Գլխավոր տեղեկություն
Համար
N 1104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.22/56(1069) Հոդ.935
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1104-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 67-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել նաև տրանսպորտային միջոցներում տեղադրված ՀԴՄ-ների միջոցով:».

2) հավելվածը 69-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69.1-ին կետով.

«69.1. Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հարկային հաշվի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


 2014 թ. հոկտեմբերի 13

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան