Գլխավոր տեղեկություն
Համար
N 341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1116331300 դրամ՝ որպես դրամաշնորհ, այդ թվում՝ 1073004800 դրամի չափով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու (նշված գումարի վճարման սխեման դիտարկելով որպես ջրօգտագործողների ընկերություններին վճարում՝ վերջիններիս մոտ ոռոգում-ջրառի գծով առաջացած պարտավորությունները նվազեցնելու համար) և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու, ինչպես նաև չորրորդ եռամսյակում 43326500 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, որից՝ «Սևջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերությանը` 11346500 դրամ և «Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերությանը` 31980000 դրամ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում լրացուցիչ 4 խորքային հորերի վերականգնման աշխատանքների մասնակի փոխհատուցման նպատակներով:

(1-ին կետը փոփ. 18.12.14 N 1448-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1490-Ա որոշմամբ նախատեսված գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված գումարներին համամասնորեն:

3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 341-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները և մուտքերի ավելացումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

     

04

   

Տնտեսական հարաբերություններ

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

 

09

 

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

     

այդ թվում՝

     
   

01

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

     

այդ թվում՝

     
     

01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

     

այդ թվում՝

     
     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

     

որից՝

     
     

Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում

(1116331.3)

(1116331.3)

(1116331.3)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

1116331.3

1116331.3

1116331.3

     

այդ թվում՝

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

1116331.3

1116331.3

1116331.3

     

այդ թվում՝

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1116331.3

1116331.3

1116331.3

     

այդ թվում՝

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1116331.3

1116331.3

1116331.3

     

այդ թվում՝

     
     

ՀՀ կառավարություն

1116331.3

1116331.3

1116331.3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 341-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

Նկարագրությունը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

1004

ԱԾ01

Քանակական

Ջրամատակարարման քանակը (մլն խոր. մ)

           

Որակական

Մշակված չէ

           

Ժամկետայնության

Մշակված չէ

           

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

1116331.3

1116331.3

1116331.3

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններ

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժին/խումբ/դաս)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1004

   

Ծրագիր

 
   

Աջակցություն ոռոգման ծառայություններին

1116331.3

Ծրագրի նկարագրությունը
Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ01

 

Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

1116331.3

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

Ծառայություն մատուցողի անվանումը
Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 341-Ն
18.12.2014, N 1448-Ն 21.12.2014, N 341-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան