Գլխավոր տեղեկություն
Համար
N 1288-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083).1 Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1288-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ավտոբուսների դիզելային շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու նպատակով «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության կողմից պայմանագրով նախատեսված՝ մատակարարվող ապրանքների մաքսազերծման ծախսերը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վճարելու համար Երևանի քաղաքապետարանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2014 թվականին հատկացնել 142,696.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 19
 Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1288-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տրանսպորտի և երթևեկության համակարգման, ճանապարհաշինարարական ծառայություններ

Նկարագրությունը
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ավտոբուսների դիզելային շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու նպատակով «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության կողմից պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքների մաքսազերծման ծախսերը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վճարում

1097

ԾՏ08

Շահառուների քանակը

Մշակված չէ

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

142,696.9

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա

   

Շահառուների ընտրության չափանիշները
Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1097  Տրանսպորտի և երթևեկության համակարգման, ճանապարհաշինարարական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երթևեկության անվտանգության բարձրացում
Ծրագիրը կնպաստի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեությանը՝ Երևան քաղաքում ուղևորափոխադրումները կազմակերպելու գործընթացում։

Աղյուսակ N 2

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

 միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1097

 

ԾՐԱԳԻՐ

 
   

Տրանսպորտի և երթևեկության համակարգման, ճանապարհաշինարարական ծառայություններ

142,696.9

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ համայնքներին տրանսպորտի և երթևեկության բարելավման համար տրամադրվող աջակցություն և ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երթևեկության անվտանգության բարձրացում

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ08

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծախսերի վճարումների իրականացում

142,696.9

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Աջակցություն Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի գործունեությանը՝ Երևան քաղաքում ուղևորափոխադրումները կազմակերպելու գործընթացում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան