«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60514542
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 1072-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածում`
1) 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա:
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկացումն ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա և սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձին տեղեկացնում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմ ներկայանալու անհրաժեշտության մասին:».
2) 14-րդ կետի երկրորդ պարբերության «ժամկետային աշխատանքային պայմանագիր» բառերը փոխարինել «Պայմանագիր» բառով.
3) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) եթե Պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հաղթող չի ճանաչվել:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22-րդ կետերով.
«21. Չի թույլատրվում անձի հետ կնքել Պայմանագիր այն պաշտոնը զբաղեցնելու համար, որից տվյալ անձն ազատվել է սույն կարգի 18-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված հիմքով:
22. Պայմանագրում, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կազմելու միջոցով, որը կազմում է Պայմանագրի անբաժանելի մասը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|