Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-669
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.1996-03.08.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների համակարգերում տեղի ունեցած փոփոխությունը որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

ա) 3-ամսյա ժամկետում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրի վերաբերյալ.

բ) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ կատարելու և այդ համակարգից դուրս հատուկ հետախուզական ծառայություն ստեղծելու մասին:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

8 նոյեմբերի 1996 թ.

ՆՀ-669