Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.24
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014493


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 281-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով  փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը կարգավորող իրավական ակտերի՝ նոր խմբագրությամբ ընդունումից հետո ապահովել այդ ակտերի վերնագրերի համապատասխանությունը,

հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը,

ղեկավարվելով  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի Հավելված 34-ի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Ցանկի 22-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 231-Ն որոշմամբ հաստատված «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 001 հաշվետվական ձևը, դրա տրամադրման կարգը և ժամկետները» վերնագրով 22-րդ հարցը փոխարինել ««Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգ»:

2) Ցանկի 25-րդ ենթակետում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «103.1-րդ,» բառերով:

3) Ցանկի 27-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ն. Երիցյան


2014 թ. հոկտեմբերի 10
Երևան