ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2014 թվականի N 1104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 183» տողով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 95-96 պաշտոնների անձնագրերի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետ-հաշվապահը կամ վարչության գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետ-գանձապահը։
Վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահը վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի, վարչության գլխավոր մասնագետի, վարչության առաջատար մասնագետ-գանձապահի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 97 պաշտոնի անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության առաջատար մասնագետ-գանձապահի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահներից մեկը կամ վարչության գլխավոր մասնագետը:
Վարչության առաջատար մասնագետ-գանձապահը վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահներից մեկի, վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 93-97 պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Եկամտային հարկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 93 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համակարգում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը.».
6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 94 պաշտոնի անձնագրում 11-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ սահմանված գործառույթները.».
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 95 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ սահմանված գործառույթները.».
8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 96 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ սահմանված գործառույթները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 14
Երևան