Basic information
Number
ԱԺՈ-255-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.11.25/85(1265) Հոդ.1133
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.11.2016
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
14.11.2016
Effective date
05.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված` «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1079 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


14 նոյեմբերի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո: