Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2014 թվականի N 958-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Ν 1255-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 1-ի N 958-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 23-ի N 1255-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ն. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մուսայան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Մ. Մաթևոսյան

- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Գրիգորյան

- ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Ա. Խաչատրյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան

- «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ապիկյան

- «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Նալբանդյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատող (համաձայնությամբ)

Գ. Գալստյան

- «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Մարտիրոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ

Ս. Մաթևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան