Գլխավոր տեղեկություն
Համար
N 986-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 986-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ նախատեսվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքների ղեկավարման և աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով՝

1. Ստեղծել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքները ղեկավարող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` իրականացնել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքների առաջընթացի գնահատում, ըստ անհրաժեշտության, վերանայել աշխատանքային ծրագրերը, աջակցել նախապատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը, ներկայացնել առաջարկություններ հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 6-ի N 986-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքները ղեկավարող միջգերատեսչական հանձնաժողովի

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Գալստյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական վարչության պետ

Է. Սարգսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Հ. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան