | |
| 
 4.  | 
 Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցում և վկայականների ձեռքբերում  | 
 ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների լիարժեք և ամբողջական գործընթացների կազմակերպման և վերահսկողության կատարելագործում  | 
 Պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների և դրանց տարածքների սեփականության իրավունքի գրանցման գործընթացի բացակայությունը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե  | 
 2018 թվական մարտի 1-ին տասնօրյակ, շարունակական  | 
 Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը և վկայականների ապահովում  | 
 ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ  | 
 Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը և վկայականների առկայություն  | |