Գլխավոր տեղեկություն
Համար
N 1299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.26/65(1078) Հոդ.1071
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1299-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունվարի 18-ի N 48-Ն որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների 2014 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը հատկացնել 25 000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.48 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հույժ գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 19
 Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1299-Ն որոշման

 

Աղյուսակ N 11.48

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.48 աղյուսակում կատարվող փոփոխությունները

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական պահպանության ծառայություն
Նկարագրությունը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

   
   

1036

ԱԾ01

   
   

Քանակական

Մշտական պահպանության օբյեկտներ

մշակման փուլում է

0.0

 

Մշտական պահպանության ծառայություններ (մարդ/օր)

մշակման փուլում է

0.0

 

Կարճաժամկետ պահպանության ծառայություններ (մարդ/օր)

մշակման փուլում է

0.0

Որակական

մշակված չէ

ըստ կանոնադրության

0.0

Ժամկետայնության

մշակված չէ

 

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

25,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1036 Պետական պահպանության ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Աղյուսակ N 12

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասով կատարվող փոփոխությունները

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազար դրամ)

1036

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Պետական պահպանության ապահովում

25,000.0

Ծրագրի նկարագրությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԱԾ01

03,01,02

Պետական պահպանության ծառայություն

25,000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան