Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2014-15.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1194-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային հաշիվ՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռք բերելու և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնություններն իրականացնելու նպատակով, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից պետությանը վճարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի՝ հետևյալ ուղղություններով. վարչության և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքում տարածքների սեփականատեր անձանց (ֆիզիկական և իրավաբանական) կամ դրանց մասնակիցների միջև կնքված անշարժ գույքի կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2017, N 811-Ա 15.07.2017, N 1194-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան