Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-536
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով, որոշում եմ.

1995 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 1000-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող հետևյալ օրակարգով.

1. «Անշարժ գույքի մասին» օրենքի նախագծի մասին (երկրորդ ընթերցում):

2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին:

3. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ծրագրում փոփոխություններ կատարելու մասին:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի նախագծի մասին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

 

Երևան

24 դեկտեմբերի 1995 թ.

ՆՀ-536