ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1242-Ն
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պարզեցնող, զտող նյութերի, ֆլոկուլյանտների և սորբենտների հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) կատալիզատորների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) անջատող և տեխնոլոգիական լուծիչների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) խմորիչների համար սննդանյութերի կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 5 հավելվածի.
6) տեխնոլոգիական այլ գործառնական նշանակության օժանդակ միջոցների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) սննդամթերքի արտադրությունում կիրառման համար թույլատրված ֆերմենտային միջոցների ցանկը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) սննդամթերքի արտադրության ժամանակ թույլատրված ֆերմենտային միջոցների մոբիլիզացման համար օժանդակ միջոցների (նյութեր և կապողներ) ցանկը` համաձայն N 8 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (հետագայում` Միասնական սանիտարական պահանջներ) տարածվում են տեխնոլոգիական օժանդակ միջոցների (հետագայում` օժանդակ միջոցներ), ինչպես նաև սննդամթերքի (դրանց արտադրության ժամանակ օժանդակ միջոցների կիրառման մասով) վրա:
II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2. Միասնական սանիտարական պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) տեխնոլոգիական օժանդակ միջոցներ` ցանկացած նյութեր (բացառությամբ սարքավորումների և սպասքի), որոնք, չհանդիսանալով սննդային բաղադրիչներ, կանխամտածված օգտագործվում են հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում` որոշակի տեխնոլոգիական նպատակներով: Տեխնոլոգիական օժանդակ նյութերը հեռացվում են տեխնոլոգիական գործընթացի ընթացքում, չնայած դրանց մնացորդային քանակները կարող են մնալ պատրաստի մթերքում մարդու առողջության համար անթույլատրելի ռիսկի և վերջնական սննդամթերքում որևէ տեխնոլոգիական ազդեցության բացակայության պայմաններով.
2) տեխնոլոգիական օժանդակ միջոցների և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքի անվտանգություն` սույն Միասնական սանիտարական պահանջների կանոնակարգերին համապատասխանող և սննդամթերքի կազմում օգտագործման դեպքում մարդու և հետագա սերունդների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայության մասին վկայող օժանդակ միջոցների և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքի հատկությունների և բնութագրերի ամբողջականություն.
3) տեխնոլոգիական օժանդակ միջոցի առավելագույն թույլատրելի մակարդակ (առավելագույն մակարդակ, թույլատրելի մակարդակ)` հիգիենիկ նորմատիվ, որը սահմանում է մարդու համար անվտանգություն երաշխավորող սննդամթերքում օժանդակ միջոցի առավելագույն թույլատրելի մնացորդային քանակություն.
4) նոր տեխնոլոգիական օժանդակ միջոց` տեխնոլոգիական օժանդակ միջոց, որը, սույն Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան չի կանոնակարգվել սննդամթերքի արտադրությունում օգտագործվելու համար.
5) համաձայն տեխնիկական փաստաթղթերի (համաձայն ՏՓ-ի)` արտադրողի կողմից տեխնիկական փաստաթղթերում (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգ, բաղադրագիր և այլն) սահմանված տեխնիկական օժանդակ միջոցի կիրառման կանոնակարգումն է, այն դեպքերում երբ միջոցի մնացորդային քանակներն էականապես ցածր են սահմանված մակարդակներից, կամ երբ օժանդակ նյութերը հեռացվում են տեխնոլոգիական գործընթացի ընթացքում և չեն հայտնաբերվում հետազոտության ժամանակակից մեթոդներով.
6) ֆերմենտային միջոցներ` մաքրված և խտացրած մթերքներ, որոնք պարունակում են արտադրանքի բաղադրիչներին բնորոշ կենսաբանական միջավայրերի (բույսեր, կենդանիներ, մանրէներ) և սննդամթերքի արտադրությունում ընթացող որոշակի կենսաքիմիական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ որոշակի ֆերմենտների կամ ֆերմենտների համալիրների համար:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Նոր տեխնոլոգիական օժանդակ նյութերը, որոնք կարգավորված չեն սույն Միասնական սանիտարական պահանջներով, թույլատրվում են օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Նորմատիվ և ստանդարտացման փաստաթղթերին, տեխնիկական պայմաններին, կանոնակարգերին, տեխնոլոգիական հրահանգներին, բաղադրագրերին և կազմի մասին տեղեկություններին կից ներկայացվում է մարդու առողջության համար տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին վկայող հետևյալ տեղեկատվությունը`
1) նյութի (միջոցի) ծագումը և քիմիական բանաձևը (կազմը), ֆիզիկաքիմիական հատկությունները, ստացման եղանակը, հիմնական նյութի պարունակությունը, կիսամթերքների և խառնուկների առկայությունն ու պարունակությունը, մաքրության աստիճանը, ցանկալի տեխնոլոգիական արդյունավետության հասնելու մեխանիզմը, սննդամթերքի հետ փոխազդեցության հնարավոր հետևանքները.
2) թունաբանական բնութագրեր, անհատական նյութերի համար` նյութափոխանակությունը կենդանի օրգանիզմում.
3) նոր օժանդակ միջոցի կիրառման տեխնոլոգիական հիմնավորումը, առավելություններն արդեն իսկ կիրառվողների հետ համեմատությամբ, այն սննդամթերքի անվանացանկը, որոնց արտադրությունում նախատեսվում է դրանց օգտագործումը, տեխնոլոգիական արդյունավետությանը հասնելու համար անհրաժեշտ չափաքանակները.
4) տեխնիկական փաստաթղթերը, որոնք պարունակում են նոր օժանդակ նյութի անվտանգության ցուցանիշներ, մնացորդային քանակների որոշման մեթոդներ.
5) ֆերմենտային միջոցների վերաբերյալ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում անհրաժեշտ է նշել միջոցի ստացման աղբյուրը և դրա բնութագիրը, ներառյալ հիմնական և լրացուցիչ ակտիվությունը:
5. Ֆերմենտների արտադրիչ մանրէների տեսակների շտամպի վրա լրացուցիչ պետք է ներկայացվի հետևյալ տեղեկատվությունը`
1) տեղեկություններ տաքսոնոմիկ իրավիճակի մասին (մանրէների տեսակների ցեղական և տեսականային անվանումները, համարը և բնօրինակի անվանումը, կուլտուրաների և ձևափոխության մասին տեղեկություններ).
2) մանրէների տեսակների թունածնության և ախտածնության վերաբերյալ նյութեր (այն խմբի մանրէների համար, որոնց մեջ հանդիպում են պայմանական ախտածին մանրէներ).
3) հայտարարագիր` ֆերմենտային միջոցների արտադրությունում գենետիկորեն ձևափոխված մանրէների օգտագործման մասին:
6. Տեխնոլոգիական օժանդակ նյութերը, այդ թվում՝ ֆերմենտային միջոցները չեն նշվում այն սննդամթերքի մակնշման մեջ, որոնց օգտագործման ժամանակ դրանք կիրառվում են:
IV. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Ֆերմենտային միջոցները, ըստ անվտանգության ցուցանիշների, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) թունավոր տարրերի պարունակությունը չի գերազանցում 5,0 մգ/կգ (կապարի համար).
2) ըստ մանրէաբանական ցուցանիշների ֆերմենտային միջոցները համապատասխանում են հետևյալ պահանջներին`
ա. մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱՄՔ), ԳԱՄ/գ, ոչ ավելի` 5x104 (բուսական, մանրէաբանական և սնկային ծագման ֆերմենտային միջոցների համար), 1x104 (կենդանական ծագման ֆերմենտային միջոցների, այդ թվում՝ կաթ մակարդողների համար), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ, կոլիձևեր) 0,1 գ-ում` չեն թույլատրվում, ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելներ 25 գ-ում` չեն թույլատրվում, E. Coli 25 գ-ում` չի թույլատրվում.
3) ֆերմենտային միջոցները չեն պարունակում ֆերմենտների արտադրիչների կենսունակ ձևեր.
4) մանրէաբանական և սնկային ծագման ֆերմենտային միջոցներն օժտված չեն հակաբիոտիկ ակտիվությամբ.
5) սնկային ծագման ֆերմենտային միջոցները չեն պարունակում միկոտոքսիններ (աֆլատոքսին Բ1, Տ-2 տոքսին, զեարալենոն, օխրատոքսին Ա, ստերիգմատացիստին):
8. Ֆերմենտային միջոցներում միկոտոքսինների պարունակության հսկողության ժամանակ հաշվի է առնվում այն, որ առավել հաճախ միկոտոքսինների արտադրիչներ են հանդիսանում սնկերի թունածին տեսակները. ասպերգիլլուս ֆլաուս և ասպերգիլլուս պարասիթիքուս տեսակներ` աֆլատոքսինների և ստերիգմացիստինի համար, ասպերգիլլուս օչրաքեուս և պանիցիլլիում վերրուցոսում, հազվադեպ ասպերգիլլուս սքլերոթիորում, ասպերգիլլուս մելլեուս, ասպերգիլլուս ալլիաքեուս, ասպերգիլլուս սուլպհուրեուս տեսակները` օխրատոքսին Ա-ի համար ֆուսարիում գրամինեարում տեսակները, հազվադեպ ֆուսարիումի այլ տեսակները` զեարալենոնի, դեզօքսինիվալենոլի և Տ-2 տոքսինի համար:
9. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրությունում օժանդակ միջոցների կիրառման անվտանգության նպատակով պահպանվում են հետևյալ պահանջները`
1) օժանդակ միջոցների կիրառումը չպետք է ավելացնի սննդամթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը մարդու առողջության վրա.
2) սննդամթերքը համապատասխանում է սույն Միասնական սանիտարական պահանջներին՝ օժանդակ միջոցների մնացորդային քանակների պարունակության մասով.
3) օժանդակ միջոցների կիրառումը չպետք է առաջացնի սննդամթերքի զգայորոշման ցուցանիշների վատթարացում.
4) ներմուծվող օժանդակ նյութերը և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքը համապատասխանում են սույն Միասնական սանիտարական պահանջներով սահմանված կանոնակարգերին.
5) օժանդակ նյութերը չափածրարվում և փաթեթավորվում են այնպես, որ դրանց սպառողական տարայի վրայի մակնշմամբ հայտարարված պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում պահման պայմանների պահպանման դեպքում ապահովեն սպառողական հատկությունների պահպանումն ու անվտանգությունը.
6) օժանդակ նյութերի փաթեթավորման ժամանակ կիրառվում են սննդամթերքի հետ շփվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութեր.
7) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող օժանդակ նյութերն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց անվտանգությունը հավաստող (պետական գրանցման մասին վկայական) և արտադրանքի հետագծելիությունն ապահովող (հաշիվ-ապրանքային բեռնագիր) փաստաթղթերով, ինչպես նաև պահման պայմանների և պահպանման (պիտանիության) ժամկետների վերաբերյալ տեղեկատվությամբ.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող օժանդակ նյութերը, որոնք պատրաստվել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և (կամ) նանոտեխնոլոգիաների և այլ կենսատեխնոլոգիաների կիրառմամբ, համապատասխանում են սննդամթերքի անվտանգությանն ու սննդային արժեքին ներկայացվող Միասնական սանիտարական պահանջներին:
10. Հումքի և սննդամթերքի վերամշակման ժամանակ, տեխնոլոգիաների կատարելագործման նպատակով թույլատրվում է օժանդակ նյութերի օգտագործումը սույն Միասնական սանիտարական պահանջներով սահմանված կանոնակարգերին համապատասխան:
11. Օժանդակ նյութերը կանոնակարգվում են ըստ դրանց գործառնական հիմնական դասերի`
1) պարզեցնող և զտող նյութեր, ֆլոկուլյանտներ և սորբենտներ.
2) հանուկային և տեխնոլոգիական լուծիչներ.
3) կատալիզատորներ.
4) սննդանյութեր խմորիչների համար.
5) ֆերմենտային միջոցներ.
6) ֆերմենտների մոբիլիզացման համար նյութեր և կրողներ.
7) օժանդակ այլ նյութեր (վերը չնշված գործառնական այլ նշանակությամբ):
12. Սննդամթերքի արտադրությունում որպես օժանդակ միջոցներ թույլատրվում է օգտագործել նաև սննդային հավելումներ, որոնք թույլատրված են սննդամթերքի արտադրությունում կիրառման նպատակով` սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան:
13. Շաքարի արտադրությունում, գինեգործությունում և սննդամթերքի արդյունաբերությունում, այլ ճյուղերում թույլատրվում է օգտագործել պարզեցնող, զտող նյութեր, ֆլոկուլյանտներ և սորբենտներ` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
14. Սննդային ճարպերի և այլ մթերքների արտադրությունում թույլատրվում է օգտագործել կատալիզատորներ` սույն որոշման N 3 հավելվածին համապատասխան:
15. Ճարպային և այլ սննդամթերքի, ինչպես նաև սննդային հավելումների արտադրությունում (բուրավետիչներ, ներկանյութեր և այլն) թույլատրվում է օգտագործել անջատող և տեխնոլոգիական լուծիչներ` սույն որոշման N 4 հավելվածին համապատասխան:
16. Հացի, հացաբուլկեղենային արտադրանքի, սննդային խմորիչների արտադրությունում թույլատրվում է օգտագործել սննդանյութեր (հավելկերակրում, սուբստրատ) խմորասնկերի համար` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:
17. Հումքի և սննդամթերքի վերամշակման տեխնոլոգիայում թույլատրվում է օգտագործել օժանդակ նյութեր՝ տեխնոլոգիական այլ գործառնական նշանակությամբ` սույն որոշման N 6 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:
18. Սննդամթերքի արտադրության տեխնոլոգիայում թույլատրվում է օգտագործել ֆերմենտային միջոցներ:
19. Ֆերմենտների ակտիվությունը պատրաստի սննդամթերքում չպետք է հայտնաբերվի:
20. Ֆերմենտային միջոցների որպես աղբյուրների և արտադրիչների ստացման համար թույլատրվում է օգտագործել առողջ գյուղատնտեսական կենդանիների, մշակաբույսերի օրգաններն ու հյուսվածքները, ինչպես նաև մանրէների և ցածրակարգ սնկերի ոչ ախտածին և ոչ թունածին հատուկ տեսակները` սույն որոշման N 7 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:
21. Ֆերմենտային միջոցների ակտիվության ստանդարտացման և կայունության բարձրացման համար թույլատրվում է դրանց կազմ ներգործել թույլատրված սննդային հավելումներ (կալիումի քլորիդ, նատրիումի ֆոսֆատ, գլիցերին և այլն):
22. Ֆերմենտային միջոցների, որպես մոբիլիզացնող նյութերի և պինդ կրողների արտադրության համար, թույլատրվում է օգտագործել օժանդակ նյութերը` սույն որոշման N 8 հավելվածին համապատասխան:
23. Օժանդակ միջոցների մակնշումը պետք է պարունակի`
1) մթերքի անվանումը, ֆերմենտային միջոցների համար լրացուցիչ նշվում է նաև ֆերմենտի ակտիվության տեսակը (տեսակները` պրոտեոլիտիկ, ամիլալիտիկ և այլն), մանրէ-արտադրիչի, կենդանական կամ բուսական ծագման աղբյուրի տեսակը (տեսակները).
2) բաղադրությունը (բաղադրատարրերի անվանացանկը նվազման կարգով, բացի մեկ բաղադրատարրից բաղկացած արտադրանքից).
3) «չի նախատեսված մանրածախ առևտրի համար» նշումը.
4) արտադրողի և վաճառողի անվանումը և գտնվելու վայրը.
5) մթերքի զանգվածը (կամ ծավալը).
6) պատրաստման տարեթիվը.
7) պահպանման ժամկետը և պայմանները.
8) խմբաքանակի համարը կամ արտադրանքի խմբաքանակի նույնականացման նշանը:
24. Սույն Միասնական սանիտարական պահանջների 23-րդ կետի 1-ին (բացի մթերքի անվանումից), 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը կարող է նշվել տեխնիկական (ուղեկից) փաստաթղթերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ՊԱՐԶԵՑՆՈՂ, ԶՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՖԼՈԿՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՐԲԵՆՏՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Տեխնոլոգիական օժանդակ միջոցը |
Սննդամթերքը, տեխնոլոգիան |
Առավելագույն մնացորդային քանակը |
Ակրիլամիդային խեժեր, ձևափոխված |
Շաքարի արտադրություն, |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ակրիլատ-ակրիլայինի խեժ |
Շաքարի արտադրություն |
10 մգ/կգ |
Ալյումասիլիկահող (ալյումասիլիկատ) |
Հյութամթերք |
1,0 գ/լ |
Ալյումաֆոսֆատներ (լուծվող համալիրներ) |
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ալբումին սննդային |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Անտրանիլաթթու |
Բամբակյա յուղ (գոսիպոլի հեռացման համար) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մագնեզիումի ացետատ |
Մրգահյութային, շաքարային լուծույթներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Վինիլացետատի և բինիլպիրոլիդոնի համապոլիմեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Վինիլպիրոլիդոնի և եռէթիլենգլիկոլի երկմեթակրիլ եթերի համապօլիմեր |
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ, լիկյոր-օղային արտադրանք |
Տեխնիկական հրահանգի համաձայն` մնացորդները պատրաստի մթերքում չեն թույլատրվում |
Կավեր սորբենտներ (սպիտակեցրած, բնական, ակտիվ հողեր կամ ապարներ, տրեպել ակտիվացված) |
Օսլահյութամրգային, շաքարային արտադրություն, կարագագործություն, գինեգործություն, կարագայուղային արտադրություն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկատոմիտ |
Գինենյութերի, շաքարային և մրգահյութային լուծույթների, մրգային հյութերի, բուսական յուղերի և այլ մթերքների մշակում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկվինիլբենզոլէթիլվինիլբենզոլ- համապոլիմեր |
Ջրային սննդային լուծույթների մշակում (բացի գազավորված ըմպելիքներից) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկմեթիլամինէպիքլոր-հիդրին- համապոլիմերներ |
Շաքարի արտադրություն |
5,0 մգ/կգ |
Դոնդողանյութ սննդային |
Գինեգործություն, լիկյորօղային արտադրանք |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հողեր զտող (նատրիումական մոնտմորիլաոնիտի կալցիումական) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Իոնափոխարիման խեժեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կաոլին |
Օսլամրգահյութային, շաքարային, հյութային արտադրություն, կարագագործություն, գինեգործություն, ճարպայուղային արտադրություն: |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ստվարաթուղթ-զտիչ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կիզելգուր |
Գարեջրի զտում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կլինօպտիլոլիտ (ցեոլիտ) |
Քաղցու, հյութա և գինենյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի մոնոհիդրապիրոֆոսֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նիտրիլեռմեթիլֆոսֆոնաթթվի եռնատրիումական աղ |
Հյութեր (երկաթի հեռացում) |
Տեխնիկական հրահանգի համաձայն` հյութերում մնացորդները 10 մգ/կգ-ից ոչ ավելի |
Կալցիումի օքսիդ, կիր |
Շաքարի արտադրություն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պերլիտ |
Գինենյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Շիճուկ արյան չոր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիակրիլամիդ |
Շաքար (ճակնդեղ) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի պոլիակրիլատ |
Շաքար (ճակնդեղ) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիակրիլաթթու |
Շաքարի արտադրություն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիվինիլկապրոլակտամ |
Քաղցու գարեջրի համար |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիվինիլեռազոլ |
Հյութ խաղողի, քաղցու |
500 մգ/կգ |
Պոլիերկալլիլերկմեթիլ-ամոնիումի քլորիդ |
Շաքար |
0,01 մգ/կգ (լ) |
Խնձորաթթվի և նատրիումի մալաթի պոլիմերներ |
Շաքարի արտադրություն |
5 մգ/կգ |
Պոլիօքսիէթիլեն |
Գինենյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիստիրոլ |
Շաքար |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ձկան սոսինձ |
Գինի, գարեջուր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ստիրոլերկվինիլբեզոլյան քլորմեթիլացված և ամիդացված պոլիմերային խեժ |
Շաքարի արտադրություն |
1 մգ/կգ |
Տանին |
Գինիներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հյուսվածքային ֆիլտրեր մետաքսյա և սինթետիկ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ածուխ ակտիվացված բուսական |
Գինենյութերի, շաքարային և մրգահյութային լուծույթների, մրգային հյութերի, բուսական յուղերի և այլ մթերքների մշակում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ֆիթին |
Գինենյութեր (երկաթի հեռացում) |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի օրթո-Ֆոսֆատ 3- փոխարինված |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ցիրկոնիումի ֆոսֆատ |
Գինենյութեր |
0,1 մգ/լ |
Ֆոսֆորաթթու |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հիթին, հիթոզան |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Էնոմելանին |
Հյութա և գինենյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Տեխնոլոգիական օժանդակ միջոցը |
Սննդամթերքը, տեխնոլոգիան |
Առավելագույն մնացորդային քանակը |
Ալյումինիում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալիում՝ մետաղական |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Կալիումի մեթիլատ (մեթօքսիդ) |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Կալիումի էթիլատ |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մանգան |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,4 մգ/կգ |
Պղինձ |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,1 մգ/կգ |
Պղնձի քրոմատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պղնձի քրոմիտ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մոլիբդեն |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,1 մգ/կգ |
Նատրիում մետաղական |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Նատրիումի ամիդ |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Նատրիումի մեթիլատ |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Նատրիումի էթիլատ |
Սննդային յուղերի պերեթերիֆիկացում |
1 մգ/կգ |
Նիկել |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում և ճարպերի պնդացում |
0,7 մգ/կգ |
Շաքարի, էթիլ սպիրտի արտադրություն |
1 մգ/կգ | |
Տարբեր մետաղների օքսիդներ |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
< 0,1 մգ/կգ |
Պալլադիում |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
1 մգ/կգ |
Պլատին |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,1 մգ/կգ |
Արծաթ |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,1 մգ/կգ |
Եռֆտորմեթանսուլֆոնաթթու |
Կակաո յուղի փոխարինիչներ |
0,01 մգ/կգ |
Քրոմ |
Սննդային յուղերի հիդրոգենիզացում |
0,1 մգ/կգ |
Ցիրկոնիում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ԱՆՋԱՏՈՂ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Տեխնոլոգիական օժանդակ միջոցը |
Սննդամթերքը, տեխնոլոգիան |
Առավելագույն մնացորդային քանակը |
Ացետոն |
Բուրավետիչներ |
30 մգ/կգ |
Ներկանյութեր |
2 մգ/կգ | |
Յուղեր՝ սննդային |
0,1 մգ/կգ | |
Ամիլացետատ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Բենզիլ սպիրտ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Բութան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Յուղեր՝ սննդային |
0,1 մգ/կգ | |
1,3- Բութանդիոլ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
ն-Բութանոլ-1 |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
ն-Բութանոլ-2 |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Բութիլացետատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
եռ-Բութիլ սպիրտ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հեքսան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Հեպտան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Ածխածնի երկօքսիդ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկբութիլ եթեր |
Բուրավետիչներ |
2 մգ/կգ |
Երկքլորերկֆտորմեթան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Երկքլորմեթան (մեթիլեն-քլորիդ) |
Սուրճի, թեյի ապակոֆեինացում |
5 մգ/կգ |
Երկքլորքառաֆտորէթան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Երկքլորֆտորմեթան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Երկքլորէթան |
Սուրճի ապակոֆեինացում |
5 մգ/կգ |
Երկէթիլեթեր |
Բուրավետիչներ |
2 մգ/կգ |
Երկէթիլպրոպիլկետոն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկէթիլցիտրատ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ազոտի օքսիդ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Իզոբութան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Իզոպրոպիլմիրիստատ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Իզոպրոպիլ սպիրտ (պրոպան-2-ոլ) |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մեթիլացետատ |
Սուրճի ապակոֆեինացում |
20 մգ/կգ |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ | |
Շաքարի ռաֆինացում |
1 մգ/կգ | |
Մեթիլպրոպանոլ-1 |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
ն-Օկտիլ եթեր |
Կիտրոնաթթու |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պենտան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Պետրոլեյան եթեր |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Պրոպան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Յուղեր՝ սննդային |
0,1 մգ/կգ | |
Պրոպիլենգլիկոլ (պրոպան-1,2-դիոլ) |
Ճարպաթթուներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պրոպիլ սպիրտ (ն-պրոպանանոլ-1) |
Ճարպաթթուներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տոլուոլ |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Գլիցերինի եռբութիրատ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Եռդոդեցիլամին |
Կիտրոնաթթու |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Գլիցերինի եռպրոպիոնատ |
Բուրավետիչներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Եռքլորֆտորմեթան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
1,1,2-Եռքլորէթիլեն |
Բուրավետիչներ |
2 մգ/կգ |
Ածխաջրեր նավթային, իզոպարաֆինացված |
Կիտրոնաթթու |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ցիկլահեքսան |
Բուրավետիչներ |
1 մգ/կգ |
Էթանոլ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Էթիլացետատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Էթիլմեթիլկետոն (բութանոն) |
Ճարպաթթուներ |
2 մգ/կգ |
Սուրճի, թեյի ապակոֆեինացում |
2 մգ/կգ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ԽՄՈՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Տեխնոլոգիական օժանդակ նյութը |
Կիրառման տեխնոլոգիան |
Բիոտին |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
B համալիրի վիտամիններ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Խմորիչների ինքնալիզատներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ինոզիտ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալիումի կարբոնատներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալցիումի կարբոնատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նիացին |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պանտոտենաթթու |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ամոնիումի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկաթի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Երկաթ ամոնիումի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալցիումի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մագնեզիումի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պղնձի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ցինկի սուլֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ամոնիումի ֆոսֆատներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալցիումի ֆոսֆատ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ամոնիումի քլորիդ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալիումի քլորիդ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Տեխնոլոգիական օժանդակ միջոցը |
Տեխնոլոգիական նշանակությունը |
Առավելագույն մնացորդային քանակը, սննդամթերքը և կիրառման տեխնոլոգիան |
Նատրիումի ալկիլբենզոլսուլֆոնատ (սուլֆանոլ, սուլֆոնոլ) |
Լվացող և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
N-ալկիլ (C12-C16) երկմեթիլբենզիլքլորիդ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կալիումի բրոմիդ |
Լվացող և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն` |
Հիբերիլին, հիբերիլինաթթու |
Ածիկածլման խթանիչ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Հիպոքլորիտներ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն` |
Լվացող և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն` | |
Սահմանային սպիրտերի գլիկոլեթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն` |
Երկալկանոլամիններ |
Լվացող և մաքրող միջոցներ |
1 մկգ/կգ ճակնդեղ (շաքարում չի թույլատրվում) |
Երկմեթիլերկկարբոնատ |
Հակամանրէական նյութեր |
գինու արտադրություն` մնացորդներ չեն թույլատրվում |
Երկմեթիլերկթիոկարբամինաթթվի նատրիումական աղ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի երկօկտիլսուլֆասուկցինատ |
Դետերգենտներ |
10 մգ/կգ |
Երկքլորերկֆտորմեթան |
Շփվող սառեցնող և պաղեցնող միջոցներ |
100 մգ/կգ |
Երկէթիլերկկարբոնատ |
Հակամանրէական նյութեր |
գինու արտադրություն` մնացորդներ չեն թույլատրվում |
Դոդեցիլբենզոլսուլֆոնաթթվի նատրիումական աղ |
Լվացող և մաքրող միջոցներ |
2 մգ/կգ |
Կաղնե, հաճարենու չոպ |
Խառնում բրենդու (գինեսպիրտերի), բուրավետացված գինու և հատուկ գարեջրի արտադրությունում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կարբամատներ |
Լվացող և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն` |
Կետոսպիրտեր C9-C30 |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Քսիլենսուլֆոնաթթվի նատրիումական աղ |
Դետերգենտներ |
1 մգ/կգ |
Լակտապերօքսիդային համակարգ (լակտոպերօքսիդազա, գլյուկոզօքսիդազա, թիոցիանատներ) |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի լաուրիլսուլֆատ |
Դետերգենտներ |
1 մգ/կգ |
Ճարպաթթուների մեթիլեթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Մոնո և երկմեթիլնաֆթալինսուլֆոնաթթվի նատրիումական աղ |
Լվացող և մաքրող միջոցներ |
0,2 մգ/կգ |
Մոնոէթանոլամին |
Լվացող և մաքրող միջոցներ |
1 մգ/կգ |
Վերքացախային թթու |
Հակամանրէական նյութեր |
հավերի մսեղիքների և ձվերի մշակում` մնացորդներ չեն թույլատրվում |
Ջրածնի պերօքսիդ |
Հակամանրէական նյութեր Լվացող և մաքրող միջոցներ Սպիտակեցնող ազդակ |
Շաքարի, մրգային և բանջարեղենային հյութերի արտադրություն` մնացորդներ չեն թույլատրվում, |
Պոլիակրիլամիդ |
Լվացող և մաքրող միջոցներ |
1 մգ/կգ |
Պոլիակրիլաթթու |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ճարպաթթուների պոլիալկիլենգլիկոլյան եթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Գլիցերինի պոլիօքսիպրոպիլենային (պոլիօքսիէթիլենային) եթերներ (լապրոլ) |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ճարպաթթուների պոլիօքսիպրոպիլենային եթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կետոսպիրտերի պոլիօքսիպրոպիլենային եթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ճարպաթթուների պոլիօքսիէթիլենային եթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Կետոսպիրտերի պոլիօքսիէթիլենային եթերներ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիսորբատներ (60, 65, 80) |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիէթիլենգլիկոլ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պոլիէթիլենգլիկոլ (400, 600) երկօլեատ |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Պրոպիլենի օքսիդ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Ծծմբական թթու |
Թթվայնության կարգավորիչ սպիրտի արտադրությունում |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի սիլիկատ |
Լվացող միջոցներ և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Սպիրտեր սահմանային C8-C30 |
Փրփուրհանգեցնողներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի եռպոլիֆոսֆատ |
Լվացող և մաքրող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Եռէթանոլամին |
Լվացող և մաքրող միջոցներ |
0,05 մկգ/կգ |
Ունդեցիլբենզոլսուլֆոնաթթու, քանոնային |
Լվացող և մաքրող միջոցներ |
1 մկգ/կգ |
Ֆորմալդեհիդ |
Հակամանրէական նյութեր |
0,05 մկգ/կգ |
Ֆրեոն |
Շփվող սառեցնող և պաղեցնող միջոցներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Նատրիումի քլորիտ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն (բացի հավերի մսեղիքի մշակումից) |
Ցեթիլպիրիդինիում քլորիդ |
Հակամանրէական նյութեր |
4 մգ/կգ (հավերի մսեղիքներ) |
Ցիաներկթիոամիդակարբոնաթթվի երկնատրիումական աղ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Քառորդային ամոնիումական միացություններ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Դետերգենտներ |
Տեխնիկական հրահանգի համաձայն | |
2-Էթիլհեքսիլծծմբական թթվի նատրիումական աղ |
Լվացող և մաքրող միջոցներ |
20 մգ/կգ |
Էթիլենբիսերկթիոկարբամինաթթվի երկնատրիումական աղ |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Էթիլենգլիկոլմոնոբութիլատ |
Լվացող և մաքրող միջոցներ |
0,03 մկգ/կգ ճակնդեղ (շաքարում չի թույլատրվում) |
Էթիլեներկամին |
Հակամանրէական նյութեր |
Տեխնիկական հրահանգի համաձայն |
Էթիլենարկամինքառաքացախաթթվի չորսնատրիումական աղ |
Լվացող և մաքրող միջոցներ |
0,003 մկգ/կգ ճակնդեղ (շաքարում չի թույլատրվում) |
Էթիլեներկքլորիդ |
Լվացող և մաքրող միջոցներ |
0,01 մկգ/կգ ճակնդեղ (շաքարում չի թույլատրվում) |
Էթօքսիհին (սանտոհին) |
Հակամանրէական նյութեր |
Խնձորներ (մակերեսային մշակում` 0,05, 0,3%-ոց ջրային լուծույթ), մնացորդները պահումից հետո` 0,1 մգ/կգ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՖԵՐՄԵՆՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Ֆերմենտային միջոցները |
Ստացման աղբյուրը, արտադրիչը |
Կենդանական ծագման ֆերմենտային միջոցներ | |
ալֆա-Ամիլազա |
խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի ենթաստամոքսային գեղձեր |
Կատալազա |
խոշոր եղջերավոր կենդանիների, ձիերի լյարդ |
Լիզոցիմ |
հավի ձվերի սպիտակուց |
Լիպազա |
խոշոր եղջերավոր կենդանիների ստամոքս, նախաստամոքս, շիճուկներ, թքագեղձեր |
Պեպսին |
խոզերի ստամոքս |
Պեպսին թռչնի |
հավերի նախաստամոքս |
Շիճուկային ֆերմենտ |
խոշոր եղջերավոր կենդանիների, հորթերի, այծերի, այծիկների, ոչխարների, գառների ստամոքս, շիճուկներ |
Տրիպսին |
խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի ենթաստամոքսային գեղձեր |
Ֆոսֆոլիպազա |
հորթերի, գառների, այծերի, ենթաստամոքսային գեղձեր |
Քիմոզին |
հորթերի, գառների, այծերի, ենթաստամոքսային գեղձեր |
Բուսական ծագման ֆերմենտային միջոցներ | |
Բրոմելային |
արքայախնձոր (Ananas spp.) |
Լիպոզիդազա, լիպօքսիգենազա |
սոյա |
Մալտկարբոհիդրազներ |
գարի, գարու ածիկ |
Պապաին |
պապայա (Carica papaya) |
Քիմոպապաին |
պապայա (Carica papaya) |
Ֆիցին |
թուզ (Ficus spp.) |
Մանրէաբանական ծագման ֆերմենտային միջոցներ | |
Ալկոհոլդեհիդրագենազա |
Saccharomyces cerevisiae |
ալֆա-Ամիլազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae, Bacillus amyliquefaciens, Bacillus licheniformis, Bacillus megaterium, Bacillus stearothermophilus, Bacillus subtilis, Rhizopus arrhizus, Rhizopus oryzae |
բետա-Ամիլազա |
Bacillus cereus, Bacillus megaterium, Bacillus subtilis |
Արաբինաֆուրանազիդազա |
Aspergillus niger |
ալֆա-Գալակտոզիդազա |
Aspergillus niger, Mortierella vinacea, Saccharomyces cerevisiae |
բետա-Գալակտոզիդազա |
Aspergillus niger, Curvalaria inaegualis, Penicillium canescens, Saccharomyces fragilis, Saccharomyces sp. |
Հեմիցելյուլոզ |
Aspergillus aculeatus, Aspergillus niger, Aspergillus oryzae, Bacillus subtilis, Rhizopus arrhizus, Sporotrichum dimorphosporum, Trichoderma longibrachiatum (reesei) |
բետա-Գլյուկանազա |
Aspergillus awamori, Aspergillus batate, Aspergillus niger, Bacillus subtilis, Humicola insolens, Trichoderma harzianum |
էնդո-բետա-Գլյուկանազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae, Bacillus circulans, Bacillus subtilis, Disporotrichum dimorphosporum Penicillium emersonii, Rhizopus arrhizus, Rhizopus oryzae, Trichoderma longibrachiatum (reesei) |
Գլյուկամիլազա կամ ամիլագլյուկոզիդազա |
Aspergillus amaurii, Aspergillus awamori, Aspergillus niger, Aspergillus oryzae, Rhizopus arrhizus, Rhizopus niveus, Rhizopus oryzae, Trichoderma longibrachiatum (reesei) |
բետա-Գլյուկոզիդազա |
Endmycopsis sp., Penicillium vitale, Rhizopus pigmaues, Trichoderma harzianum |
էկզո-ալֆա-Գլյուկոզիդազա |
Aspergillus niger, Penicillium vitale |
Գլյուկոզիիզոմերազա |
Actinoplanes missouriensis, Arthrobacter sp, Bacillus coagulans, Streptomyces albus, Streptomyces olivaceus, Streptomyces olivochromogenes, Streptomyces rubiginosus, Streptomyces sp., Streptomyces violaceoniger |
Գլյուկոզօքսիդազա |
Aspergillus niger |
ալֆա-Դեկարբօքսիլազա |
Bacillus brevis |
Դեկսրանազա |
Aspergillus sp., Bacillus subtilis, Klebsiella aerogenes, Penicillium funiculosum, Penicillium lilacinus |
Իզոմերազա |
Bacillus cereus |
Ինվերտազա |
Aspergillus niger, Bacillus subtilis, Kluyveromyces fragilis, Saccharomyces carlsbergensis, Saccharomyces cerevisiae, Saccharomyces sp. |
Ինուլինազա |
Aspergillus niger, Kluyveromyces fragilis, Sporotrichum dimorphosporum, Saccharomyces sp. |
Կատալազա |
Aspergillus niger, Micrococcus luteus (lysodeicticus), Penicillium vitale |
Քսիլանազա |
Aspergillus niger, Aspergillus aculeatus, Humicola insolens, Sporotrichum dimorphosporum, Streptomyces sp., Trichoderma longibrachiatum (reesei), Trichoderma viride |
Լակտազա, բետա-գալակտոզիդազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae, Kluyveromyces fragilis, Kluyveromyces lactis, Saccharomyces sp. |
Լիպազա |
Aspergillus flavus, Aspergillus niger, Aspergillus oryzae, Brevibacterium linens, Candida lipolytica, Candida rugosa, Mucor javanicus, Mucor miehei, Mucor pusillus, Rhizopus arrhizus, Rhizopus nigrican (stolonifer), Rhizopus niveus |
Մալատդեկարբօքսիլազա |
Leuconostoc oenos |
Մալտազա, ալֆա-գլյուկոզիդազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae, Rhizopus oryzae, Trichoderma longibrachiatum (reesei) |
Մելիբիազա |
Mortierella vinacea, Saccharomyces cerevisiae |
Նիտրատռեդուկտազա |
Micrococcus violagabriella |
Պեկտինազա |
Aspergillus awamori, Aspergillus foetidus, Aspergillus niger, Aspergillus oryzae, Bacillus macerans, Botrytis cinerea, Penicillium simplicissimum, Rhizopus oryzae, Trichoderma longibrachiatum (reesei) |
Պեկտինլիազա |
Aspergillus niger |
Պեկտինէստերազա |
Aspergillus niger |
Պենտազանազա |
Humicola insolens |
Պոլիգալակտութոնազա |
Aspergillus aculeatus, Aspergillus niger, Penicillium canescens |
Պրոտեազա, ներառյալ կաթմակարդող ֆերմենտները |
Aspergillus awamori, Aspergillus melleus (quercinus), Aspergillus niger, Aspergillus oryzae, Aspergillus terricola, Bacillus amyliquefaciens, Bacillus cereus, Bacillus licheniformis, Bacillus mesentericus, Bacillus subtilis , Brevibacterium linens, Endothia parasitica, Lactobacillus casei, Micrococcus caseolyticus, Mucor miehei, Mucor pusillus, Streptococcus cremoris, Streptococcus lactis, Streptomyces fradiae |
Պուլլուլանազա |
Bacillus acidopullulyticus, Bacillus subtilis, Klebsiella aerogenes |
Սերինպրոտեինազա |
Bacillus licheniformis, Streptomyces fradiae |
Տաննազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae |
Քիմոզին |
Aspergillus awamori, Aspergillus niger, Escherichia coli, Kluyveromyces lactis |
Ցելաբիազա |
Aspergillus niger, Trichoderma longibrachiatum (reesei) |
Ցելյուլազա |
Aspergillus niger, Aspergillus oryzae, Geotrichum candidum, Penicillium funiculosum, Rhizopus arrhizus, Rhizopus oryzae, Sporotrichum dimorphosporum, Thielavia terrestris, Trichoderma longibrachiatum (reesei), Trichoderma roseum, Trichoderma viride |
Էստերազա |
Muccor miehei |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1242-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՖԵՐՄԵՆՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԿԱՊՈՂՆԵՐ)
Նյութեր և պինդ կապողներ |
Նատրիումի ալգինատ |
Գլուտարյան ալդեհիդ |
Երկատոմիտ (երկատոմային հող) |
Երկէթիլամինաէթիլցելյուլոզ |
Դոնդողանյութ |
Իոնափոխարինող խեժեր, որոնք թույլատրված են սննդարդյունաբերությունում օգտագործելու համար |
Կարագինան |
Խեցեղեն |
Պոլիէթիլենիմին |
Ապակի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |