Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.26/65(1078) Հոդ.989
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով.

2) նախաբանում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածներով և 13-րդ հոդվածի 3.1-ին մասով» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետում չնշված պետական իշխանության մարմինների վրա աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմիններում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:».

4) որոշման հավելվածի`

ա) վերնագրում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով,

բ) 2-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի» բառերով,

գ) 41-րդ կետում «յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը» բառերով,

դ) 54-րդ կետը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել «Փաստացի աշխատած ժամանակահատվածում չի ներառվում աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում:» բառերով,

ե) 56-րդ կետը «Տվյալ աշխատակազմում» բառերից առաջ լրացնել «Տվյալ կիսամյակում» բառերով, իսկ «վերապատրաստման» բառից հետո՝ «(բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ և առանց վարձատրության պահպանման վերապատրաստման դեպքերի)» բառերով,

զ) 57.1-ին կետում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան