Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-27.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 695-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 1
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 695-Ն որոշման

 


 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամսաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյո՞ք, ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:

4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր ստորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, և միջոց տրամադրողը:

Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:

6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան


Ձև

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության փրկարար ծառայության
 
 ________________________________
       (տնօրեն, աշխատակազմի ղեկավար)
________________________________
       (ստորագրությունը)
____ _____________ 200__թ.

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության _____________________________________

(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի

______________________________________________________________

պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)

և _____________________________________________________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, ֆիզիկական անձի տվյալները)

 

ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հայաստանի փրկարար ծառայությունը`

 

ա) ______________________________________________-ում առաջացած արտակարգ

(նշվում է տարածքը)

իրավիճակի հակազդումն իրականացնելու նպատակով

(կամ)

 

բ) _____________________________________-ում առաջացած արտակարգ վայրից

(նշվում է տարածքը)

 

մշտական տեղակայման __________________________ վերադառնալու նպատակով

(նշվում է տարածքը)

 

ժամանակավոր օգտագործման վերցրեց _____________________________________

(պետական կառավարման և տեղական
______________________________________________________________

ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին)

 

պատկանող __________________________` հետագա համարժեք փոխհատուցմամբ,

(միջոցը, գույքը)

 

որը տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Ստուգման արդյունքում պարզվեց`

ա) գույքի արտադրության ___________ տարեթիվը.

բ) տեխնիկական անձնագրի տվյալները ______________________________.

գ) արտաքին տեսքը __________________________________________________.

դ) մաշվածությունը ___________________________________________________.

ե) տեխնիկական վիճակը ________________________________________________.

զ) սարքինության աստիճանը _____________________________________________.

է) գույքի թերությունները _______________________________________________.

ը) գույքն օգտագործվելու է ____________________________________________ նպատակով.

թ) գույքն օգտագործվելու է _________________________________-ի ներկայությամբ

(առանց __________________________________-ի ներկայության).

ժ) գույքն օգտագործվելու է մինչև ________________________________________.

(նշվում է ժամկետը)

 

ժա)____________________________________________________________:

(այլ պայմաններ)

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

__________________________

_______________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները)

(հիմնարկը)

_______________________

_______________________

(հասցեն կամ գտնվելու վայրը,  հեռախոսահամարը)

(գտնվելու վայրը, պաշտոնը, ստորաբաժանումը)

_______________________

_______________________

_______________________

_______________________

_______________   

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_____  ________________200   թ.

_____  ______________200   թ.

 

(ձևը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2023, N 1380-Ն 27.08.2023, N 695-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 695-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան