Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-407
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/11-12
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.

1995 թվականի հունվարի 17-ին ժամը 1000-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Էներգահամակարգի պահպանման» ծրագրի վարկային համաձայնագիրը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ կնքված «Բեռնահամալիրի կառուցման» վարկային պայմանագիրը վավերացնելու մասին:

2. 1995 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը ապահովելու մասին:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

4. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի տարեկան հաղորդումը հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
11 հունվարի 1995 թ.
ՆՀ-407