ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2014 թվականի N 1072-Ա
ՀՐԱՉՅԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Հրաչյա Ադամյանին 2014 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպության/Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ՆԱՏՕ/ԵԱԳԽ) Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման կոմիտեի լիագումար նիստին մասնակցելու համար:
2. Հրաչյա Ադամյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Ադամյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հրաչյա Ադամյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |