ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Կայուն դպրոցական սնունդ - 200128 զարգացման ծրագրի շրջանակներում ներքին փոխադրումների, պահեստավորման, բեռնման (բեռնաթափման) գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 14,403.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1334-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում՝ |
||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(14,403.6) | ||
այդ թվում՝ |
||||
03 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
(14,403.6) | ||
այդ թվում՝ |
||||
02 |
Միջին մասնագիտական կրթություն |
(14,403.6) | ||
«01. Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» |
(14,403.6) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(14,403.6) | |||
այդ թվում՝ |
||||
Այլ նպաստներ բյուջեից |
(14,403.6) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
14,403.6 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
14,403.6 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
14,403.6 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
14,403.6 | |||
ՀՀ կառավարություն |
14,403.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1334-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||
տարի |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||||
1146 |
ԾՏ36 | ||||
Շահառուների քանակը |
0.0 | ||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
14,403.6 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
0.0 | ||||
Շահառուների ընտրության չափանիշները | |||||
Տարրական դասարանների բոլոր աշակերտները | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||
1.2. Տրանսֆերտներ | |||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||||
1045 |
ԾՏ11 | ||||
Շահառուների քանակը |
Ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
x |
(14,403.6) | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 | |||
Շահառուների ընտրության չափանիշները | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1334-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ փակագծերում) | ||
1146 |
ԾՐԱԳԻՐ |
|||
ԾՏ36 |
Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում |
14,403.6 | ||
ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
1045 |
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ | |||
ԾՏ11 |
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում |
(14,403.6) | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |