ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2014 թ. |
N 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Երևանի ավագանու հրապարակային նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am: Առցանց հեռարձակումն իրականացնում է Քաղաքապետարանի Աշխատակազմը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 10-ից:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
2014 թ. դեկտեմբերի 23 Երևան |