«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2003 թվականի N 681-Ն
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահամաճարակային տեղամասերի գույքի (համապատասխան շենքեր, շինություններ և սարքավորումներ) (այսուհետ՝ գույք) անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը՝ այն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին գույքի անհատույց օտարման գործարքը կնքելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|