ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2014 թվականի N 942-Ա
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԹԵՐԵԶԱ ՇԱՄԱՄՅԱՆԻՆ ԲՈՒՍԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ Թերեզա Շամամյանին 2014 թվականի հոկտեմբերի 27-31-ը գործուղել Բուսան (Կորեայի Հանրապետություն)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության 19-րդ լիազորված համաժողովին ու տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարական ֆորումին մասնակցելու համար։
(1-ին կետը փոփ. 23.10.14 N 1037-Ա)
2. Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գրիգորյանի և Թերեզա Շամամյանի՝ Բուսան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուսան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.10.2014, N 1037-Ա | 24.10.2014, N 942-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|