Basic information
Number
N 638-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.06.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.05.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.06.2003
Effective date
07.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 638-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 787 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 787 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետում «մինչև 2003 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի մարտի 31-ը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2003 թ. մայիսի 26
ք. Երևան