ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի 1-ին կետի առաջին մասը «հանձնաժողովի կազմում ընդգրկելով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարների տեղակալներին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին, Երևանի քաղաքապետի, Շիրակի և Լոռվա մարզպետների տեղակալներին, «Մոլորակ» բարեգործական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին»:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
25 հունիսի 1996 թ. ՆՀ-604 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|