ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Ապօրինի ներմուծվող և արտահանվող մշակութային արժեքները պահելու և վերադարձնելու հարցերով մաքսային ծառայությունների համագործակցության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կնքված համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 9 դեկտեմբերի 1995 թ. ՆՀ-530 |