Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 989-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-96-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» (2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-97-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 6-ի N 989-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

 1.

«Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ 
ֆինանսների նախարարություն

ՀՀ

արդարադատության նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 6-ի N 989-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

 

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

 1

2

 1.

«Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը և դրանց ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ

ֆինանսների

նախարարություն

 

2014 թ.
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

2. 

«Գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

 ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ.
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում
չի պահանջվում: 

 3.

 «Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

 

2014 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան