ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1193-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.
«ժբ) կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացված տարածքները (տարածքային հատվածները) շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու դեպքում:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին կետով.
«44.1. Սույն կարգի 44-րդ կետի «ժբ» ենթակետով նախատեսված դեպքերում կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև կնքվում է ճարտարապետաշինարարական նախագծով (շինարարական աշխատանքների կազմակերպման հատակագիծ) առանձնացված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տարածքային հատվածների վարձակալության մասին պայմանագիր` մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, ընդ որում, պայմանագրով պետք է նախատեսվի, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի իրավունքները և պարտավորությունները դադարում են:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|