Basic information
Number
թիվ 15
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (17.02.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
17.02.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
17.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 փետրվարի 2016 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

«Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին

 

1. Հավանություն տալ «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, այն հրապարակելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 6-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 32-րդ կետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի մասին» թիվ 711 որոշման մեջ կատարել փոփոխություններ:

2. Սահմանել, որ մինչ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրն ուժի մեջ մտած Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան զետեղելու պարտավորություն ասելով՝ պետք է հասկանալ Եվրասիական տնտեսական միության շուկայում ապրանքի շրջանառության միասնական նշանի զետեղում:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation