Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.11/38(772) Հոդ.910
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 957-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101–րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 86-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի վերաբերյալ ծրագրային առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված` հիմնավորված առաջարկությունների հիման վրա սահմանված կարգով կազմակերպել քարաթափերի տեղամասերում ստիպողական քարաթափերի ծրագրերի մշակումը և իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների իրականացումն ընդգրկել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 29-ի N 957-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար օգտագործվել են հանրապետության մարզերում առկա քարաթափերի ազդեցության գոտիներում գտնվող շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված տվյալները:

2. Հաշվի առնելով այն, որ ներկայացված տվյալները քարաթափերի տեղամասերում համապատասխան միջոցառումների հիմնավորման համար թերի են և ոչ բավարար, ծրագրով նախատեսվում է գույքագրման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի նիստի N 8 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի երկրորդ փուլի` ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների հետ համատեղ, ինչը թույլ կտա ապահովել տեխնիկատնտեսական առումով նպատակահարմար միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև կբացառի հետագա ուսումնասիրությունների անհարկի կրկնությունը:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

3. Հանրապետության տարածքի բարդ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆային առանձնահատկությունները, լեռնային ապարների որոշակի կազմավորումների տարածվածությունը, տեկտոնական ստրուկտուրաների տեղադրությունը, կլիմայական պայմանները և սեյսմաակտիվությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում քարաթափերի առաջացման և զարգացման համար:

4. Քարաթափերի առաջացման և զարգացման բնական գործոններն են լեռնային ապարների հողմնահարումը, ինտենսիվ ճեղքավորումը, մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունը, սեյսմիկ ցնցումները, իսկ արտածին գործոններից` մարդու ինտենսիվ ներգործությունը շրջակա միջավայրի վրա:

5. Վտանգավոր երկրաբանական երևույթներից, մասնավորապես, քարաթափերից բնակչության պաշտպանությունը հանրապետությունում կարևորագույն հիմնախնդիր է:

6. Հանրապետությունում քարաթափերի կանխարգելման հիմնախնդրի կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն, ուստի, այն պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության լուրջ միջամտությունն ու վերահսկողությունը քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացման, ենթակառուցվածքների, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների և այլ օբյեկտների անխափան ու անվտանգ շահագործումն ապահովելու հարցում` դրանով իսկ ապահովելով տնտեսության բնականոն գործունեությունը և քարաթափերից հասցված վնասների նվազեցումն ու բացառումը:

7. Քարաթափերը, հանդիսանալով անընդհատ զարգացող ու իրենց ծավալներով մշտապես աճող վտանգի աղբյուր, սպառնում են ազգային անվտանգությանը, պատճառ են դառնում, հատկապես, լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ամայացմանը, պատմամշակութային արժեքների ավերմանը, բնակչության աղքատացմանը, տարահանմանը և մի շարք այլ սոցիալական հիմնախնդիրների առաջացմանը: Դրանք խոչընդոտում են միջպետական և հանրապետական նշանակության ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի անխափան ու անվտանգ շահագործմանը, վտանգ են ներկայացնում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների և այլ` ռազմավարական նշանակություն ունեցող, կարևորագույն օբյեկտների բնականոն կենսագործունեության համար:

8. Ծրագրի մշակման համար անհրաժեշտ վերլուծություններ կատարելու, գույքագրման աշխատանքների իրականացման համար պահանջվող միջոցների մոտավոր ֆինանսական գնահատականը տալու, ինչպես նաև հետագայում քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքներն առավել նպատակաուղղված իրականացնելու համար հավաքագրվել և ամփոփվել է շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի մասին նախնական տեղեկատվությունը: Նման մոտեցումը հնարավորություն կտա նախապես գնահատելու հիմնախնդրի մոտավոր մասշտաբները, իսկ ձեռք բերված տվյալները կօգտագործվեն հետագայում մասնագիտացված կազմակերպությունների կողմից ծրագրի իրականացման ժամանակ:

9. Համաձայն նախնական տեղեկատվության` հանրապետության 45 համայնքներում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտում են գտնվում 706 անհատական և 6 բազմաբնակարան շենքեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 125403 քառ. մետր: Այդ շենքերում բնակվում է 4040 բնակիչ:

10. Նախկինում տարբեր կազմակերպությունների կողմից կատարվել են քարաթափերի առանձին վտանգավոր տեղամասերի ուսումնասիրություններ և դրանց արդյունքների հիման վրա իրականացվել են տարբեր բնույթի կանխարգելիչ միջոցառումներ` հիմնականում ավտոճանապարհների ու երկաթգծի առանձին տեղամասերում: Ավտոճանապարհների առանձին հատվածներում իրականացվել են ստիպողական քարաթափեր, իսկ քարաթափերի տեղամասերի ազդեցության առավել վտանգավոր գոտիներից տարահանվել են բնակիչները:

11. Վերջին շուրջ երկու տասնյակ տարիների ընթացքում նման ուսումնասիրություններ չեն կատարվել, և շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի վտանգավոր տեղամասերի վերաբերյալ չկան անհրաժեշտ հետազննությունների նյութեր, որոնք կարող էին հիմք հանդիսանալ համապատասխան միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման համար:

12. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներից 2007 թվականի դրությամբ տարահանվել են 58 բնակելի տների բնակիչներ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 907-Ն, 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1260-Ն, 2006 թվականի հունիսի 8-ի N 845-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշումներով հատկացվել է 249,129 մլն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նեղոցի և Փամբակի գյուղական համայնքներում` 4 բնակելի տների բնակիչներ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ հատկացվել է 10,5 մլն դրամ:

13. Եթե հիմնախնդրի նկատմամբ նման մոտեցում ցուցաբերվի նաև հետագայում, ապա հանրապետության տարածքում քարաթափերի վտանգավոր տեղամասերի ազդեցության գոտում գտնվող բնակելի տների բնակիչների տարահանման համար կպահանջվեն զգալի ֆինանսական ներդրումներ: 2009 թվականի դրությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված տվյալների հիման վրա կատարված խոշորացված հաշվարկների, արդեն իսկ այդ նպատակով շուրջ 4.2 մլրդ դրամի պահանջ կարող է առաջանալ:

14. Նման մոտեցումը չի կարող հանդիսանալ հիմնախնդրի արդյունավետ լուծում, քանի որ քարաթափի վտանգը մշտապես շարունակում է մնալ սպառնալից` բնակչության բնականոն և անվտանգ կենսագործունեության համար:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐԸ

 

15. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող շենքերի ու շինությունների պաշտպանության և դրա հետ կապված` բնակչության անվտանգության ու բնականոն կենսագործունեության ապահովման ուղղությամբ հիմնավորված միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելն է:

16. Ծրագրի խնդիրը ոլորտում առկա իրավիճակը, շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման գործընթացին ներկայացվող հիմնական պահանջները, գույքագրման աշխատանքների մոտավոր ֆինանսական գնահատականը և դրանց իրականացման ժամանակացույցը ներկայացնելն է:

 

IV. ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

17. Քարաթափերի տեղամասերում համապատասխան միջոցառումների իրականացման կամ այլ հիմնավորված մոտեցումների ցուցաբերման համար ֆինանսական միջոցների ռացիոնալ և նպատակային օգտագործման նպատակով ծրագրով առաջարկվում է քարաթափերի վտանգավոր տեղամասերում իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի նիստի N 8 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի կանխարգելման հայեցակարգով նախատեսված միջոցառումների առաջին և երկրորդ փուլերով նախատեսված գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների համալիր աշխատանքներ, որոնց արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա կհստակեցվեն բնակչության անվտանգության ապահովման և շենքերի ու շինությունների պաշտպանության նպատակով ցուցաբերվելիք մոտեցումները, և կմշակվեն ու կիրականացվեն տեխնիկատնտեսապես հիմնավորված միջոցառումների համապատասխան ծրագրեր:

18. Համալիր աշխատանքների արդյունքում պետք է որոշվեն քարաթափերի տեղամասերի երկրաբանական կառուցվածքը, ինժեներաերկրաբանական և ջրաերկրաբանական պայմանները, ապարների ֆիզիկամեխանիկական և ջրաֆիզիկական հատկությունները, լանջի կայունությունը, քարաթափերի առաջացման և զարգացման պատճառները, ազդեցության վտանգավոր (ռիսկային) գոտիների սահմանները, իրական ռիսկերը, առկա և պոտենցիալ վտանգները, ուղղակի և անուղղակի վնասները, ինչպես նաև պետք է կանխատեսվի երևույթի հետագա զարգացման հնարավորությունը:

19. Քարաթափերի տեղամասերում գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված (գրանցման համարը` 11701172, 2001 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ) ՀՀՇՆ I-2.01-99 «Ինժեներական հետազննություններ` շինարարության համար: Հիմնական դրույթներ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի պահանջներին համապատասխան:

20. Քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը կհստակեցվի մասնագիտացված կազմակերպությունների կողմից ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա` համապատասխան միջոցառումների իրականացման ծրագրերի մշակման ժամանակ:

21. Ծրագրի շրջանակներում քարաթափերի տեղամասերի գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների համալիր աշխատանքների համար հաշվարկված գումարները` համաձայն աղյուսակի, փոփոխական են, հանդիսանում են ելակետային` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ըստ առաջնահերթության ընտրված տեղամասերում համապատասխան միջոցառումների իրականացման ֆինանսավորման հայտեր ներկայացնելու համար:

22. Հանրապետությունում քարաթափերի տեղամասերում նախկինում ուսումնասիրություններ չեն իրականացվել, և այդ աշխատանքների գնահատման համար ներկայումս չկան մշակված խոշորացված արժեքներ, ուստի, քարաթափերի` մինչև մեկ հեկտար մակերեսով տեղամասում ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների իրականացման համար ելակետային է ընդունվել 554.0 հազ. դրամը, որը որոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 28-ի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների խոշորացված արժեքների հիման վրա:

23. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից քարաթափերի վտանգավոր տեղամասերում անհրաժեշտ միջոցառումներն ըստ առաջնահերթության ներկայացնելով Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Ծրագրի իրականացման ժամանակացույցը ներկայացված է աղյուսակում:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից որպես առաջնային ներկայացված` քարաթափերի տեղամասերում ուսումնասիրությունների ու միջոցառումների իրականացումը նախադրյալ կհանդիսանա հետագայում այլ տեղամասերում նմանատիպ աշխատանքների իրականացման համար:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

25. Ծրագրի իրականացումը`

1) անհրաժեշտ նախադրյալ կհանդիսանա հանրապետությունում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև շենքերի ու շինությունների պահպանման ուղղությամբ համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման համար` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հիմնախնդիրը.

2) կապահովի քարաթափերի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների ռացիոնալ և նպատակային օգտագործումը.

3) կբարձրացնի քարաթափերի կանխարգելման միջոցառումների հիմնավորվածությունը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

26. Քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքների կատարման և միջոցառումների իրականացման համար ֆինանսական ապահովման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական (հնարավորության սահմաններում) բյուջեները.

2) հիմնադրամները, վարկերը, դրամաշնորհներն ու երկարաժամկետ ներդրումները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Աղյուսակ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱՉԱՓԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Քարաթափերի տեղամասերը

Համալիր աշխատանքների իրականացման համար պահանջը` ըստ տարիների, և անհրաժեշտ միջոցները

համայնքի անվանումը

մակերեսը (հա)

ռիսկի օբյեկտները

համալիր աշխատանքների նախնական արժեքը
(մլն դրամ)

կատարման ժամկետները

1 2 3 4 5 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

1.

գ. Շաղափ

0.54

բնակելի տներ, դպրոց

0.6

ըստ ֆինանսավորման

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

1.

գ. Փարպի

0.33

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1.

 քաղ. Գավառ

7.0

բնակելի տներ, հասարակական և արտադրական շենքեր

3.9

ըստ ֆինանսավորման

 2.

քաղ. Մարտունի

11.8

բնակելի տներ, հասարակական և արտադրական շենքեր

6.5

ըստ ֆինանսավորման

 3.

գ. Կարմիրգյուղ

2.2

բնակելի տներ

1.2

ըստ ֆինանսավորման

 4.

գ. Լանջաղբյուր

 3.55

բնակելի տներ

2.0

ըստ ֆինանսավորման

 5.

գ. Գեղարքունիք

9.55

բնակելի տներ

5.3

ըստ ֆինանսավորման

6.

գ. Ծաղկաշեն

2

բնակելի տներ

1.1

ըստ ֆինանսավորման

7.

