Գլխավոր տեղեկություն
Համար
N 1212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076) Հոդ.1022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1212-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշմամբ հաստատված` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետի «ա» ենթակետը «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող» բառերով.

2) 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետ՝ վճար վճարողներ) մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն գրանցման են ներկայացնում`

- վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար,

- արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար,

- շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և իրացման, Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար,

- մակերևութային ջրերի օգտագործման համար,

- ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար,

- կենսապաշարների օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն գրանցման են ներկայացնում`

- պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար:

Սույն կետով սահմանված կարգով գրանցված հաշվարկ-հաշվետվությունները սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացվում են հարկային մարմին:

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով ճշտված հաշվարկ-հաշվետվությունները օրենքով սահմանված դեպքերում ներկայացվում են սույն կետով սահմանված կարգով:».

3) 5-րդ կետի «ա» ենթակետը «ապրանքներ ներմուծողների համար» բառերից հետո լրացնել «` բացառությամբ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների» բառերով.

4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված ցանկերի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամաններով` նրանց լիազորությունների շրջանակներում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան