ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 976-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 10-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N 976-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
87012010 |
Քարշակ |
հատ |
6 |
Հոլանդիա |
10,000,000 |
2. |
87012010 |
Քարշակ RENAULT MAGNUM. 480 DXI |
հատ |
1 |
Հոլանդիա |
11,200,000 |
3. |
8716 |
Օգտագործված կիսակցորդ ցիստեռն` սպիրտի տեղափոխման համար. MAGYAR SR3MER VF9SR3MERD0049029 |
հատ |
6 |
Հոլանդիա |
16,000,000 |
4. |
84351000 |
Մամլիչ. DIEMME Presse AR 100 NSA |
հատ |
1 |
Ֆրանսիա |
22,500,000 |
5. |
87163100 |
Խաղողի ճզմիչ |
հատ |
1 |
Ֆրանսիա |
4,000,000 |
6. |
8502 |
Դիզելային գեներատոր. Mօdel 495 |
հատ |
1 |
Ֆրանսիա |
4,500,000 |
7. |
8419 |
Թորման սարք CHALVIGNIAC. 100 HL 400 000-450 000€ |
հատ |
1 |
Ֆրանսիա |
240,000,000 |
Ընդամենը |
308,200,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2015, N 1542-Ա | 25.12.2015, N 976-Ա | |
15.01.2015, N 6-Ա | 17.01.2015, N 976-Ա | |
30.10.2014, N 1162-Ա | 31.10.2014, N 976-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|