գ. Վարդենիկ

6.5

բնակելի տներ

3.6

ըստ ֆինանսավորման

8.

գ. Գեղհովիտ

0.57

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

9.

գ. Արծվանիստ

0.4

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

10.

գ. Կարճաղբյուր

3.3

բնակելի տներ

1.8

ըստ ֆինանսավորման

11.

գ. Ծովակ

4.5

բնակելի տներ

2.5

ըստ ֆինանսավորման

ընդամենը`
Գեղարքունիքի մարզ

 

29.1

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

1.

քաղ. Վանաձոր

5.0

բնակելի տներ

2.8

ըստ ֆինանսավորման

2.

քաղ. Ալավերդի

6.7

բնակելի տներ, հասարակական և արտադրական շենքեր

3.7

ըստ ֆինանսավորման

3.

քաղ. Ախթալա

2.26

բնակելի տներ

1.2

ըստ ֆինանսավորման

4.

գ. Շահումյան

1.3

բնակելի տներ

0.7

ըստ ֆինանսավորման

 ընդամենը` Լոռու մարզ

 

8.4

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

1.

գ. Բջնի

2.3

բնակելի տներ, հանքային ջրերի գործարան

1.3

ըստ ֆինանսավորման

2.

գ. Արզական

 -

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

3.

գ. Քաղսի

2.21

բնակելի տներ

1.2

ըստ ֆինանսավորման

 ընդամենը` Կոտայքի մարզ

 

3.1

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

1.

գ. Սառնաղբյուր

0.12

բնակելի տներ, եկեղեցի

0.6

ըստ ֆինանսավորման

2.

գ. Հայկաձոր

0.6

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

ընդամենը` Շիրակի մարզ

 

1.2

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1.

քաղ. Կապան

2.2

բնակելի տներ, արտադրական շենքեր

1.2

ըստ ֆինանսավորման

2.

քաղ. Մեղրի

1.5

բնակելի տներ

0.8

ըստ ֆինանսավորման

3.

քաղ. Ագարակ

0.8

արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

4.

գ. Խոզնավար

0.5

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

5.

գ. Վաղատուր

5.0

բնակելի տներ

2.8

ըստ ֆինանսավորման

6.

գ. Շվանիձոր

0.3

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

7.

գ. Լեռնաձոր

1

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

8.

գ. Թավշուտ

1

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

9.

գ. Ձագեձոր

0.5

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

10.

գ. Գեղի

0.3

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

11.

գ. Կարճևան

0.3

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

12.

գ. Նռնաձոր

0.3

բնակելի տներ, արտադրական շենքեր

0.6

ըստ ֆինանսավորման

ընդամենը` Սյունիքի մարզ

 

10.2

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

1.

գ. Քարագլուխ

11.0

բնակելի տներ

6.1

ըստ ֆինանսավորման

2.

գ. Ագարակաձոր

10.0

բնակելի տներ

5.5

ըստ ֆինանսավորման

3.

գ. Հորբատեղ

0.1

բնակելի տներ, եկեղեցի

0.6

ըստ ֆինանսավորման

4.

գ. Ելփին

0.3

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

5.

գ. Գետափ

3.6

բնակելի տներ, գերեզմանոց

2.0

ըստ ֆինանսավորման

6.

գ. Արտաբույնք

4.47

բնակելի տներ

2.5

ըստ ֆինանսավորման

7.

գ. Շատին

4.3

բնակելի տներ, դպրոց

2.4

ըստ ֆինանսավորման

8.

գ. Արենի

12.0

բնակելի տներ

6.6

ըստ ֆինանսավորման

9.

գ. Հերմոն

4.0

բնակելի տներ

2.2

ըստ ֆինանսավորման

ընդամենը`
Վայոց ձորի մարզ

 

28.5

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

1.

գ. Տավուշ

0.66

բնակելի տներ

0.6

ըստ ֆինանսավորման

2.

գ. Այգեձոր

3.25

բնակելի տներ

1.8

ըստ ֆինանսավորման

ընդամենը` Տավուշի մարզ

 

2.4

 

Ընդամենը` հանրապետությունում

 

84.1

 

(ժամանակացույցը փոփ. 30.10.14 N 1179-Ն)

(հավելվածը փոփ. 30.10.14 N 1179-Ն)