Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2014-09.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.1021.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1205-Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի` բացառությամբ N 2 հավելվածով նախատեսված ապրանքների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 7

Երևան

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1205-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքի անվանումը

01 01

Կենդանի ձիեր, ավանակներ, ջորիներ

01 02

Կենդանի խոշոր եղջերավոր կենդանիներ

01 03

Կենդանի խոզեր

01 04

Կենդանի ոչխարներ և այծեր

01 05

Կենդանի տնային թռչուններ, այդ թվում` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր

01 06

Այլ կենդանի կենդանիներ

02 01

Թարմ կամ պաղեցված խոշոր եղջերավոր կենդանու միս

02 02

Սառեցված խոշոր եղջերավոր կենդանու միս

02 03

Թարմ, պաղեցված կամ սառեցված խոզի միս

02 04

Թարմ, պաղեցված կամ սառեցված ոչխարի կամ այծի միս

02 0500

Թարմ, պաղեցված կամ սառեցված ձիու, ավանակի, ջորու միս

02 06

Թարմ, պաղեցված կամ սառեցված խոշոր եղջերավոր կենդանի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք

02 07

 Թարմ, պաղեցված կամ սառեցված սննդային ենթամթերք և ընտանի թռչնի միս՝ նշված 0105 ապրանքային դիրքի

02 08

Թարմ, պաղեցված կամ սառեցված այլ միս և սննդային մսային ենթամթերք

02 09

Թարմ, պաղեցված, սառեցված, աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած հյուծված մսից առանձնացված չհալեցված կամ այլ ճանապարհով կորզված խոզի ճարպ և ընտանի թռչնի ճարպ

02 10

Աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած միս և սննդային ենթամթերք, մսից կամ սննդային ենթամթերքից սննդային ալյուր

03 01

Կենդանի ձուկ

03 02

Թարմ կամ պաղեցված ձուկ` բացառությամբ ձկան սուկիից և 0304 ապրանքային դիրքի ձկան այլ մսից

03 03

Սառեցված ձուկ` բացառությամբ ձկան սուկիից և 0304 ապրանքային դիրքի ձկան մսից

03 04

Թարմ, պաղեցված կամ սառեցված ձկան սուկի և այլ ձկնամիս (ներառյալ` աղացած (ֆարշ)

03 05

Չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած ձուկ; մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված ապխտած ձուկ; խոշոր և մանր աղացվածքի և հատիկների ձևավորումով սննդի մեջ օգտագործելու համար պիտանի ձկնալյուր

03 06

Կենդանի, թարմ, սառեցված, պաղեցված, չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր;
Խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, սառեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր:
Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և խեցգետնակերպերից հատիկներ

03 07

Կենդանի, թարմ, պաղեցված, սառեցրած, չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած կակղամորթեր՝ խեցիով կամ առանց խեցու մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված խեցիով կամ առանց խեցու ապխտած կակղամորթեր:
Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և կակղամորթերից հատիկներ

03 08

Կենդանի, թարմ, պաղեցված, սառեցրած, չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած ջրային անողնաշարավորներ` բացի խեցեմորթերից և կակղամորթերից:
Ապխտած մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված ջրային այլ անողնաշարավորներ` բացի խեցեմորթերից և կակղամորթերից; Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և ջրային անողնաշարավորներից հատիկներ` բացի խեցեմորթերից և կակղամորթերից

04 01

Չխտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած կաթ և սերուցք

04 02

Խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կաթ և սերուցք

04 03

Խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած թան, մերած կաթ և սերուցք, մածուն, յոգուրտ, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ ու սերուցք

04 04

Խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած կաթնային շիճուկ, կաթի բնական բաղադրամասերից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չընդգրկված մթերք

04 05

Կաթից պատրաստված սերուցքային կարագ և այլ յուղեր և կարագ; կաթնային մածուկներ

04 06

Պանիրներ և կաթնաշոռ

04 07

Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու

04 08

Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի թռչնի ձու և ձվի դեղնուց

04 09 00 000 0

Բնական մեղր

0410 00 000 0

Այլ տեղ չհիշատակված կամ չընդգրկված կենդանական ծագման սննդամթերք

05 02

Խոզանակների արտադրության մեջ օգտագործվող խոզի կամ վայրի խոզի խոզան, կզաքիսի կամ այլ կենդանիների մազեր; դրանց թափոնները

05 04 00 000 0

Կենդանիների (բացի ձկան) ամբողջական կամ կտորներով թարմ, պաղեցված, սառեցված, աղի կամ աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած աղիքներ, պարկեր ու ստամոքսներ (փորոտիք)

05 05

Մաքրված, ախտահանված կամ պահման համար մշակված, սակայն հետագա վերամշակման չենթարկված կաշի և փետուրով կամ աղվամազով թռչնի այլ մասեր, փետուր և փետուրի մասեր (կտրված կամ չկտրված ծայրերով) և աղվամազ; փոշի և փետուրների ու դրանց մասերի թափոններ

05 06

Չվերամշակված, յուղազրկված, առաջնային մշակման ենթարկված (առանց ձև տալու), թթվով մշակված կամ դոնդողանյութազրկված ոսկրեր և եղջյուրներ; փոշի և այդ մթերքների թափոններ

05 07

Չմշակված կամ առանց ձև տալու առաջնային մշակման ենթարկված փղոսկր, կրիայի պատյան, կետի կամ այլ ջրային կաթնասունների բեղիկ, եղջյուր, եղջերուի եղջյուր, սմբակ, եղունգ, ճանկ և կտուց; փոշի և այդ մթերքների թափոններ

05 1000 000 0

Գորշ ամբրա, կուղբի շիթ, ցիվետտա և մշկայուղ, ճանճասպեղանի; լեղի, այդ թվում` չոր; կարճաժամկետ պահպանման համար թարմ, պաղեցված, սառեցված կամ այլ եղանակով մշակված գեղձեր և այլ կենդանական ծագման մթերքներ դեղագործական մթերքների արտադրությունում օգտագործվող

05 11

Այլ տեղ չնշված կամ չընդգրկված կենդանական ծագման արտադրանք; 01 կամ 03 խմբի անկած կենդանիներ, որոնք պիտանի չեն սննդում օգտագործման

05 11 99 859 2

Ձիու մազ և դրա թափոնները, այդ թվում` կտավի տեսքով տակացուով կամ առանց դրա

 0511-ից, 9601-ից,
9705 00 000 0-ից

Որսորդական հաղթանշաններ, խրտվիլակներ, այդ թվում` մաշկամշակում անցած կամ կոնսերվացված

  212 99 950 0-ից

Այլ (ծաղկափոշի)

 1301 90 000 0-ից

Այլ (ակնամոմ)

1501

Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և ընտանի թռչնի ճարպ` բացի 0209 կամ 1503 ապրանքային դիրքերում նշված ճարպերից

1502

Խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այծերի ճարպ, բացի 1503 ապրանքային դիրքում նշված ճարպերից

1503 00

Չէմուլգիացված և չխառնված, կամ այլ եղանակով չպատրաստված հալած տաք խոզաճարպ, բնաճարպ, հալած տաք խոզաճարպ-այլ օլեոբնաճարպ, օլեոօյլ և կենդանական յուղ

1504

Չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրությունը փոփոխելու ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասեր

 1505 00

Ճարպաքրտինք և դրանցից ստացված ճարպանյութեր (այդ թվում` լանոլին)

 1516 10

Լրիվ կամ մասնակի ջրածնավորած (հիդրոգենացրած), ընդեթերացրած, վերաեթերացրած կամ էլաիդինացրած, չզտած կամ զտած, սակայն հետագա մշակման չենթարկված կենդանական ճարպեր և յուղեր ու դրանց զտամասեր

 1518 00

Եփված, օքսիդացված, դեհիդրատացված, սուլֆինացված, օդի փչման միջոցով օքսիդացված, վակուում տաքացման միջոցով պոլիմերիզացված, կամ իներտ գազում, կամ այլ եղանակով քիմիական ձևափոխված կենդանական կամ բուսական ճարպեր և յուղեր և դրանց զտամասեր` բացի 1516 ապրանքային դիրքի մթերքներից; տվյալ խմբի կենդանական կամ բուսական ճարպերի և յուղերի կամ այլ ճարպերի և յուղերի զտամասերի, այլ տեղում չհիշատակված կամ չընդգրկված

1521 90

Գունավորված կամ չգունավորված, զտված կամ չզտված մեղրամոմ և այլ միջատների մոմեր և սպերմացետ

0601 00

Երշիկեղեն և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից համանման մթերք, դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

1602

Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք

1603 00

Մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից մզվածքներ և հյութեր

1604

Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափի ձկնկիթ և դրա փոխարինիչներ` պատրաստված այլ ձկների ձկնկիթից

1605

Պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

2301

Մսից կամ մսային ենթամթերքից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից, սննդում օգտագործման համար ոչ պիտանի մանր և խոշոր աղացվածքի ալյուր և հատիկներ; խորխոզիկ

2309

Կենդանիների կերակրման համար օգտագործվող մթերքներ

30-ից

Դեղագործական արտադրանք (անասնաբուժությունում օգտագործման համար)

3101 00 000 0

Խառը կամ ոչ խառը, քիմիապես մշակված կամ չմշակված կենդանական և բուսական ծագման պարարտանյութեր; կենդանական կամ բուսական ծագման մթերքների խառնումից կամ քիմիական մշակումից ստացված պարարտանյութեր

3501-ից

Կազեին, կազեինատներ և կազեինի այլ ածանցյալներ

3502

Ալբումիններ (սպիտակուցներ) (ներառյալ շիճուկային սպիտակուցների երկու կամ ավելի կոնցենտրատներ, որոնք կազմում են շիճուկային սպիտակուցների 80 % զանգվածը չոր նյութերի հաշվարկով), ալբումինատներ և ալմուբինի այլ ածանցյալներ

 3503 00

Դոնդողանյութ` շերտերով (այդ թվում` ուղղանկյունաձև, ներառյալ քառակուսաձև), մշակված կամ չմշակված մակերևույթով, գունավորված կամ չգունավորված) և ածանցյալ դոնդողանյութեր; ձկի սոսինձ, կենդանական ծագման այլ սոսինձներ` բացի կազեինայինի 3501 ապրանքային դիրքի

 3504 00, 2852 10 000 2-ից, 2852 10 000 8-ից, 2852 90 000 2, 2852 90 000 4, 2852 90 000 7-ից

Պեպտոնները և դրանց ածանցյալները; այլ տեղում չհիշատակված կամ չընդգրկված սպիտակուցային նյութերը և դրանց այլ ածանցյալները; քրոմացված կամ չքրոմացված սրունքի կամ կաշվի փոշի

 3808-ից

Փաթեթավորված տարաներում կամ մանրածախ առևտրում իրացվող տարաներում կամ պատրաստի պատրաստուկի կամ արտադրանքի տեսքով ներկայացված միջատասպան, ռոդենտիցիդներ ախտահանիչ և համանման արտադրանք (անասնաբուժությունում օգտագործման համար)

 3822 00 000 0-ից

Ախտորոշիչ կամ լաբորատոր պարագաներ, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր պարագաներ` բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքի ապրանքներից (անասնաբուժությունում օգտագործման համար); սերտիֆիկացված էտալոնային նյութեր (անասնաբուժությունում օգտագործման համար)

4101

Խոշոր եղջերավոր կենդանիների (այդ թվում` գոմեշների) չմշակված կաշիներ կամ ձիերի ընտանիքի կենդանիների (գոլորշախաշված կամ աղադրված, չորացված, մոխրացված, պիկելացված կամ այլ եղանակով կոնսերվացված, սակայն չդաղմված, մագաղաթի համար չառանձնացված կամ հետագա մշակման չենթարկված), մազածածկով կամ առանց մազածածկի, երկտակ կամ ոչ երկտակ

4102

Ոչխարների չմշակված փոստեր կամ գառների մորթիներ (գոլորշախաշված կամ աղադրված, չորացված, մոխրված, պիկելացված կամ այլ եղանակով կոնսերվացված, սակայն չդաղմված, մագաղաթի համար չառանձնացված կամ հետագա մշակման չենթարկված), մազածածկով կամ առանց մազածածկի, երկտակ կամ ոչ երկտակ

4103

Այլ չմշակված կաշիներ (գոլորշախաշված կամ աղադրված, չորացված, մոխրված, պիկելացված կամ այլ եղանակով կոնսերվացված, սակայն չդաղմված, մագաղաթի համար չառանձնացված կամ հետագա մշակման չենթարկված), մազածածկով կամ առանց մազածածկի, երկտակ կամ ոչ երկտակ

4206 00 000 0

Աղիների, կույրաղիքի, պարկերի, ջլերի արտադրանք (բացի շերամի որդի, ֆիբրիոնի մազիկներից)

4301

Մորթամուշտակավոր հումք (ներառյալ գլուխներ, պոչեր, թաթեր և այլ մասեր կամ կտորներ, որոնք պիտանի են մորթիների արտադրության պատրաստման համար)` բացի 4101, 4102 կամ 4103 ապրանքային դիրքի չմշակված մորթիներից

5101

Կարդո- կամ սանրման չենթարկված բուրդ

5102

Կարդո- կամ սանրման չենթարկված բարակ կամ կոպիտ մազ` կենդանիների

5103

Կենդանիների բրդի կամ բարակ կամ հաստ մազի թափոններ` ներառյալ մանվածքային թափոններ` բացառելով գզգզած հումքը

9508 10 000 0-ից

Շրջիկ կրկեսների և շրջիկ գազանանոցների կազմի կենդանիներ

9705 00 000 0-ից

Կենդանիների կենդանաբանության, անատոմիայի և հնէաբանության (բացի թանգարանային պահման ցուցադրանմուշների) հավաքածուներ և հավաքածուացման առարկաներ

 3923-ից, 3926-ից, 4415-ից, 441600 000 0-ից, 4421-ից, 7020 00-ից, 7309 00-ից, 7310-ից, 7326-ից, 7616-ից, 8436 21 000 0-ից, 8436 29 000 0-ից, 8436 80 900 0-ից, 8606 91 800 0-ից, 8609 00-ից, 8716 39 800-ից

Օգտագործման մեջ եղած բոլոր տեսակի կենդանիների փոխադրման, բուծման, ժամանակավոր կայանման համար սարքավորումներ և հարմարություններ, ինչպես նաև կենդանական ծագման հումքի (արտադրանքի) փոխադրման համար սարքավորումներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1205-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 ԱԱ ԱՏԳՄՄ

 Ապրանքների նկարագիրը

1001 10 000 0 (միայն ֆուրաժային հացահատիկ)

Կարծր ցորեն

1001 90 990 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Փափուկ ցորեն

1002 00 000 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Տարեկանի

1003 00 900 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Գարի

1004 00 000 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Վարսակ

1005 90 000 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Եգիպտացորենի այլ տեսակներ

1201 00 900 0(միայն ֆուրաժային հացահատիկ)

Սոյա

1208-ից

Մանր և կոշտ աղվածքի ալյուր` սերմերից կամ ձիթապտղային կուլտուրաների պտուղներից (բացառությամբ մանանեխի սերմերը), որոնք օգտագործվում են կենդանիների կերակրման համար

1211-ից

Բույսերը և նրանց մասերը (ներառյալ սերմերը և պտուղները), որոնք օգտագործվում են ինսեկտիցիդների կամ համանման նպատակներով կամ անասնաբուժության մեջ, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ կտրտված, մանրացված կամ աղացած

1213 00 000 0

Սերմնավորների ծղնոտը և մղեղը՝ չմշակված, մանրացված կամ չմանրացված, աղացած կամ չաղացած, մամլած կամ հատիկի տեսքով

1214

Շաղգամ, բազուկի տերևներ (մանգոլդ), կերի արմատներ, խար, առվույտ, երեքնուկ, կորնգան, ուտելի կաղամբ, լյուպին, վիկ և նմանատիպ կերի արտադրանքներ, հատիկավոր կամ ոչ հատիկավոր

1516 20

Ճարպեր և բուսական յուղեր և դրանց տարանջատումը

1902 20

Մակարոնեղեն` լցոնած, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված կամ այլ կերպ պատրաստված, ձկան պարունակությամբ, խեցգետնակերպերի, խեցեմորթերի կամ այլ ջրային անողնաշարավորների, երշիկեղենի, մսի մսային ենթամթերքների, արյան կամ 04 խմբի արտադրանքների, կամ հետևյալ արտադրանքների ցանկացած համակցության

1904 20

Շիլաներ (բացառությամբ եգիպտացորենի) հացահատկի, փաթիլների կամ այլ կերպ մշակված հացահատկի տեսքով (բացառությամբ մանր և խոշոր աղվածքի ալյուրի), նախապես եփած կամ այլ կերպ պատրաստված, ձկան, խեցգետնակերպերի, խեցեմորթերի կամ այլ ջրային անողնաշարավորների, երշիկեղենի, մսի, մսային ենթամթերքների, արյան կամ 04 խմբի արտադրանքների, կամ հետևյալ արտադրանքների ցանկացած համակցության

20 գ-ից

Արտադրանքներ` բանջարեղենի, մրգերի, ընկուզեղենի կամ բույսերի այլ մասերի մշակման արդյունքում ստացված և դրանց խառնուրդների երշիկեղենի, մսի, մսային ենթամթերքների, արյան, ձկան կամ խեցգետնակերպերի, խեցեմորթերի կամ այլ ջրային անողնաշարավորների կամ 04 խմբի արտադրանքների, կամ հետևյալ արտադրանքների ցանկացած համակցության

2102-20-ից

Պասիվ խմորիչներ, այլ մահացած միաբջիջ միկրոօրգանիզմներ, որոնք օգտագործվում են կենդանիների կերակրման համար

2104-ից

Պատրաստի ապուրներ և արգանակներ և դրանց պատրաստման համար կիսաֆաբրիկատներ (բացառությամբ բանջարեղենայինի); հոմոգենիզացված պատրաստի սննդամթերք, որոնք պարունակում են երշիկեղենը, միսը, մսային ենթամթերքները, արյունը, ձուկը կամ խեցգետնակերպերը, խեցեմորթերը կամ այլ ջրային անողնաշարավորները կամ 04 խմբի արտադրանքները կամ հետևյալ արտադրանքների ցանկացած համակցությունը

2105 00-ից

Պաղպաղակ` բացառությամբ այն պաղպաղակների, որոնք մշակվել են մրգային և սննդային սառույցի մրգահատապտղային հիմքով

2106-ից

Հալեցրած պանիրներ և այլ պատրաստի սննդամթերք, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերքներ, արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, խեցեմորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ 04 խմբի արտադրանքներ` հետևյալ արտադրանքների յուրաքանչյուր համակցություն1

2302-ից

Թեփ և մաղումից, աղումից հացահատիկի և լոբազգային կուլտուրաների մշակման այլ միջոցներից մնացած նմանատիպ այլ մնացորդներ, չհատիկավորված կամ հատավորված օգտագործվող կենդանիների կերակրման համար

2303-ից

Օսլայի արտադրության մնացորդներ և նմանատիպ մնացորդներ, բազուկի քուսպ, բագասա, եղեգնաշաքարի քուսպ, և շաքարավազի արտադրության այլ թափոններ, դիրտ և գարեջրագործության կամ օղեգործության այլ թափոններ, չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիների կերի համար

2304 00 000

Սոյայի յուղի առանձնացման ընթացքում ստացվող քուսպ և այլ պինդ թափոններ, չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են որպես կենդանիների կեր

2306-ից

Բուսական ճարպերի և յուղերի առանձնացման ընթացքում ստացվող քուսպ և այլ պինդ թափոններ` բացառությամբ 2304 կամ 2305 ապրանքային թափոնների, չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են որպես կենդանիների կեր

2308 00

Բուսական ծագման արտադրանքները և բուսական թափոնները, բուսական մնացորդները և ենթամթերքները, չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են որպես կենդանիների կեր, այլ տեղ չնշված կամ չընդգրկված

29 խմբից

Օրգանական քիմիական միացություններ (անասնաբուժության մեջ օգտագործելու նպատակով)

3507-ից

Ֆերմենտներ (էնզիմներ); ֆերմենտային դեղորայքներ, այլ տեղ չհիշատակված կամ չընդգրկված (անասնաբուժության մեջ օգտագործելու նպատակով)

382100 000 0-ից

Կուլտուրալային պատրաստ միջավայր աճեցման համար` անասնաբուժության մեջ օգտագործման նպատակով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան