Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1035-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթով`

1. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) ուսումնասիրել հողատարածքների չօգտագործման պատճառները և մինչև 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ.

2) աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակից դարձնել համապատասխան մարզպետարանների, տարածքն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների և համայնքների ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 23-ի N 1035-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն    Կ Ա Զ Մ

 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Բաղդասարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Դաղբաշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

Հ. Բաբայան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ

Գ. Հակոբյան

- ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ (համաձայնությամբ)

Ս. Ղազարյան

- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան