Գլխավոր տեղեկություն
Համար
N 1173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1000
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սահմանել, որ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրով 2014 թվականի համար նախատեսվող մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների իրականացման համար ռետրոակտիվ ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 116,487.84 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագրի մասով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

2) Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի վարկային միջոցները սահմանված կարգով ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատկացվող միջոցների վերականգնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1173-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

04

    ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(116,487.84)

     

այդ թվում`

 
 

02

  Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն ձկնորսություն և որսորդություն

(116,487.84)

     

այդ թվում`

 
   

04

Ոռոգում

(116,487.84)

     

այդ թվում`

 
      07. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

(116,487.84)

      ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(116,487.84)

     

որից`

 
       Շենքերի և շինությունների շինարարություն

(116,487.84)

11

    ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

116,487.84

     

այդ թվում`

 
 

01

  ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

116,487.84

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

116,487.84

     

այդ թվում`

 
       01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

116,487.84

      ՀՀ կառավարություն

116,487.84

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1173-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածի N 13 աղյուսակում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Վարկային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

տարի

 ընդամենը

այդ թվում՝

վարկային միջոցներ

 համաֆինան- սավորում

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾՐԱԳՐԵՐՈՎ

0.0

 

0.0

     

այդ թվում`

     

04

02

04

07. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

(116,487.84)

 

(116,487.84)

     

այդ թվում`

     
      ՀՀ ֆինանսների նախարարություն

(116,487.84)

 

(116,487.84)

      ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

(116,487.84)

 

(116,487.84)

      ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

(116,487.84)

 

(116,487.84)

       այդ թվում`      
      ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(116,487.84)

 

(116,487.84)

     

այդ թվում`

     
      Շենքերի և շինությունների շինարարություն

(116,487.84)

 

(116,487.84)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1173-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11.33 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.3. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր

Նկարագրությունը
Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ

1004      

ԱՏ 05

Քանակական

Նախագիծ,
մրցութային
փաթեթ (հատ)

Աշխատանքային ծրագրերին և պայմանագրերին համապատասխան

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

116,487.84

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Կիրառելի չէ

 

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարի-ների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

 

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ջրային համակարգի արդյունավետության բարձրացում

 

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11.33 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումը նշված է փակագծում)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.3. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

Նկարագրությունը
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագիր

1004

ԱՏ 01

Քանակական

Հիմնանորոգվող ոռոգման ցանցերի երկարությունը, կմ

Աշխատանքային ծրագրերին և պայմանագրերին համապատասխան

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

(116,487.84)

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Կիրառելի չէ

 

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

 

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ջրային համակարգի արդյունավետության բարձրացում

 

Աղյուսակ N 3

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵի մասով ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 2

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

116,487.84

Ծրագրի նկարագրությունը
Ոռոգման ծառայություններ մատակարարող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվներ

 

ԱՏ05

04.02.04

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր

116,487.84

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրով 2014 թվականի համար նախատեսված մանրամասն նախագիծ և մրցութային փաթեթների պատրաստում

Ծառայություն մատուցողի անվանումը

Մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

(116,487.84)

Ծրագրի նկարագրությունը
Ոռոգման ծառայություններ մատակարարող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվներ

 

ԱՏ01

04.02.04

Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

(116,487.84)

Ակտիվի նկարագրությունը
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 1173-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան