Գլխավոր տեղեկություն
Համար
N 1254-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1270
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1254-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 
 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը:

2. Ռոտացիայի ենթակա են`

 1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

 3) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

4) ոստիկանության տարածքային բաժիններին ենթակա անձնագրային ծառայության բաժանմունքի պետի և խմբի առաջատար մասնագետի (խմբի ղեկավար) պաշտոն զբաղեցնող ծառայողները.

5) ոստիկանության տարածքային բաժինների, տարածքային բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

6) ոստիկանության տարածքային քննչական բաժինների, տարածքային քննչական բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

7) ոստիկանության տարածքային պահպանության բաժինների, տարածքային պահպանության բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

8) ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքների պետի, ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողները:

(2-րդ կետը խմբ. 15.09.11 N 1319-Ն, 25.09.14 N 1083-Ն)

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ոստիկանությունում ծառայողների ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` ոստիկանությունում համապատասխանաբար իրար հաջորդող եռամյա ծառայության փուլերով:

(3-րդ կետը փոփ. 15.09.11 N 1319-Ն)

4. Ոստիկանությունում ծառայողի ռոտացիան իրականացվում է ոստիկանության պետի հրամանով:

(4-րդ կետը փոփ. 15.09.11 N 1319-Ն)

5. Ոստիկանության պետը ոստիկանությունում ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

(5-րդ կետը փոփ. 15.09.11 N 1319-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 22.07.10 N 914-Ն)

(հավելվածը փոփ. 22.07.10 N 914-Ն, խմբ., փոփ. 15.09.11 N 1319-Ն, խմբ. 25.09.14 N 1083-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան