ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 867-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Գագիկ Խաչատրյանինը, Պավել Սաֆարյանինը, Վաչե Տերտերյանինը և Վախթանգ Միրումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի, Պավել Սաֆարյանի, Վաչե Տերտերյանի և Վախթանգ Միրումյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.
3) Վարդուհի Խեչոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 23.09.14 N 920-Ա)
3. Տիգրան Մելքոնյանի, Խաչիկ Հակոբյանի և Արա Սիմոնյանի, Արմեն Մելկիկյանի, Լարիսա Հարությունյանի, Էդվարդ Ստեփանյանի, Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝
1) ընդունել ի գիտություն, որ Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
(3-րդ կետը լրաց. 23.09.14 N 920-Ա)
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Կարեն Նադոյանի` 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Գրիգորյանի՝ Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 11-ի N 867-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-19-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների նախարար, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ |
Վ. Խեչոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի խորհրդական |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Խ. Հակոբյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Միրումյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Տ. Մելքոնյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Ղազարյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Լ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի պետ |
Լ. Գևորգյան | - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ) |
Է. Ստեփանյան | - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական |
Կ. Նադոյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Մելկիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար |
(հավելվածը փոփ., լրաց. 23.09.14 N 920-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |