ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1228-Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 31-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված այն կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի, որոնք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) տարածք են ներմուծվում երրորդ երկրի տարածքից, ԵՏՄ-ի տարածքում տեղափոխվում են իրենց արտադրության, վերամշակման, փոխադրման և (կամ) պահպանման ընթացքում և անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների համատեղ ստուգումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Համատեղ ստուգումներն իրականացվում են հետևյալ դեպքերում՝
1) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգում կամ աուդիտ չի իրականացվել, կամ աուդիտի արդյունքն անբավարար է, այդ կազմակերպությունների՝ երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկման նպատակով.
2) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգում, որոնցում չի իրականացվել օտարերկրյա համակարգերի աուդիտ, կամ աուդիտի արդյունքն անբավարար է եղել, որպեսզի հաստատվի նման կազմակերպությունների ընդգրկումը Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում.
3) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգման օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի (երկրորդ աուդիտի) անցկացման նպատակն է հաստատել (վերահաստատել) այն, որ երրորդ երկրի վերահսկման պետական համակարգն ապահովում է ԵՏՄ-ի նվազագույն պաշտպանության պահանջները.
4) կողմերի կազմակերպությունների ստուգում՝ այդ կազմակերպությունները ԵՏՄ-ի կազմակերպություններում ընդգրկելու նպատակով.
5) կողմերի այն կազմակերպությունների ստուգում, որոնք ընդգրկված են ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում՝ անասնաբուժական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվել են հետևյալ հասկացությունները՝
1) օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտ՝ գործընթաց, որի միջոցով որոշվում է, թե, արդյոք, վերահսկման օտարերկրյա պետական համակարգը կարո՞ղ է ապահովել ենթահսկման ապրանքների անվտանգությունը` ԵՏՄ-ի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) արտագնա ստուգում՝ անասնաբուժական վերահսկողության ձև, որն իրականացվում է անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից՝ վերահսկման օբյեկտ այցի միջոցով.
3) միասնական անասնաբուժական պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող պահանջներ այն ապրանքների նկատմամբ, որոնք ենթակա են անասնաբուժական վերահսկողության.
4) գոտևորում՝ գերազանցապես աշխարհագրական չափանիշների հիման վրա իրականացվող գործընթացներ, որոնք իրականացվում են իրավասու մարմնի կամ լիազոր մարմնի կողմից՝ այդ տարածքում որոշակի անասնահամաճարակային կարգավիճակ ունեցող կենդանիների խմբաքանակների որոշման համար.
5) պաշտոնատար անձ՝ կողմի լիազոր մարմնի կամ երրորդ կողմի իրավասու մարմնի պետական պաշտոնատար անձ.
6) կարանտին՝ հատուկ և ձեռնարկված միջոցների ռեժիմ, որը նպատակաուղղված է կողմերի՝ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների կարանտինային կամ խիստ վտանգավոր հիվանդությունների տարածման կանխարգելմանը և վերացմանը.
7) կոմպարտմենտալիզացիա՝ պետության տարածքում իրավասու մարմնի կամ լիազոր մարմնի ու տնտեսավարողների հետ համագործակցություն, որի նպատակն է որոշել կենդանիների խմբաքանակը և կենդանական ծագում ունեցող այնպիսի մթերքների մշակմամբ զբաղվող այն կազմակերպությունները, որոնք օգտվում են կենսաանվտանգության ապահովման կառավարման համակարգով և անասնապահական պրակտիկայով սահմանվող որոշակի անասնահամաճարակային կարգավիճակ ունեցող կենդանիների խմբաքանակից.
8) իրավասու մարմին՝ երրորդ երկրի պետական մարմին, որը լիազորված է իրավական ակտեր մշակել և (կամ) կիրառել օրենսդրությունը (կամ երկու գործառույթներն էլ)՝ ստուգումներ իրականացնելու համար.
9) մոնիթորինգ՝ պլանավորված կամ հերթական հսկողության կամ չափումների իրականացում՝ ենթահսկման ապրանքների և սահմանված չափանիշներին նրանց համապատասխանության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով.
10) ենթահսկման ապրանքներ՝ կենդանիներ կամ կենդանական ծագում ունեցող արտադրանք, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկում.
11) վերահսկման օբյեկտ՝ կազմակերպություն կամ անձ, որն իրականացնում է ենթահսկման ապրանքների պատրաստմանը (արտադրության), վերամշակմանը, փոխադրմանը և (կամ) պահպանմանը.
12) կողմ՝ ԵՏՄ-ի անդամ երկիր.
13) հումք՝ հետագա վերամշակման համար նախատեսված ապրանք (արտադրանք).
14) ԵՏՄ-ի պահանջներ՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 11-ի «Միջազգային չափորոշիչների, խորհուրդների և ուղեցույցների կիրառման մասին» N 721 որոշման համաձայն՝ միջազգային չափանիշներ, խորհուրդներ և ուղեցույցներ, որոնք վերաբերում են ենթահսկման ապրանքների անասնաբուժական-սանիտարական պայմաններին, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոններ, միասնական անասնաբուժական պահանջներ և (կամ) կողմերի տարբեր պահանջներ, որոնք համաձայնեցված են երրորդ երկրի հետ անասնաբուժական (ներմուծված) հավաստագրերում՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Անասնաբուժական միջոցառումների մասին» N 726 որոշման, ինչպես նաև ապրանքների նկատմամբ կողմերի պարտադիր ազգային պահանջները.
15) լիազոր մարմին՝ կողմի պետական մարմին, որն իրավական ակտերի և (կամ) ստուգումներ անցկացնելու (կամ երկու գործառույթներն էլ) համար օրենսդրության կիրառման լիազորություններով է օժտված.
16) ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստր՝ մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք փոխադրվող ենթահսկման ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ցուցակ:
III. ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Կողմերի կողմից ենթահսկման ապրանքների անվտանգության ապահովման համար կիրառվող հիմնական սկզբունքը երրորդ երկրներում դրանց արտադրության, վերամշակման, փոխադրման և (կամ) պահպանման ժամանակ՝ օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի իրականացումն է:
5. Եթե օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտը հաջողությամբ է անցկացվել, կազմակերպության (անձի) գրանցումը երրորդ երկրի կազմակերպությունների (անձանց) Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում իրականացվում է երրորդ կողմի իրավասու մարմնի կողմից ներկայացված ցուցակով:
6. Եթե օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգի աուդիտ չի իրականացվել կամ այն դեռ չի ավարտվել, կամ եթե աուդիտի արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգն ի վիճակի չէ ապահովել ԵՏՄ-ի համապատասխան անվտանգության նվազագույն պահանջները, տնտեսավարողների՝ Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկման համար կողմերը կարող են համաձայնեցնել՝ համատեղ ստուգումների կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից երաշխիքների հիման վրա:
7. Վերահսկման օբյեկտների համատեղ ստուգման և օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգի աուդիտի ժամանակ արդյունքների պատրաստման կամ հաստատման ընթացքում կողմերն ապահովում են այդ արդյունքների մատչելիությունը (ներառյալ դրանց նախապես ծանոթանալու հնարավորությունը) երրորդ երկրի իրավասու մարմնի և վերահսկման օբյեկտների համար:
8. Վերահսկման օբյեկտների համատեղ ստուգման ժամանակ կիրառվում են գոտևորման և կոմպարտմենտալիզացիայի սկզբունքները, ինչպես նաև տվյալ վերահսկման օբյեկտի կողմից (կազմակերպություն, հիմնարկ, անհատ) արտադրվող ենթահսկման ապրանքների մոնիթորինգի ընթացքում ստացված արդյունքները և օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի արդյունքները, եթե այն գտնվում է երրորդ երկրի տարածքում:
9. Սույն կարգին համապատասխան՝ վերահսկման օբյեկտների համատեղ ստուգում իրականացնելու ժամանակ տեսուչն ստուգում և գնահատում է վերահսկման օբյեկտի համապատասխանությունը ԵՏՄ-ի պահանջներին, և, եթե ստուգման օբյեկտը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, խորհուրդներին և ուղեցույցներին, ապա այն համարժեքության սկզբունքի հիման վրա ճանաչվում է ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանող: Այն դեպքում, եթե ԵՏՄ-ի իրավական ակտը կամ կողմի ազգային օրենսդրության պարտադիր պահանջն ավելի սահմանափակ բնույթ ունի, քան միջազգային չափորոշիչը, ապա տեսուչը համապատասխան գիտական հիմնավորման բացակայության դեպքում համապատասխանությունը գնահատում է միջազգային չափորոշիչների, խորհուրդների և ուղեցույցների հիման վրա, ինչը նախատեսված է սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումների վերաբերյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) համաձայնագրով ավելի խիստ միջոցառումների համար: Դրա առկայության դեպքում տեսուչը պարտավոր է այդ իրավական ակտը ներկայացնել երրորդ երկրի իրավասու մարմին, որպեսզի նա հնարավորություն ունենա սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումների վերաբերյալ ԱՀԿ-ի համաձայնագրի ընկալմանը համարժեք միջոցառումներ առաջարկելու: Եթե որևէ կազմակերպություն ընդգրկված է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում՝ երրորդ երկրի իրավասու մարմնի երաշխիքի հիման վրա, ապա տեսուչը նաև ստուգում և գնահատում է, թե, արդյոք, կիրառվու՞մ են արտահանման հավաստագրի համար սահմանված երաշխիքները:
IV. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՈՒԴԻՏԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Երրորդ երկրների անասնաբուժական պետական վերահսկողության համակարգի աուդիտը տարբերակվում է՝
1) երկրներ, որոնցից ԵՏՄ-ի մաքսային տարածք ենթահսկման ապրանքների ներմուծում չի իրականացվում.
2) երկրներ, որոնցից ԵՏՄ-ի մաքսային տարածք իրականացվում է ենթահսկման ապրանքների ներմուծում:
11. Աուդիտի իրականացումը նախաձեռնելու համար երրորդ երկրի իրավասու մարմինը դիմում է ներկայացնում կողմի լիազոր մարմին: Երրորդ երկրի լիազոր մարմնին ուղղված դիմումում նշվում է աուդիտի իրականացման ոլորտը:
12. Ստուգման օտարերկրյա պաշտոնական համակարգի գնահատման ժամանակ տեսուչները հաշվի են առնում տվյալ պետության հետ առևտրի վերաբերյալ պատմությունը և կողմի լիազոր մարմնի տիրապետած այն տեղեկատվությունը, որը վերաբերում է՝
1) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կազմավորմանը, կառուցվածքին և լիազորություններին.
2) աշխատակազմի ապահովվածությանը.
3) նյութական ռեսուրսներին (ներառյալ՝ ֆինանսական).
4) նորմատիվ թղթաբանությանը և գործառնական հնարավորություններին.
5) կենդանիների առողջության վերահսկման և մարդկանց առողջության պաշտպանության համակարգերին.
6) որակի ապահովման տիպային (ֆորմալ) համակարգերին, այդ թվում՝ նաև որակի կառավարման քաղաքականությանը.
7) համակարգի և ստուգման ծրագրի արտադրողականության գնահատմանը:
13. Օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգի գնահատման ժամանակ տեսուչներն օգտվում են գնահատման այն չափորոշիչներից, որոնք համապատասխանում են Ցամաքային կենդանիների սանիտարական օրենսգրքին և Ջրային կենդանիների սանիտարական օրենսգրքին, ինչպես նաև «Կոդեքս Ալիմենտարիուս» օրենսգրքի հանձնաժողովի փաստաթղթերին, ՀԱԿ-ի կողմից ճանաչված այլ միջազգային չափորոշիչներին և ուղեցույցներին:
14. Գնահատման առաջին փուլը փաստաթղթային վերլուծությունն է: Այդ նպատակով կողմի լիազոր մարմինը երրորդ կողմի իրավասու մարմին է ներկայացնում հարցում՝ գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական և դրա հետ կապված այլ փաստաթղթերի տրամադրման խնդրանքով:
15. Երրորդ երկրի իրավասու մարմին կարող է ներկայացվել հարցաշար՝ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի, լիազորությունների և գործնական աշխատանքի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
16. Փաստաթղթերի վերլուծության ավարտից հետո կողմերը, հիմնվելով ուսումնասիրության արդյունքի վրա, որոշում են ընդունում այն մասին, թե, արդյոք, համապատասխան ապրանքների հետ կապված կարգավորման օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգն ընդհանուր առմամբ կարող է ապահովել ԵՏՄ-ի պահանջներին համարժեք անվտանգության նվազագույն մակարդակ:
17. Այս փուլի ավարտից հետո կողմերը կարող են պլանավորել տվյալ երրորդ երկրի համապատասխան օրենսդրության անհրաժեշտ կիրառության ստուգումներ:
18. Այն դեպքում, երբ չի սահմանվել կողմերի միջև համաձայնեցված նվազագույն ժամանակահատված, կողմի լիազոր մարմինը, որն աուդիտ է նախաձեռնում, տեսուչների խումբ կազմելու և այցը համակարգելու համար, աուդիտի անցկացման նպատակով հարցում ներկայացված երրորդ երկիր պլանավորված այցից երկու ամսից առաջ մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղյակ է պահում դրա մասին:
19. Մյուս կողմերի լիազոր մարմինները նախատեսվող այցի մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում պատասխան են ներկայացնում, որում կա՛մ մերժում են այցին մասնակցությունը, կա՛մ հաստատում են այցին մասնակցությունը և տրամադրում տվյալ կողմի պաշտոնատար անձանց մասին տեղեկատվություն: Եթե կողմի լիազոր մարմինը սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացնում, ապա այն դիտվում է այցի մասնակցության մերժում:
20. Այցը կարող է իրականացվել կողմերից մեկի տեսուչների կողմից, եթե մյուս կողմերը պատասխան չեն ներկայացրել կամ մերժել են: Ստուգմանը չմասնակցող կողմերն ընդունում են որոշումը, որը հիմնված է կողմի լիազոր մարմնի կատարած ստուգման արդյունքների վրա:
21. Առաջնային աուդիտը կատարվում է մի խումբ տեսուչների կողմից:
22. Կողմերի լիազոր մարմինները կարող են ընդգրկել մասնագետների, ովքեր պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողներ են (բացառությամբ թարգմանիչների), տեսուչների (աուդիտորների) հետ համագործակցելու համար` հետևյալ հարցերում`
1) տվյալ երրորդ երկրի օրենսդրություն.
2) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի, իրավասությունների ու անկախության, կառավարման և օրենքների արդյունավետ կիրառման կամ ապահովման հետ կապված լիազորություններ.
3) պետական ստուգումների իրականացման վերաբերյալ աշխատակազմի ուսուցում.
4) ռեսուրսներ՝ ներառյալ ախտորոշման սարքավորումները.
5) վերահսկման գործընթացների և մոնիթորինգի համակարգի առկայության և կիրառության արտացոլումը փաստաթղթերում.
6) կենդանիների առողջական վիճակի և կողմերին ու համապատասխան միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդությունների առաջացման մասին տեղեկացումը, որոնք ենթակա են Միջազգային համաճարակային բյուրոյին (այսուհետ՝ ՄՀԲ) տեղեկացման:
23. Փորձագետներն ունեն նույն պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչ տեսուչները՝ պաշտոնական տեղեկատվության պաշտպանության և ստուգվող կազմակերպությունների արտադրանքին վերաբերող շահերի բախման բացակայության ապահովման հարցերում: Կողմի լիազոր մարմինը երաշխավորում է փորձագետների անշահախնդրությունը և սկզբունքայնությունը:
24. Աուդիտի ոլորտը ներառում է համակարգային այնպիսի տեղեկությունների հավաստումը, ինչպիսիք են երկրի օրենքները, կանոնները, զգուշացումները և այլ փաստաթղթեր, որոնք կապված են աուդիտի ծրագրի իրականացման հետ, կազմակերպության գործունեության, կազմակերպության ստուգման արդյունքների և այլ գործունեության մասին տեղեկություններ, որն ապահովում է օրենսդրության կիրառումը. ֆերմայից սպանդանոց ընկած տեխնոլոգիական հատվածում քիմիական նյութերի մնացորդային քանակի վերահսկումը, միկրոկենսաբանական և քիմիական հետազոտությունների ծրագիրը, լաբորատոր ապահովվածությունը, նմուշառման և հետազոտությունների մեթոդները և այլ պահանջներ, որոնք կապված են դեպի ԵՏՄ արտահանման հետ, ինչպես, օրինակ, պարունակվող պաթոգենների մակարդակի նվազեցումը և արտադրության կրիտիկական կետերի վերահսկման համակարգի ստեղծումը (HACCP):
25. Կազմակերպություն կատարած այցի՝ որպես աուդիտի բաղկացուցիչ մասի նպատակն է օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի կարգավորումը, որը կապված է ենթահսկման ապրանքների արտադրության, վերամշակման, փոխադրման, պահպանման և ստուգման հետ, ու սերտիֆիկացման հետ կապված այլ պահանջներ, որոնք կողմի (կողմերի) փաստաթղթերի ստուգման ժամանակ ճանաչվել են ԵՏՄ-ի անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխան, ճիշտ կիրառության հավաստումը:
26. Կողմի լիազոր մարմինը փաստաթղթային վերլուծության փուլի և արտագնա ստուգումների փուլի ավարտից հետո հրապարակում է աուդիտի մասին նախնական հաշվետվություն, որը ներկայացնում է մյուս կողմերի լիազոր մարմիններ: Հաշվետվությունը պարունակում է համապատասխանության առկայության կամ բացակայության մասին եզրակացություն:
27. Կողմերի լիազոր մարմինները (ներառյալ աուդիտին չմասնակցած կողմերը) ԵՏՄ-ի մյուս շահագրգիռ անձանց հետ կարող են երկու ամսվա ընթացքում ներկայացնել նախնական հաշվետվության տեղեկությունների և եզրակացությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ:
28. Կողմի լիազոր մարմինը գնահատում է լրացուցիչ տեղեկություններն ու պարզաբանումները և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարում նախնական հաշվետվության մեջ:
29. Կողմի լիազոր մարմինը հրապարակում է աուդիտի մասին լրացուցիչ նախնական հաշվետվություն` հաշվի առնելով ՀԱԿ-ի սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումների անցկացման մասին համաձայնագրի C դրույթը, և այն նամակի հետ միասին ներկայացնում է երրորդ երկրի իրավասու մարմին:
30. Երրորդ երկրի իրավասու մարմինը տվյալ երրորդ երկրի այլ շահագրգիռ անձանց հետ երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ նախնական հաշվետվության տեղեկությունների և եզրակացության վերաբերյալ:
31. Կողմի լիազոր մարմինը գնահատում է ստացված տեղեկատվությունը, երկու ամսվա ընթացքում պատրաստում և հրապարակում է վերջնական հաշվետվություն:
32. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություն այն մասին, թե, արդյո՞ք, օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգն ապահովում է ԵՏՄ-ի նվազագույն պահանջներին համապատասխան մակարդակ (այսուհետ` համապատասխանության մասին եզրակացություն):
33. Համապատասխանության մասին եզրակացություն պարունակող վերջնական հաշվետվության հիման վրա Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը (այսուհետ` ԵՏՄՀ), առանց անհարկի ձգձգման, ընդունում է որոշում երրորդ երկիրն արտահանող այն երկրների ցուցակում ընդգրկելու մասին, որոնք ունեն պաշտպանության համարժեք մակարդակ՝ ստուգման ենթակա տվյալ տեսակի ապրանքների համար, և աշխատանքային հինգ օրվա ընթացքում հրապարակում է այդ որոշումը:
34. Նման որոշում ընդունելուց հետո երրորդ երկրի իրավասու մարմինը երրորդ երկրի կազմակերպությունները նախնական ընդգրկում է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում, որոնք իրավունք են ունենալու ԵՏՄ ներմուծելու ենթահսկման ապրանքներ:
35. Երրորդ երկրի իրավասու մարմինը կողմի լիազոր մարմին է ներկայացնում Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում գրանցված կազմակերպությունների ցուցակը:
36. Կողմի լիազոր մարմինը, առանց անհիմն հետաձգման, ընդունում է որոշում տվյալ ցուցակի կազմակերպությունները Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու մասին և հրապարակում Երրորդ երկրների կազմակերպությունների լրամշակված ռեեստրը՝ երրորդ երկրի իրավասու մարմնից նամակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
37. Երրորդ երկրի իրավասու մարմինը ԵՏՄՀ-ին տեղեկացնում է տվյալ երրորդ երկրի օրենսդրության մեջ կատարվող փոփոխության մասին, որն ազդելու է ստուգման ենթակա համապատասխան ապրանքների նկատմամբ ստուգման պետական համակարգի վրա:
38. ԵՏՄՀ-ն կարող է ընդունել որոշում երրորդ երկրի ստուգման պետական համակարգի կրկնակի աուդիտի անցկացման մասին՝ տարեկան մեկ անգամից ոչ ավելի հաճախ, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքերի: Կրկնակի աուդիտը պլանավորվում և անցկացվում է՝ ելնելով կրկնակի գնահատականի նպատակահարմարության և երրորդ երկրի իրավասու մարմին ներկայացվող տեղեկատվության քանակը նվազեցնելու անհրաժեշտությունից:
39. Կողմերը համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացությամբ վերջնական հաշվետվության հիման վրա կարող են ուսումնասիրել երրորդ երկրին իրավունք վերապահելու ենթահսկման ապրանքների համապատասխանության երաշխիքների տրամադրումը, որոնք արտադրվել են տվյալ երրորդ երկրի կոնկրետ կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, կամ երրորդ երկրի լիազոր մարմնին տեղեկացնել այն մասին, որ տվյալ երրորդ երկրի կազմակերպությունները կարող են ընդգրկվել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում՝ բացառապես ԵՏՄ-ի մասնագետների կողմից նման կազմակերպությունների ստուգման արդյունքում գրանցված դրական արդյունքների շնորհիվ: Այդ որոշումն ընդունվում է տվյալ երկրի հետ առևտրական փորձի, տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի և լիազորությունների մասին տեղեկությունների և այլ համապատասխան տվյալների հիման վրա:
40. Եթե երրորդ երկրի ստուգման պետական համակարգն անկարող է ճանաչվում ապահովելու ԵՏՄ-ի անվտանգությունը՝ նվազագույն պահանջներին համապատասխան, հայտնաբերված թերությունները վերացնելու դեպքում տվյալ երկրի իրավասու մարմինը ցանկացած ժամանակ կարող է մեկ անգամ ևս դիմել աուդիտի անցկացման համար՝ թերությունների վերացման միջոցառումների իրականացումից հետո: Կողմի լիազոր մարմինն ընդունում է այդ դիմումը և համապատասխանության ճանաչման գործընթացի անցկացման անհրաժեշտ աշխատանքների ծավալը նվազագույնի հասցնելու համար օգտագործում առաջին աուդիտի ժամանակ ստացված տեղեկատվությունը: Առաջին աուդիտի ժամանակ ի հայտ եկած աննշան խնդիրների դեպքում կարող է բավարար լինել հայտնաբերված թերությունները վերացնելու միջոցառումների հետազոտությունը: Կրկնակի աուդիտի անցկացման գործընթացը համապատասխան է նշված գործընթացին:
41. Այն դեպքում, երբ օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտն սկսված է, բայց դեռ չի ավարտվել, կողմերը կարող են ընդունել սույն կարգի 39-րդ կետում նշված որոշումներից մեկը:
42. Կողմի լիազոր մարմինն ընդունում է որոշում երրորդ երկրի իրավասու մարմնին իրավունք տալ ներկայացնելու երաշխիքներ կոնկրետ տնտեսավարողների (կազմակերպությունների) կողմից ենթահսկման ապրանքների արտադրության համապատասխանության մասին՝ հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
1) երրորդ երկրի իրավասու մարմնի զարգացածության մակարդակը.
2) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ներկայացված երաշխիքի հիմնավորվածության աստիճանը.
3) տվյալ երրորդ երկրի տարածք կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների մուտքի ու հետագա տարածման վտանգը.
4) երրորդ երկրի համաճարակային իրավիճակը.
5) տվյալ երրորդ երկրից ԵՏՄ-ի մաքսային տարածք ներմուծվող ենթահսկման ապրանքների մոնիթորինգային ուսումնասիրությունների արդյունքները.
6) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից իրականացված ենթահսկման ապրանքների մոնիթորինգի տվյալները.
7) երրորդ երկրից ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ենթահսկման ապրանքների համար իրավասու մարմնի պահանջներին համապատասխանությունը՝ նախատեսված սույն կարգի 10-րդ կետով.
8) կողմերի լիազոր մարմինների կողմից երրորդ երկրի տարածքում գտնվող կազմակերպությունների ստուգումների արդյունքները:
43. Այն դեպքում, երբ երրորդ երկրի իրավասու մարմինն իրավունք է ստանում երաշխիքներ տրամադրելու, վերջինս պատրաստում է այդ կազմակերպությունների ցուցակը և ներկայացնում կողմի լիազոր մարմին: Կողմի լիազոր մարմինը մեկ ամսվա ընթացքում գնահատում է առաջարկությունը և ընդունում որոշում այդ կազմակերպությունները Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու մասին: Կողմի լիազոր մարմինը տարեկան մեկ անգամ կարող է ձեռնարկել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցչական տոկոսի ստուգում: Արտագնա ստուգումների ժամանակ ստուգման ենթակա որոշ կազմակերպություններում կրկնակի անբավարար արդյունքների դեպքում կողմի լիազոր մարմինը կարող է ընդունել որոշում այդ կազմակերպությունների կողմից կատարվող արտահանումը դադարեցնելու մասին: Եթե ստուգումների արդյունքում անբավարար արդյունքներ ստացել է ստուգման ենթարկված կազմակերպությունների ավելի քան 60 տոկոսը, ինչը վկայում է վերահսկողության պաշտոնական համակարգի զգալի թերությունների մասին, կողմի լիազոր մարմինը կարող է ընդունել որոշում երրորդ երկրի իրավասու մարմնից երաշխիքների տրամադրումը մերժելու մասին և կարող է պահանջել երրորդ երկրի կազմակերպությունների համատեղ ստուգման իրականացում:
44. Եթե իրականացվում են թերությունների վերացման միջոցառումներ, որոնք երրորդ երկրի իրավասու մարմնից երաշխիքների տրամադրման մերժման հիմնական պատճառն են եղել, վերջինս իրավունք ունի մեկ անգամ ևս դիմելու իրեն երաշխիքների տրամադրման իրավունք տալու խնդրանքով:
V. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
45. Տնտեսավարող սուբյեկտների (կազմակերպությունների) համատեղ ստուգումներն իրականացվում են երրորդ երկրների տարածքում գտնվող կազմակերպությունները ռեեստրում ներառելու նպատակով, եթե օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտ չի անցկացվել կամ դեռևս չի ավարտվել, կամ անցկացվել է, և դրա արդյունքներով օտարերկրյա վերահսկողության պաշտոնական համակարգը չի ճանաչվել ունակ՝ ապահովելու Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող պաշտպանության մակարդակի պահանջներին համապատասխան պաշտպանության մակարդակ, և երրորդ երկրի իրավասու մարմինը չի ստացել սույն կարգի 40-րդ կետով սահմանված կարգով երաշխիքների տրամադրման իրավունք:
46. Երրորդ երկրների տարածքում համատեղ ստուգումներն իրականացվում են երրորդ երկրների իրավասու մարմնի հարցման առկայության դեպքում: Կողմի լիազոր մարմինը կարող է հետաձգել ստուգումների անցկացումը՝ միջոցների (ֆինանսական, մարդկային և այլն) սղության դեպքում: Այդ դեպքերում կողմի լիազոր մարմինը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման հետաձգումը չստեղծի այնպիսի իրավիճակ, որն ուղեկցվելու է տվյալ կազմակերպությունից Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանման անհարկի ձգձգումներով:
47. Համատեղ ստուգումների հետ կապված ծախսերն իրականացվում են կողմերի բյուջեների համապատասխան միջոցների հաշվին, եթե յուրաքանչյուր ստույգ դեպքում այլ բան չի նախատեսվում:
48. Կազմակերպության արտագնա ստուգման ժամանակ երրորդ երկրի իրավասու մարմինների հետ համաձայնեցված ժամանակահատվածը կարող է գերազանցվել առավելագույնը հինգ աշխատանքային օրով:
49. Կողմերի լիազոր մարմինները, համատեղ ստուգումներ իրականացնելիս, առնվազն երեք ամիս առաջ (եթե երրորդ երկրի իրավասու մարմնի հետ համաձայնեցված չեն ավելի կարճ ժամկետներ) երրորդ երկրի իրավասու մարմին են ներկայացնում փաստաթղթերի ցանկը՝ ռուսերենով կամ այլ լեզվով, համաձայնեցնելով երրորդ երկրի լիազոր մարմնի և (կամ) ստուգման ենթակա կազմակերպության հետ:
50. Կողմերի լիազոր մարմինը համատեղ ստուգումների անցկացումից առնվազն երեք ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամկետներ համաձայնեցված չեն երրորդ երկրի իրավասու մարմնի հետ) կարող է հարցում կատարել երրորդ երկրի իրավասու մարմնին (ռուսերենով կամ այլ համաձայնեցված լեզվով)՝ ներկայացնելու նախնական անհրաժեշտ տեղեկատվություն ստուգումների անցկացման կամ արդյունքների գնահատման համար՝ ներառելով՝
1) տվյալներ երրորդ երկրի իրավասու մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների մասին.
2) տվյալներ կենտրոնական մարմնի և իրավասու մարմնի տարածքային ստորաբաժանումների կառուցվածքի մասին.
3) տվյալներ երրորդ երկրի իրավասու մարմնի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման մասին.
4) տվյալներ ստուգման ենթակա կազմակերպությունում արտադրվող արտադրանքի և օգտագործվող հումքի անվտանգության գնահատմանը մասնակցող երրորդ երկրի լաբորատորիաների ցանցերի զարգացման և հագեցվածության մասին.
5) երրորդ երկրի նորմատիվ իրավական ակտերը, որոնք սահմանում են ստուգման ենթակա կազմակերպությունում արտադրվող արտադրանքին, օգտագործվող հումքին և վերահսկման ձևերին վերաբերող պարտադիր պահանջներ.
6) երրորդ երկրի՝ արտակարգ իրավիճակներում և կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածման դեպքում գործողությունների վերահսկման ազգային պլանը, որոնք առնչվում են ստուգման ենթակա կազմակերպության արտադրանքին.
7) տվյալներ երրորդ երկրում կենդանիների համապատասխան հիվանդությունների և զոոնոզ հիվանդությունների առկայության ու տարածման մասին.
8) անասնաբուժական վերահսկողության ենթակա արտադրության մոնիթորինգի ազգային պլանը.
9) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից վերահսկվող կազմակերպությունում արտադրվող՝ ստուգման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության նկատմամբ անցկացվող վերահսկողության արդյունքները, եթե այդ կազմակերպությունը նախկինում Եվրասիական տնտեսական միության տարածք մատակարարել է ստուգման ենթակա ապրանքներ.
10) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից վերահսկվող կազմակերպությունում արտադրվող՝ ստուգման ենթակա ապրանքների՝ երրորդ երկրի պահանջներին համապատասխանության նկատմամբ անցկացվող վերահսկողության արդյունքները, եթե այդ կազմակերպությունը նախկինում Եվրասիական տնտեսական միության տարածք չի մատակարարել ստուգման ենթակա ապրանքներ, կամ եթե բացակայել են սույն կարգի 9-րդ կետում նշված վերահսկողության արդյունքները:
51. Սույն կարգի 50-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել մինչև համատեղ ստուգումները կամ համատեղ ստուգումների ընթացքում:
52. Կողմի լիազոր մարմինը համատեղ ստուգումների անցկացումից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամանակաշրջան համաձայնեցված չէ կողմերի հետ) այլ կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում է առաջիկա ստուգումների մասին՝ ստուգող խմբերի ձևավորման և համատեղ ստուգումների անցկացման ժամկետների համակարգման նպատակով:
53. Կողմերի լիազոր մարմինները նախատեսվող համատեղ ստուգումների մասին տեղեկատվությունն ստանալուց առնվազն երկու շաբաթ առաջ պատասխան են ուղարկում ստուգումներին մասնակցության մերժման կամ համաձայնության, ինչպես նաև՝ տվյալներ համատեղ ստուգումներին մասնակցող տեսուչների (փորձագետների) վերաբերյալ: Սահմանված ժամկետներում նման պատասխանի բացակայությունը նշանակում է համատեղ ստուգումներին մասնակցության մերժում:
54. Համատեղ ստուգումները կարող են անցկացվել մեկ կողմի տեսուչներով, եթե մյուս կողմերը պատասխան չեն ներկայացրել կամ հայտարարել են, որ չեն մասնակցելու ստուգումներին: Կողմերը, որոնք չեն մասնակցում համատեղ ստուգումներին, ստուգում իրականացրած կողմի (կողմերի) լիազոր մարմնի ստուգման արդյունքում ընդունված որոշումը հիմք են ընդունում:
55. Կողմերի լիազոր մարմինները կարող են ներգրավել փորձագետների, ովքեր պետական մարմինների և կազմակերպությունների ծառայողներ են (բացառությամբ թարգմանիչների), տեսուչներին աջակցելու համար հետևյալ հարցերում՝
1) երրորդ երկրի օրենսդրություն.
2) երրորդ երկրի իրավասու մարմնի կառավարման, անկախության և նրա այն լիազորությունները, որոնցով նա օժտված է օրենքների արդյունավետ կիրառման ու ապահովման հարցերում.
3) անձնակազմի ուսուցումը պաշտոնական ստուգումների անցկացման վերաբերյալ.
4) ռեսուրսներ՝ ներառյալ ախտորոշման սարքավորումները.
5) վերահսկողության ընթացակարգի և մոնիթորինգի համակարգերի առկայությունը և կիրառումը.
6) կենդանիների առողջական վիճակի և կողմերի ու միջազգային համապատասխան կազմակերպությունների, Կենդանիների առողջության համաշխարային կազմակերպության (МЭБ) ծանուցման ենթակա՝ կենդանիների հիվանդությունների բռնկման մասին իրազեկման ընթացակարգերի վերաբերյալ:
56. Փորձագետներն ունեն նույն պարտավորությունները և պատասխանատվությունը, ինչպես և տեսուչները՝ ստուգվող կազմակերպությունների արտադրանքին վերաբերող տեղեկատվության գաղտնիության և շահերի բախման բացառման ապահովման ժամանակ: Կողմի իրավասու մարմինը երաշխավորում է փորձագետների անաչառությունը և սկզբունքայնությունը:
57. Կողմի լիազոր մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնին համատեղ ստուգումներ իրականացնելուց առնվազն երկու ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամանակաշրջան համաձայնեցված չէ երրորդ երկրի իրավասու մարմնի հետ) ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) համատեղ ստուգումների նպատակների մասին.
2) ստուգմանը մասնակցող կողմերի մասին.
3) տեսուչների և փորձագետների ցանկը.
4) ստուգվող կազմակերպությունների ցանկը.
5) ստուգվող կազմակերպություններին համապատասխան հումք մատակարարող վերահսկվող օբյեկտների ցանկը.
6) ստուգվող կազմակերպություններում արտադրվող և (կամ) ստուգման ենթակա ապրանքների արտադրությանը մասնակցող այլ կազմակերպությունների ցանկը.
7) այն փաստաթղթերի ցանկը, որոնք երրորդ երկրի իրավասու մարմինը և (կամ) ստուգվող կազմակերպությունները ներկայացնում են համատեղ ստուգումների անցկացման ժամանակ երրորդ երկրի պետական լեզվով:
58. Երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից մեկ կամ մեկից ավելի ընտրված կազմակերպությունների արտագնա ստուգման անցկացման չթույլատրումը կարող է համատեղ ստուգումը պլանավորող կողմի լիազոր մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միություն այդ կազմակերպություններից ապրանքների արտահանման կասեցման հիմք հանդիսանալ, եթե կողմի լիազոր մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ներկայացված մերժումը չի համարում պատճառաբանված:
59. Կազմակերպություն ներկայանալուն պես տեսուչն անցկացնում է փաստաթղթերի վերլուծություն հետևյալի վերաբերյալ՝
1) գործունեության տեսակը.
2) կազմակերպության նախագիծը.
3) արտադրական հոսքերի և արտադրության վերահսկումը.
4) կազմակերպության կառուցվածքային և տեխնոլոգիական բնութագրերը.
5) արտադրության ծավալները և վերահսկվող արտադրանքի արտադրությունը.
6) պաշտոնական և արտադրական վերահսկողության գոյությունը և կիրառումը՝ արտադրվող ապրանքների անվտանգության ապահովման համար.
7) կազմակերպության տեղակայման վայրի վարչական տարածքում անասնահամաճարակային իրավիճակը:
60. Արտագնա ստուգման ժամանակ տեսուչի պարտականություններն են`
1) այցելել ստուգման ենթակա կազմակերպության շինությունները և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ.
2) հաշվի առնելով համարժեքության (համապատասխանության) սկզբունքը՝ ուսումնասիրել նրանց համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պարտադիր պահանջներին.
3) ստուգել պետական վերահսկողության և ինքնահսկողության ժամանակ կիրառվող սարքավորումները և մեթոդները.
4) սույն կարգի նպատակների իրագործմանը հասնելու համար իրականացնել այլ անհրաժեշտ գործողություններ:
61. Արտագնա ստուգման անցկացման ժամանակ տեսուչներն ուսումնասիրում են կազմակերպությունում իրականացվող տեխնոլոգիական գործընթացի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պահանջներին՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված համապատասխան ուղեցույցները և համարժեքության սկզբունքները:
62. Արտագնա ստուգման անցկացման ժամանակ տեսուչները կարող են այցելել այլ կազմակերպություններ, որոնք հումք են մատակարարում ստուգման ենթարկված կազմակերպությանը և (կամ) կազմակերպությանը, եթե երրորդ երկրի իրավասու մարմինը, համաձայնեցնելով ստուգումների պլանի հետ, այդպիսի այցելությանը տվել է համաձայնություն:
63. Երրորդ երկրի իրավասու մարմնի հարցմամբ՝ արտագնա ստուգման անցկացման ժամանակ Եվրասիական տնտեսական միությունը կարող է անցկացնել՝ ստուգում անցկացվող կազմակերպությունում արտադրվող՝ ստուգման ենթակա ապրանքների և նրա կողմից օգտագործվող հումքի նմուշառում:
64. Կազմակերպություն այցի ավարտին տեսուչները, երրորդ երկրի իրավասու մարմնի ներկայացուցչի կամ կազմակերպության ղեկավարության հարցմամբ, ներկայացնում են տվյալներ բացահայտված անհամապատասխանությունների մասին և տալիս խորհուրդներ դրանց վերացման համար ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ՝ անվտանգության պատշաճ մակարդակի հասնելու նպատակով: Մինչև տեսուչների մեկնումը երրորդ երկրից՝ կազմակերպության ղեկավարությունն անձամբ կամ երրորդ երկրի իրավասու մարմնի միջոցով կարող է տեղեկացնել բացահայտված թերությունների վերացման համար իրականացվող միջոցառումների մասին: Ստուգման մասնակիցները կարող են ի գիտություն ընդունել այդ տեղեկատվությունը և հաշվի առնել նախնական հաշվետվությունը կազմելիս:
65. Համատեղ ստուգումների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում երրորդ երկրում ստուգումներ իրականացրած կողմի լիազոր մարմինը հրապարակում է համատեղ ստուգումների մասին նախնական հաշվետվություն և այն ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:
66. Երրորդ երկրի իրավասու մարմինը մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայացնել նախնական հաշվետվության մասին լրացուցիչ տեղեկություններ, բացատրություններ՝ ներառելով տվյալներ բացահայտված թերությունների վերացման միջոցառումների մասին:
67. Կողմի (կողմերի) լիազոր մարմինը (մարմինները) գնահատում է (են) ստացված տեղեկությունները և մեկ ամսվա ընթացքում նախապատրաստում ու հրապարակում վերջնական հաշվետվություն:
68. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություններ և խորհուրդներ Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառվելիք միջոցառումների վերաբերյալ:
69. Կողմի լիազոր մարմինն ընդունում է որոշում կազմակերպությունները Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու մասին և հրապարակում Երրորդ երկրների կազմակերպությունների նորացված ռեեստրում: Վերջինս երրորդ երկրների իրավասու մարմնին և կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության կոմիտեի ընդունած որոշումների մասին՝ որոշումն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նամակով տեղեկատվություն է ուղարկում:
70. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում նոր ընդգրկված կազմակերպությունները երրորդ երկրների նորացված ռեեստրում հրապարակման օրվանից կարող են Եվրասիական տնտեսական միություն արտահանել ստուգման ենթակա արտադրանքը, որն արտադրվել է արտագնա ստուգման օրվանից առաջ, եթե ավելի վաղ առաքման ամսաթիվը նշված չէ որոշման մեջ:
VI. ԱՐՏԱԳՆԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄԸ
71. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառված կազմակերպության արտագնա տեսչական կրկնակի ստուգումն անցկացվում է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում նրանց գտնվելը հաստատելու նպատակով: Կրկնակի ստուգման հիմքերը հետևյալն են՝
1) երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառված երրորդ երկրի կազմակերպությունների ընտրովի ստուգումը.
2) երրորդ երկրի իրավասու մարմնի դիմումը` ԵՏՄ-ի տարածք կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների արտահանումը վերսկսելու համար.
3) ԵՏՄ-ի պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ կասկածանքը.
4) տվյալ կազմակերպության կողմից ԵՏՄ-ի տարածք ներկրվող՝ ստուգման ենթակա ապրանքների անհամապատասխանության հայտնաբերումը:
72. Երրորդ երկրի տարածքում կարելի է կրկնակի ստուգում անցկացնել երրորդ երկրի իրավասու մարմնի կամ կողմի լիազոր մարմնի դիմումի հիման վրա:
73. Կողմի լիազոր մարմինը սույն կարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում կարող է հետաձգել կրկնակի ստուգումը՝ ռեսուրսների (դրամական, մարդկային և այլ) բացակայության դեպքում:
74. Կրկնակի ստուգման ծախսերը սույն կարգի 71-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում կատարվում են կողմի բյուջեի համապատասխան միջոցների հաշվին:
75. Կրկնակի ստուգման ծախսերը սույն կարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում կատարվում են կողմի բյուջեի համապատասխան միջոցների հաշվին, եթե յուրաքանչյուր նշված դեպքի համար այլ համաձայնություն չկա:
76. Կրկնակի ստուգման ժամկետը չի գերազանցում կողմի իրավասու մարմնի հետ համաձայնեցված ժամկետը, իսկ կազմակերպությունում արտագնա տեսչական ստուգումը՝ հինգ աշխատանքային օրը:
77. Կրկնակի ստուգման ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ստուգում իրականացնող երրորդ երկրում կողմի լիազոր մարմինը հրապարակում է ստուգման նախնական զեկույցը և ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:
78. Երրորդ երկրի իրավասու մարմինը երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն (այդ թվում՝ թերությունների վերացման համար ձեռնարկված միջոցների մասին) և նախնական զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ:
79. Կողմի (կողմերի) լիազոր մարմինը գնահատում է ներկայացված տեղեկատվությունը և երկու ամսվա ընթացքում պատրաստում ու հրապարակում վերջնական զեկույց:
80. Վերջնական զեկույցը պարունակում է յուրաքանչյուր կրկնակի ստուգման ենթարկված կազմակերպության վերաբերյալ եզրակացություն:
81. Եզրակացությունը կարող է լինել՝
1) սույն կարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝
ա. արտահանման ժամանակավորապես սահմանափակումն անփոփոխ է,
բ. արտահանումը վերականգնված է.
2) սույն կարգի 71-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝
ա. կազմակերպությունը շարունակում է արտահանումը,
բ. արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է:
82. Վերջնական զեկույցը պարունակում է հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կազմակերպության կողմից իրականացվում են արտահանումը վերականգնելու համար:
83. Կողմի լիազոր մարմինը, առանց անհիմն ձգձգումների, ընդունում է որոշում Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում է երրորդ երկրների լիազոր մարմիններին, կողմերի լիազոր մամիններին և ԵՏՄ-ի հանձնաժողովին:
84. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի փոփոխությունը ԵՏՄ-ի հանձնաժողովի կողմից հրապարակվում է՝ առանց անհիմն ձգձգման:
85. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի լրացման հրապարակման օրվանից կազմակերպությունը կարող է վերականգնել ստուգման ենթակա այն ապրանքների արտահանումը, որոնք արտադրվել են կրկնակի ստուգումից հետո, եթե այլ բան նախատեսված չէ:
VII. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ
ԵՐԿՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
86. Արտագնա տեսչական ստուգումը, որն իրականացվում է երրորդ երկրների այն կազմակերպություններում, որոնք ընդգրկվել են Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում՝ երրորդ երկրի իրավասու մարմնի երաշխիքների հիման վրա (այսուհետ` կրկնակի ստուգում), իրականացվում է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված կազմակերպությունների պատահական ընտրության եղանակով, որի նպատակն է հաստատել երրորդ երկրի իրավասու մարմնի տրամադրած երաշխիքների հավաստիությունը:
87. Երրորդ երկրի տարածքում կրկնակի ստուգումներն իրականացվում են կողմի լիազոր մարմին ներկայացված հարցման արդյունքում:
88. Կրկնակի ստուգումների անցկացման ծախսերն իրականացվում են կողմերի բյուջեների համապատասխան միջոցների հաշվին:
89. Կրկնակի ստուգման անցկացման ժամանակը չի կարող գերազանցել այն ժամանակահատվածը, որը նախապես համաձայնեցվել է երրորդ երկրի իրավասու մարմնի հետ, իսկ կոնկրետ կազմակերպությունում՝ առավելագույնը հինգ աշխատանքային օր:
90. Կրկնակի ստուգումն իրականացվում է սույն կարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:
91. Երրորդ երկրում կրկնակի ստուգման ավարտից հետո երկու ամսվա ընթացքում ստուգումն իրականացրած կողմի լիազոր մարմինը հրապարակում է ստուգման մասին նախնական հաշվետվություն և այն ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:
92. Երրորդ երկրի իրավասու մարմինը երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն (այդ թվում՝ հայտնաբերված թերությունների վերացման համար ձեռնարկված միջոցների մասին) և նախնական հաշվետվության վերաբերյալ մեկնաբանություններ:
93. Կողմի (կողմերի) լիազոր մարմինը երկու ամսվա ընթացքում գնահատում է ստացված տեղեկատվությունը, պատրաստում և հրապարակում է վերջնական հաշվետվությունը:
94. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություն երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված երաշխիքի հիմնավորվածության մասին, որտեղ նշվում են՝
1) երաշխիքները համարվում են հիմնավորված.
2) երաշխիքները համարվում են չհիմնավորված:
95. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություններ, որի հիման վրա կազմակերպությունը կարող է շարունակել արտահանումը կամ կազմակերպության կողմից արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է:
96. Վերջնական հաշվետվությունը պարունակում է հայտնաբերված թերությունների վերացման միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ (երաշխիքների չհիմնավորված լինելու մասին եզրակացության դեպքում), որոնք պետք է իրականացվեն՝ երրորդ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից արտահանումը վերսկսելու համար:
97. Կողմի լիազոր մարմինը, առանց անհիմն ձգձգումների, ընդունում է որոշում Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում փոփոխություններ կատարելու մասին, որի վերաբերյալ տեղեկացնում է երրորդ երկրի իրավասու մարմնին, մյուս կողմերի լիազոր մարմիններին, ԵՏՄՀ-ին:
98. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում փոփոխությունները ԵՏՄՀ-ի կողմից կատարվում են՝ առանց անհիմն հետաձգումների:
VIII. ԵՏՄ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԿՈՂՄԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
99. Կազմակերպությունների համատեղ ստուգումն իրականացվում է ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու նպատակով՝ բացառությամբ սույն կարգի 115-րդ կետում նշված դեպքի:
100. Համատեղ ստուգումն իրականացվում է կազմակերպության դիմումի հիման վրա:
101. Կազմակերպության դիմումը ներկայացվում է կողմի լիազոր մարմին: Համատեղ ստուգման ծախսերն իրականացվում են կողմերի բյուջեների համապատասխան միջոցների հաշվին, եթե կողմի օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվելու է ստուգումը, այլ բան չի պահանջվում:
102. Ստուգվող կազմակերպությունում արտագնա ստուգման տևողությունը չի գերազանցում հինգ աշխատանքային օրը:
103. Համատեղ ստուգումը պլանավորող կողմերի լիազոր մարմինները ոչ ուշ, քան այն սկսելուց մեկ ամիս առաջ (եթե կողմերի լիազոր մարմինների կողմից ավելի կարճ ժամկետ չի նախատեսվել) մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում են պլանավորված ստուգման իրականացման համար տեսուչների խումբ կազմելու և համատեղ ստուգում անցկացնելու ժամկետը որոշելու մասին: Մյուս կողմերի լիազոր մարմինները նախատեսվելիք համատեղ ստուգման մասին տեղեկանալուց հետո ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում ուղարկում են պատասխան, որով մերժում են ստուգմանը մասնակցությունը կամ համաձայնություն են տալիս ստուգմանն իրենց մասնակցությանը, և ստուգմանը մասնակից տեսուչների տվյալները: Նշված ժամկետում պատասխան չներկայացնելը դիտվում է որպես ստուգմանը մասնակցության մերժում:
104. Կողմի տարածքում գտնվող կազմակերպությունները կարող են ընդգրկվել ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում՝ առանց համատեղ ստուգման իրականացման այն դեպքերում, երբ բոլոր կողմերի լիազոր մարմինների միաձայն համաձայնեցված որոշման հիման վրա տվյալ կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների մատակարարման հետ կապված ռիսկը գնահատվում է որպես թույլատրելի:
105. Կազմակերպության համատեղ ստուգում կարող է իրականացվել կողմերից մեկի տեսուչի կողմից, եթե մյուս կողմերը չեն պատասխանում հարցմանը կամ մերժում են ստուգմանը մասնակցությունը: Կողմերը, որոնք չեն մասնակցել համատեղ ստուգմանը, ընդունում են այն որոշումը, որն ընդունվել է կողմի լիազոր մարմնի կատարած ստուգման արդյունքների հիման վրա:
106. Տեսուչը կազմակերպությունում փաստաթղթերով վերլուծում է`
1) գործունեության տեսակը.
2) կազմակերպության ծրագիրը.
3) արտադրական հոսքագծի և ապրանքների վերահսկողությունը.
4) կազմակերպության կառուցվածքային և տեխնոլոգիական բնութագրերը.
5) արտադրության ծավալի և վերահսկվող ապրանքների զարգացումը.
6) հսկվող ապրանքների արտադրության անվտանգության ապահովման համար առկա և կիրառվող պաշտոնական վերահսկողությունը.
7) կազմակերպության տեղակայման վարչական տարածքում համաճարակային իրավիճակը:
107. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչը՝
1) այցելում է ստուգվող կազմակերպության այլ մասնաշենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ.
2) ուսումնասիրում է դրանց համապատասխանությունը ԵՏՄ-ի պահանջներին.
3) ստուգում է կիրառվող ստուգումների կամ ինքնաստուգումների մեթոդներն ու միջոցները.
4) կատարում է այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են սույն կարգի նպատակների իրականացման համար:
108. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչն ուսումնասիրում է տվյալ կազմակերպության տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը ԵՏՄ-ի պահանջներին:
109. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչները կարող են այցելել նաև այն կազմակերպություններ, որոնք հումք են մատակարարում ստուգվող կազմակերպությանը:
110. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ կարող է իրականացվել ստուգվող այն ապրանքների նմուշառում, որոնք որպես հումք մատակարարվում են ստուգվող կազմակերպությանը:
111. Այցի ավարտին, կազմակերպության ղեկավարության պահանջով, ներկայացվում են բացահայտված անհամապատասխանությունները և տրվում դրանց վերացման մասին ցուցումներ:
112. Համատեղ ստուգման ավարտից հետո ստուգող կողմի լիազոր մարմինը հրապարակում է ստուգման մասին հաշվետվությունը և այն տրամադրում ստուգվող կազմակերպությանը:
113. Կազմակերպությունը երկու շաբաթվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկատվություն նախնական հաշվետվության վերաբերյալ:
114. Կողմի լիազոր մարմինը գնահատում է ստացված տեղեկատվությունը, ընդունում կազմակերպությունը ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ որոշում և մեկ ամսվա ընթացքում՝ ընդունած որոշման մասին տեղեկացնում կազմակերպությանը, մյուս կողմերին և ԵՏՄՀ-ին:
115. Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշմամբ կողմերից մեկի անասնաբուժական վերահսկողության համակարգը ճանաչվում է համարժեք, այդ կողմի տարածքում տեղակայված կազմակերպությունները, առանց համատեղ ստուգում իրականացնելու, տվյալ կողմի լիազոր մարմնի ներկայացրած տեղեկատվության հիման վրա ԵՏՄՀ-ի կողմից գրանցվում են ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում:
116. ԵՏՄՀ-ն, առանց անհիմն ձգձգումների, հրապարակում է ԵՏՄ-ի կազմակերպությունների նորացված ռեեստրը:
117. Այն կազմակերպությունները, որոնք կրկին գրանցվել են ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում, ԵՏՄ-ի կազմակերպությունների նոր ռեեստրի հրապարակման պահից կարող են իրականացնել այն ենթահսկման ապրանքների մատակարարումը, որոնք արտադրվել են արտագնա տեսչական ստուգումն սկսելուց հետո, իսկ սույն կարգի 115-րդ կետում նշված դեպքում՝ այն պահից սկսած, երբ կողմի լիազոր մարմինը ԵՏՄՀ-ին տեղեկացնում է ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության ընդգրկման մասին:
IX. ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՏՄ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ
ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄԸ
118. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված կազմակերպությունների համատեղ ստուգումն իրականացվում է ըստ անհրաժեշտության և կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ՝ հետևյալ դեպքերում՝
1) վերահսկվող օբյեկտներում արտադրված ենթահսկման ապրանքներում Միասնական անասնաբուժական պահանջներին կրկնակի անհամապատասխանության հայտնաբերում.
2) ստուգման օբյեկտի տեղակայման տարածքում կարանտինի դադարեցում.
3) եթե ստուգման օբյեկտը գտնվում է այն տարածքում, որը սահմանամերձ է կարանտինի մեջ գտնվող տարածքին:
119. Համատեղ ստուգման անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են կողմերի բյուջեների համապատասխան միջոցների հաշվին, եթե կազմակերպության գտնվելու կողմի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
120. Կազմակերպությունում արտագնա ստուգման տևողությունը չի գերազանցում հինգ աշխատանքային օրը:
121. Կազմակերպությունում արտագնա ստուգումն իրականացվում է սույն կարգի 8-րդ գլխում սահմանված կարգով:
122. Կողմի լիազոր մարմինը, որը վարում է տվյալ կողմի կազմակերպությունների ռեեստրը, ԵՏՄՀ-ի կողմից սահմանված կարգով և ձևով ԵՏՄՀ է ներկայացնում տեղեկատվություն ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրի մասին, որպեսզի այն հասանելի դարձնի ԵՏՄ-ի արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի սահմաններում (այսուհետ` ԱՓԱԻՏ):
123. Կազմակերպությունը ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելուց հետո կողմի լիազոր մարմինը կարող է իրականացնել այդ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների մոնիթորինգ: Մոնիթորինգն իրականացվում է ԵՏՄ-ի նորմատիվ ակտերին ու կողմի օրենսդրությանը համապատասխան և ներառում է լաբորատոր մոնիթորինգը, կլինիկական մոնիթորինգը (միայն կենդանիների մատակարարման ժամանակ), ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի ճիշտ ձևակերպման մոնիթորինգն ու ԵՏՄ-ի տարածքում շրջանառության մեջ գտնվող ենթահսկման ապրանքների ճիշտ մակնշման մոնիթորինգը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ
ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
I. ԵՏՄ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
1. ԵՏՄ-ի տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառումը կարող է իրականացվել այդ ապրանքն արտադրողի պահանջով կամ պետական լիազոր մարմնի որոշմամբ՝
1) Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառվող ենթահսկման ապրանքների անվտանգության պետական անասնաբուժական վերահսկողության շրջանակներում իրականացվող պետական ծրագրային մշտադիտարկման ընթացքում.
2) ենթահսկման ապրանքների արտահանումը թույլատրելու նպատակով իրականացվող անասնաբուժական պետական վերահսկողության ընթացքում.
3) ԵՏՄ-ի (ԵՏՄ-ի տարածքում շրջանառության համար նախատեսված ենթահսկման ապրանքների համար) կամ երրորդ երկրի (արտահանման համար նախատեսված ենթահսկման ապրանքների համար) պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ կազմակերպությունում արտադրված ենթահսկման ապրանքների անվտանգության ուժեղացված լաբորատոր վերահսկման իրականացման շրջանակներում: Նման դեպքերում ուժեղացված լաբորատոր վերահսկողությունը միջոց է, որը կիրառվում է որպես տվյալ կազմակերպության արտադրած ապրանքների` դեպի այլ կողմեր փոխադրման կամ արտահանման ժամանակավոր արգելքի այլընտրանք.
4) կազմակերպության նկատմամբ պետական անասնաբուժական վերահսկողության ընթացքում:
2. Նմուշառման նպատակը հաջորդող լաբորատոր հետազոտության համար նմուշների ստացումն է:
3. Նմուշառումն իրականացվում է համապատասխան փորձ և գիտելիքներ ունեցող տեսուչի կողմից՝ պահպանելով նմուշների փաթեթավորմանն ու փոխադրմանը վերաբերող ԵՏՄ-ի պահանջների ճիշտ կիրառումը:
4. Նմուշառումը, դրա ձևակերպումը (փաստաթղթավորումը) և փոխադրումն իրականացվում են այնպես, որպեսզի բացառվեն դրանց վնասվելը, փչանալը, կեղծումը և այլ խաբեություններ:
5. Բացառությամբ սույն կարգի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված դեպքերի՝ նմուշառումը, նմուշների փոխադրումը լաբորատորիա և լաբորատոր հետազոտությունը չեն իրականացվում ստուգման ենթակա արտադրանք արտադրող կազմակերպության միջոցների հաշվին, եթե ազգային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:
6. Երբ նմուշառումն իրականացվում է արտադրողի դիմումի հիման վրա, վերջինս իրավունք ունի ընտրելու փորձաքննության լաբորատորիան՝ անկախ այն բանից, թե այն որ կողմի տարածքում է գտնվում: Մյուս դեպքերում տեսուչը նմուշառման ակտում նշում է լաբորատորիայի անվանումը, եթե այն նմուշառման մասին կարգադրության մեջ նախօրոք որոշված չի եղել:
7. Նմուշառումը ձևակերպվում է նմուշառման ակտին համապատասխան՝ համաձայն ձևի: Տեսուչը նմուշառման ակտի առաջին օրինակը ներկայացնում է ենթահսկման ապրանք արտադրողին: Երկրորդ օրինակը ներկայացվում է լիազոր մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարին, որտեղ իրականացվել է նմուշառումը: Երրորդ օրինակն ուղարկվում է փորձաքննություն իրականացնող լաբորատորիա: Տեսուչը չորրորդ օրինակը պահում է առնվազն մեկ տարի:
8. Փորձաքննության լաբորատորիայում ստուգվում է փորձանմուշների հետազոտման համար պիտանիությունը, ճիշտ փաթեթավորումը և ուղեկցող փաստաթղթերի ձևակերպումը: Խախտումների հայտնաբերման դեպքում փորձանմուշը չի ենթարկվում հետազոտության, իսկ խախտման մասին նմուշառումն իրականացնող տեսուչը տեղեկացվում է:
9. Փորձաքննության լաբորատորիան հավատարմագրվում է ազգային հավատարմագրման մարմնի կողմից և ունի համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ճիշտ կատարել լաբորատոր հետազոտությունները՝ ներառյալ զգայորոշման ապահովումը, որը թույլատրում է օրգանիզմների կամ միացությունների առավելագույն թույլատրելի խտությունը, որի վերաբերյալ իրականացվել է հետազոտությունը:
10. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին, լաբորատորիան պահում է ստուգվող փորձանմուշները՝ մինչև ենթահսկման ապրանքների այդ քանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:
11. Կողմի լիազոր մարմինն անմիջականորեն կամ լաբորատորիայի օգնությամբ կամ ինտերնետ կայքում դրանց հրապարակման միջոցով հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ տվյալ ստուգման ենթակա ապրանքի սեփականատիրոջը, արտադրողին, վարչական տարածքի տեսուչներին և մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում է այն խախտումների մասին, որոնք հայտնաբերվել են մոնիթորինգի կամ ուժեղացված լաբորատոր հսկողության ընթացքում, որի մեջ նշվում են նմուշառման մեթոդը, նրա տեղի և նպատակի մասին տվյալներ, անալիտիկ մեթոդի կիրառման (եթե կիրառվել է անալիտիկ մեթոդը) այն լաբորատորիայի մասին տվյալներ, որտեղ իրականացվել են լաբորատոր հետազոտությունները, և հետազոտության արդյունքների մասին տվյալներ:
12. Հետազոտության արդյունքների փաստաթղթային ձևակերպումը և դրանց արդյունքների մասին տեղեկացումը իրականացվում են ԵՏՄ-ի օրենսդրությանը համապատասխան:
II. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՏՄ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
13. Երրորդ երկրում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառումը ԵՏՄ-ի տարածքում իրականացվում է արտադրողի կամ էլ այդ ապրանքի սեփականատիրոջ դիմումի հիման վրա, ինչպես նաև կողմի լիազոր մարմնի որոշմամբ՝ հետևյալ դեպքերում՝
1) պետական ծրագրային մոնիթորինգի իրականացում, որի նպատակն է վերահսկել ԵՏՄ-ի տարածքում շրջանառվող ենթահսկման ապրանքների անվտանգությունը.
2) պետական սահմանային անասնաբուժական ստուգումների իրականացման ժամանակ՝ ենթահսկման ապրանքների պետական սահմանային անցակետերում, մաքսային ձևակերպումների տարածքում կամ էլ այլ վայրերում, որտեղ իրականացվում է ներկրվող կենդանիների կարանտին.
3) ԵՏՄ-ի պահանջներին անհամապատասխանության դեպքում երրորդ երկրի կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների անվտանգության ուժեղացված լաբորատոր ստուգման իրականացման ընթացքում:
14. Նմուշառման նպատակը հետագա լաբորատոր հետազոտությունն է:
15. Նմուշառումն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխան նմուշառում իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող տեսուչը:
16. Նմուշառումն իրականացվում է, նմուշառման փաստաթղթերը կազմվում և հավաքված նմուշները տեղափոխվում են այնպես, որպեսզի կանխվեն դրանց վնասումը, փոխարինումը, աղտոտումը և այլ զեղծարարություններ:
17. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում լաբորատոր հետազոտությունն իրականացվում է անվճար, իսկ մնացած դեպքերում այս ծախսերը հոգում է ստուգման ենթակա ապրանքների սեփականատերը:
18. Անհրաժեշտ է, որ լաբորատորիան հավատարմագրված լինի ազգային հավատարմագրման մարմնի կողմից և ունենա սարքավորումներ, որոնք թույլ կտան ճիշտ կատարել լաբորատոր ստուգումները՝ ներառյալ զգայորոշման ապահովումը, որի միջոցով որոշվում է օրգանիզմների կամ միացությունների առավելագույն թույլատրելի խտությունը:
19. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին, լաբորատորիան պահում է ստուգվող փորձանմուշները՝ մինչև ենթահսկման ապրանքների տվյալ խմբաքանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:
20. Արտադրողի կամ սեփականատիրոջ խնդրանքով նմուշառման դեպքում նրանք իրավունք ունեն ընտրելու լաբորատորիան՝ անկախ այն բանից, թե այն որ կողմի տարածքում է գտնվում: Մյուս դեպքերում տեսուչը նմուշառման մասին որոշման մեջ նշում է լաբորատորիան, եթե այն որոշված չի եղել կարգադրությամբ, որի համաձայն իրականացնում է նմուշառում:
21. Սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում մեկից ավելի անգամ որևէ խախտում հայտնաբերելու դեպքում նմուշառումն իրականացվում է ներմուծվող ապրանքի տասը խմբաքանակից և երեք ամսվանից ոչ ավելի ժամանակահատվածում: Նմուշառումն իրականացվում է միայն այն տեսակի ապրանքներից, որոնցում հայտնաբերվել է խախտումը: Լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է միայն նախկինում հայտնաբերված օրգանիզմը կամ միացությունը հայտնաբերելու նպատակով:
22. Կողմի լիազոր մարմինը տեղեկացնում է երրորդ երկրի իրավասու մարմնին, որտեղ արտադրված է եղել ենթահսկման ապրանքը, և երրորդ երկրի իրավասու մարմնին, որտեղից ենթահսկման ապրանքն արտահանվել է ԵՏՄ, ապրանքի սեփականատիրոջը, արտադրողին, վարչական տարածքի տեսուչներին, մյուս կողմերի լիազոր մարմիններին՝ այն խախտումների մասին, որոնք հայտնաբերվել են ենթահսկման ապրանքների մոնիթորինգի և (կամ) ուժեղացված լաբորատոր վերահսկողության արդյունքում: Այդ տեղեկատվության մեջ ներկայացվում են տվյալներ նմուշառման մեթոդի, դրա տեղի և նպատակի, կիրառված մեթոդի մասին, եթե կիրառվել են լաբորատոր մեթոդներ, լաբորատորիայի մասին, որտեղ իրականացվել են լաբորատոր հետազոտությունները, և հետազոտության արդյունքների մասին:
23. Հետազոտության արդյունքների փաստաթղթային ձևակերպումը և դրանց արդյունքների մասին տեղեկացումն իրականացվում են ԵՏՄ-ի օրենսդրությանը համապատասխան:
III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՄ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
24. Օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի անցկացման կամ համատեղ ստուգման սահմաններում լաբորատոր հետազոտության համար երրորդ երկրի տարածքում ենթահսկման ապրանքների նմուշառումն իրականացվում է երրորդ երկրի իրավասու մարմնին հարցում կատարելուց հետո:
25. Նմուշառումն իրականացվում է կողմի տեսուչի կողմից կամ երրորդ երկրի պետական տեսուչի (անասնաբույժի) կամ էլ ստուգման ենթակա ապրանքն արտադրողի կամ սեփականատիրոջ ներկայացուցչի կողմից՝ երրորդ երկրի իրավասու մարմնի և կողմի լիազոր մարմնի համաձայնությամբ՝ ԵՏՄ-ի կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Նմուշառումն իրականացվում է համապատասխան փորձ և գիտելիքներ ունեցող անձի կողմից, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնելու սույն կարգի 25-րդ կետում նշված ԵՏՄ-ի կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված նմուշառման պահանջներին համապատասխան նմուշառման, փաթեթավորման ու փոխադրման հետ կապված գործընթացները, որը հնարավորություն է տալիս խուսափելու դրանց վնասվելուց և փոխելուց, ինչը կարող է ազդել լաբորատոր հետազոտության արդյունքների վրա:
27. Նմուշառումն իրականացվում է, նմուշառման փաստաթղթերը կազմվում և փոխադրվում են այնպես, որպեսզի կանխվի դրանց վնասվելը, փչանալը, կեղծումը և զեղծարարության այլ տեսակներ:
28. Լաբորատորիան որակավորվում է Որակավորման ազգային մարմնի կողմից, կամ էլ նմուշները հետազոտվում են երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից առաջարկվող երրորդ երկրի լաբորատորիայում և համաձայնեցվում են կողմի լիազոր մարմնի հետ:
29. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում սույն կարգի 26-րդ կետում նշված պահանջներին, լաբորատորիան պարտավոր է պահպանել նմուշները մինչև ենթահսկման ապրանքների տվյալ խմբաքանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:
30. Կախված լաբորատորիայի գտնվելու վայրից՝ երրորդ երկրի իրավասու մարմինը կամ կողմի լիազոր մարմինը ենթահսկման ապրանքների լաբորատոր ստուգման արդյունքների մասին հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնում է կողմի լիազոր մարմնին կամ երրորդ երկրի իրավասու մարմնին՝ փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Այն պարունակում է տեղեկություններ նմուշառման մեթոդի, նմուշառման տեղի և նպատակի, օգտագործված անալիտիկ մեթոդի մասին, եթե այն օգտագործվել է, այն լաբորատորիայի մասին, որտեղ իրականացվել է լաբորատոր հետազոտությունը, և հետազոտության արդյունքների մասին:
31. Լաբորատոր ստուգման արդյունքների մասին փաստաթղթերի ձևակերպման կանոնները համաձայնեցվում են երրորդ երկրի իրավասու մարմնի և կողմի լիազոր մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
Ա Կ Տ
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
N _________________ ____ ___________ 20__ թ.
Մարզային (քաղաքային) լիազոր մարմնի տարածքային մասնաճյուղ
_______________________________________________ մարզի (քաղաքի)
Կազմակերպության անվանումը____________________________________________________
Շարժական (տեղափոխվող) օբյեկտի անվանումը ___________________________________
Նմուշառման վայրը_______________________________________________________________
(օբյեկտի անվանումը և հասցեն)
Իմ (մեր) ___________________________________________________________________կողմից
(նմուշառում իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը)
Ներկայությամբ___________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, նշել տեղափոխվող օբյեկտի սեփականատիրոջ ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը,
_________________________________________________________________________________
իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Կատարվեց զննում_______________________________________________________________
(տեղափոխվող օբյեկտի անվանումը)
_________________________________________________________________________________
Խմբաքանակի չափը_________________________, ընդունման ամսաթիվը_______________
(քաշը, քանակը) |
(նշել անվանումը, քանակի միավորը և տրանսպորտային միջոցների համարները)
Առկա փաստաթղթերը_____________________________________________________________
(թվարկել փաստաթղթերի տեսակները, համարները և տալու ամսաթվերը)
Փաստաթղթերի բացակայում______________________________________________________
(նշել՝ ինչպիսի)
Ապրանքն արտադրված է _________________________________________________________
(արտադրող երկիրը)
__________________________________________________________________________________
Պահպանման ժամկետը, արտադրողը, արտադրման ամսաթիվը______________________
__________________________________________________________________________________
Ապրանքի զննման արդյունքները___________________________________________________
(արտաքին տեսքը, հոտը, փաթեթի ամբողջականությունը,
__________________________________________________________________________________
մակնշման համապատասխանությունը, ապրանքի ներքին ջերմաստիճանը և այլն)
Մթերքների և կերերի լաբորատոր հետազոտում անցկացնելու հիմքերը
__________________________________________________________________________________
(պլանային և վերահսկողական կարգով, անասնաբուժական-սանիտարական վտանգի կասկածանք, որակի անհամապատասխանության մասին տեղեկատվություն, տեղափոխվող օբյեկտի տիրոջ կողմից պահպանման պայմանների խախտում)
Նմուշները վերցվել են _____________________________________________________ ժամին
Համաձայն _______________________________________________________________________
(նշել փաստաթղթի անվանումը)
________________ քանակությամբ, համարակալված և կնքված_________________________
__________________________________________________________________________________
Ուղարկվում են____________________________________________________________________
(նշել անասնաբուժական լաբորատորիայի անվանումը)
__________________________________________________________________________համար:
(նշել լաբորատոր հետազոտման տեսակները)
Նմուշի ուղարկման ամսաթիվը __________________________________________________
Նմուշառում իրականացնող պետական
պաշտոնատար անձ ______________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Ապրանքի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը __________ _____________________
Նշումներ նմուշների ստացման մասին______________________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________________
Նմուշներն ստացավ ______________________________________________________________
(ստորագրությունը, անասնաբուժական լաբորատորիայի մասնագետի պաշտոնը,
անունը, հայրանունը, ազգանունը)
Հավելված N 3 |
Մ Ի Ա Ս Ն Ա Կ Ա Ն Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ
ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
1. Երրորդ երկրների կազմակերպությունների տվյալները հրապարակվում են ԵՏՄՀ-ի ինտերնետային կայքում:
2. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի ինտերնետային հասանելիությունն իրականացվում է անվճար:
3. ԵՏՄ-ի տարածք ապրանքի արտահանման իրավունք ունեցող Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրը ռուսերենով (եթե այլ բան նախատեսված չէ) պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) կազմակերպության անվանումը՝ անգլերենով կամ այլ ազգային լեզվով.
2) կողմի լիազոր մարմնի կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված կազմակերպության համարը.
3) ստուգման ենթակա այն ապրանքների ցանկը, որոնք տվյալ կազմակերպությունն իրավունք ունի արտահանելու ԵՏՄ.
4) Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության անասնաբուժասանիտարական կարգավիճակը (այսուհետ` կարգավիճակ) և դրա փոփոխման ամսաթիվը:
4. Անասնաբուժական ենթահսկման ապրանքներ արտադրող այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված չեն Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում, իրավունք չունեն ապրանք արտահանելու ԵՏՄ:
5. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում երրորդ երկրների կազմակերպություններն ստանում են հետևյալ կարգավիճակներից մեկը՝
1) «Անսահմանափակ»՝ ներկա պահին կազմակերպությունը կարող է ԵՏՄ տարածք արտահանել ենթահսկման ապրանքներ՝ առանց արգելքների և լրացուցիչ սահմանափակումների.
2) «Ժամանակավոր սահմանափակ»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների արտահանումը ժամանակավորապես դադարեցված է.
3) «Խստացված լաբորատոր վերահսկողություն»՝ կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ արտահանվում է նմուշառում իրականացվելուց հետո՝ լաբորատոր հետազոտության համար.
4) «Զգուշացում»՝ երրորդ երկրի իրավասու մարմինը կողմի լիազոր մարմնի կողմից զգուշացվում է կազմակերպության արտադրած ենթահսկման ապրանքների խախտումների համար՝ այն պարագայում, երբ այդ խախտումները դեռ չեն հանգեցրել ժամանակավոր սահմանափակումների կամ էլ ուժեղացված լաբորատոր վերահսկողության կիրառման ռեժիմի.
5) «Հատուկ պահանջներ»՝ լրացուցիչ միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն, որպեսզի կազմակերպությունների կողմից արտադրված ենթահսկման ապրանքների արտահանումը ԵՏՄ շարունակվի, հակառակ դեպքում այն կդադարեցվի: Նման դեպքերում Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրը հղում է կատարում այն փաստաթղթին, որը կպարզաբանի, թե կոնկրետ ինչպիսի հատուկ պահանջներ են:
6. Կազմակերպությունը Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկվում է հետևյալ դեպքերում՝
1) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ենթահսկման ապրանքներ ԵՏՄ ներմուծելու թույլտվության մասին տեղեկատվության մեջ տվյալ կազմակերպության մասին տվյալների տրամադրման դեպքում, եթե այդ պետությունը հաջողությամբ անցել է ստուգման օտարերկրյա պետական համակարգի աուդիտի գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով.
2) կազմակերպության արտադրած ենթահսկման ապրանքների և արտադրման գործընթացների ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից երաշխիքների տրամադրման դեպքերում, երբ երրորդ երկրի իրավասու մարմինն իրավունք ունի երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով.
3) կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում կողմի լիազոր մարմնի որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով:
7. Կազմակերպությունը կարող է հեռացվել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրից՝ տվյալ կազմակերպության հարցման կամ երրորդ երկրի իրավասու մարմնի հարցման արդյունքում:
8. Բացառությամբ արտակարգ իրավիճակների՝ կազմակերպության կողմից արտադրվող արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակում իրականացվում է հետևյալ դեպքերից որևէ մեկի դեպքում՝
1) երրորդ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության պահանջի դեպքում.
2) ԵՏՄ-ի պահանջներին կրկնակի անհամապատասխանության դեպքում, ինչը հայտնաբերվել է կա՛մ արտագնա ստուգման ժամանակ և (կամ) կազմակերպության կրկնակի ստուգման ժամանակ, կա՛մ ենթահսկման ապրանքների մոնիթորինգի և ուժեղացված լաբորատոր ստուգման ժամանակ, որի մասին տեղեկացվել էր երրորդ երկրի իրավասու մարմինը, և եթե հայտնաբերված թերություններն զգալի վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների կյանքի ու առողջության համար:
9. ԵՏՄՀ-ն կարող է ընդունել որոշում երրորդ երկրի մի խումբ կազմակերպությունների կամ բոլոր կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին՝ երրորդ երկրի ստուգման պետական համակարգում լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե իրավիճակը կարգավորելու համար միջոցներ չեն ձեռնարկվել, և այդ ժամանակավոր սահմանափակումները համապատասխանում են այդ խախտումների արդյունքում մարդկանց և կենդանիների առողջությանն սպառնացող ռիսկին:
10. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակը փոփոխվում է հետևյալ դեպքերում՝
1) կազմակերպության հարցում.
2) երրորդ երկրի իրավասու մարմնի հարցում.
3) ներմուծողի հարցում, ով ցանկանում է ներմուծել իր կազմակերպությունում արտադրված ենթահսկման ապրանքներ.
4) կողմի լիազոր մարմնի կողմից կազմակերպության արտագնա տեսչական ստուգում.
5) ԵՏՄ-ի տարածքում կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանության խախտման հայտնաբերում.
6) կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների նկատմամբ ուժեղացված լաբորատոր ստուգման ժամանակի ավարտ.
7) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնից հետագա երաշխիքների ընդունման մերժում.
8) երրորդ երկրի իրավասու մարմնի` երաշխիքներ տրամադրելու իրավունքի վերականգնում.
9) երրորդ երկրի ստուգման պետական համակարգի կրկնակի աուդիտի արդյունքների հիման վրա համարժեքության վերաբերյալ բացասական որոշում.
10) երրորդ երկրի ստուգման պետական համակարգի կրկնակի աուդիտի արդյունքների հիման վրա համարժեքության վերաբերյալ դրական որոշում:
11. Երրորդ երկրի իրավասու մարմինը և մյուս կողմերի լիազոր մարմինները կողմի լիազոր մարմնի կողմից տեղեկացվում են կարգավիճակի ցանկացած փոփոխության, նման փոփոխության պատճառի մասին՝ ներառյալ այն տեղեկատվությունը, ինչը վերաբերում է ԵՏՄ-ի պահանջներին անհամապատասխանությունը հաստատած հետազոտություններին, եթե նման լաբորատոր հետազոտություններն են պատճառ հանդիսացել կարգավիճակի փոփոխության համար:
12. Խախտումների մասին հաշվետվություն ստանալով՝ երրորդ երկրի իրավասու մարմինն ուսումնասիրում է իրավիճակը և որոշում դրանց ուղղման միջոցառումները, եթե դրանք անհրաժեշտ են, և հաստատում նման միջոցառումների անցկացումը: Իրադրության նշված ուսումնասիրության արդյունքում երրորդ երկրի իրավասու մարմինը կարող է հարցում կատարել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակը փոխելու մասին:
13. Ցանկացած փոփոխություն նշվում է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում՝ առանց անհիմն հետաձգումների, համապատասխան որոշումն ընդունելուց կամ համապատասխան հարցումն ստանալուց հետո՝ այն դեպքում, երբ չի պահանջվում ԵՏՄՀ-ի կամ կողմի լիազոր մարմնի կողմից որոշման ընդունում:
II. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
14. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը տվյալների բազա է, որը ղեկավարվում է ԵՏՄ-ի հանձնաժողովի կողմից: ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը հասանելի է ԵՏՄ-ի հանձնաժողովի և կողմի լիազոր մարմինների ինտերնետային կայքում:
15. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրից ինտերնետի միջոցով հասանելիությունն իրականացվում է անվճար:
16. Մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք ենթահսկման ապրանքներ տեղափոխելու իրավունք ունեցող կողմերի կազմակերպությունների ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) կողմը.
2) կազմակերպության անվանումը.
3) կողմի լիազոր մարմնի կողմից տրված պետական գրանցման համարը.
4) մարզը.
5) կազմակերպության հասցեն.
6) գործունեության տեսակը.
7) անասնաբուժասանիտարական կարգավիճակը.
8) ռեեստրում կազմակերպության գրանցվելու հիմքը:
17. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը կարող է պարունակել նաև այլ տեղեկություններ գրանցված կազմակերպությունների մասին:
18. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունները կարող են ունենալ հետևյալ կարգավիճակները՝
1) «Անսահմանափակ»՝ կազմակերպությունը կարող է ենթահսկման ապրանքներ արտահանել մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք՝ առանց որևէ արգելքների և լրացուցիչ սահմանափակումների.
2) «Ժամանակավոր սահմանափակ»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքները ժամանակավորապես չեն կարող տեղափոխվել մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք.
3) «Ուժեղացված լաբորատոր վերահսկողություն»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքները մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք տեղափոխելիս՝ ցանկացած խմբաքանակից վերցվում են նմուշներ և ուղարկվում լաբորատոր ստուգման.
4) «Զգուշացում»՝ կազմակերպության գտնվելու կողմի լիազոր մարմինն զգուշացված է մյուս կողմի լիազոր մարմնի կողմից կամ կազմակերպությունն է զգուշացված գտնվելու վայրի կողմի լիազոր մարմնի կողմից, սակայն այդ խախտումները դեռևս պատճառ չեն հանդիսացել սահմանափակումների կամ հավելյալ արգելքների համար.
5) «Հատուկ պահանջներ»՝ կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքները կարող են փոխադրվել մյուս կողմերի տարածք՝ տեղափոխման համար հատուկ միջոցառումների պահանջի կիրառմամբ, առանց դրանց իրականացման՝ փոխադրումն արգելվում է: Նման դեպքում ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը հատուկ հղում է կատարում հատուկ միջոցառումների տեսակին:
19. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել՝
1) կողմի լիազոր մարմնի ներկայացմամբ.
2) կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում:
20. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրից կազմակերպությունը կարող է հանվել իր պահանջով:
21. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակի փոփոխման պատճառ կարող է լինել՝
1) կազմակերպության դիմումը.
2) կողմի լիազոր մարմնի որոշումը.
3) կազմակերպության արտագնա տեսչական ստուգումը (կրկնակի ստուգումը).
4) կողմերից մեկի տարածքում կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների հետ կապված խախտումների հայտնաբերումը.
5) կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների ուժեղացված լաբորատոր ստուգման ժամկետի ավարտը:
22. Ցանկացած փոփոխություն, որը չի պահանջում կողմի լիազոր մարմնի կամ ԵՏՄ-ի հանձնաժողովի որոշման ընդունում, առանց որևէ անհիմն ձգձգումների, մուտքագրվում է ԵՏՄ-ի կազմակերպությունների տվյալների բազայում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2020, N 1031-Ն | 02.01.2021, N 1228-Ն | |
23.07.2015, N 820-Ն | 06.08.2015, N 1228-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|