Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1168-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին Երևանի թիվ 60 դպրոցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2014 թվականի մայիսի 30-ին հայտարարված «ՔՆՔԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/11» ծածկագրով գնման գործընթացը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3

Երևան