Գլխավոր տեղեկություն
Համար
N 1060-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.15/55(1068) Հոդ.903
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1060-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետը և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։».

2) 3-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 7-րդ կետը «2 օրինակը» բառերից հետո լրացնել «փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է գործակալության պետի կողմից և» բառերով.

4) տեքստում «տեսչություն» բառը փոխարինել «գործակալություն» բառով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի.

5) ձևում՝

ա. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մետաղափորձական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ» բառերով,

բ. «տեսչության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերը փոխարինել «գործակալության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. հոկտեմբերի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան