ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1013-Ա
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2014 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Վիեննայում կայանալիք Գերմանահայկական հիմնադրամի «Հայաստանում վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի դիտորդ խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|