Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-18-Ո-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067) Հոդ.895
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.09.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-18-Ո-16

2014 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Է. Հայրիյանի, Ա. Բաբայանի, Գ. Խանդանյանի,
Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Ս. Չիչոյանի,
Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Գ. Բադիրյանի,
Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի, Գ. Ղազինյանի,
Հ. Փանոսյանի

 

մասնակցությամբ` դատավոր

Հ. Հովհաննիսյանի
 
       ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի
 

ՀՀ արդարադատության նախարարի

                          տեղակալ

Ա. Մկրտչյանի
 

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2014 թվականի սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 07.07.2014թ. թիվ 197-Ա հրամանով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներ են հանդիսացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև վարույթ հարուցող անձի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«1. Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործ (վճիռը կայացվել է 2014թ. հունվարի 5-ին).

Դատարանի կողմից (նախագահող դատավոր` Հրաչյա Հովհաննիսյան) քննվել է թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության ընդդեմ Վաղարշակ Լիպարիտի Համբարձումյանի, դատարանի որոշմամբ որպես երրորդ անձ ներգրավված «Դանհիս» ՍՊ ընկերության` պայմանագիրը լուծելու, արդեն իսկ կատարված աշխատանքների` 4.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու, ինչպես նաև ներկայացվելիք պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին:

2013թ. փետրվարի 19-ի վճռով դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը կարճել է գործի վարույթը` հաստատելով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «…Հաշտության համաձայնության ներքոշարադրյալ տեքստում կողմերին սահմանում են հետևյալ կերպ` «Արտադրա-տպագրական» ՓԲԸ (հետագա տեքստում Կողմ 1), Վաղարշակ Լիպարիտի Համբարձումյան (հետագա տեքստում Կողմ 2):

1. Սույն հաշտության համաձայնությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվելու և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից Կողմ 1-ը համաձայնվում է, որպեսզի 11/11/2011թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրով փաստացի կատարված աշխատանքների և պատճառած վնասների հատուցումը Կողմ 2-ի կողմից կատարվելը»:

2. «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը 2013թ. ապրիլի 10-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վաղարշակ Լիպարիտի Համբարձումյանի` թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքով պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ: Հայցվորը հայտնել է, որ թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով 2013թ. փետրվարի 19-ի վճիռը, որով հաստատվել է «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության և Վաղարշակ Համբարձումյանի միջև 2013թ. հունվարի 30-ին կնքված հաշտության համաձայնագիրը, օրինական ուժի մեջ է մտել 2013թ. մարտի 20-ին: Նշված վճռի համաձայն` շարունակվում է Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեի անշարժ գույքի արգելանքը մինչև Վաղարշակ Համբարձումյանի կողմից «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությանը պատճառված վնասների ամբողջական փոխհատուցումը:

Հայցվորը նաև նշել է, որ «Ս.թ. ապրիլի 8-ին «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությանը հայտնի է դարձել, որ նշված հասցեի գույքի վրա վարկի ապահովվածության դիմաց տարածվել է բռնագանձում, և գրանցվել է սեփականության իրավունք: Նշված փաստը հիմք է հանդիսանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար: Պատասխանողի կողմից խախտվել է հաշտության համաձայնագրի պահանջները: Պատասխանողը դատարանի կողմից կայացված վճռի պահանջները չի ցանկանում կատարել կամավոր և ընկերության հետ չի հաշտվում վնասի փոխհատուցման չափով»: Արդյունքում Հայցվորը խնդրել է. «պարտավորեցնել Պատասխանողին կատարելու թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի պահանջը և ստանձնած պարտավորությունները»:

3. Հայցվորը միաժամանակ միջնորդել է արգելանք դնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

4. Դատարանի (նախագահությամբ` դատավոր Հ. Հովհաննիսյանի) 2013թ. ապրիլի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0425/02/13):

5. Դատարանը 2013թ. ապրիլի 12-ին կայացրել է որոշում հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին, այն է` արգելել է պատասխանող Վաղարշակ Համբարձումյանին և այլ անձանց օտարելու Երևան քաղաքի Ծ. Իսակովի 48/5 հասցեի անշարժ գույքը և կատարել այլ գործողություններ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը` կատարելու նշված անշարժ գույքին առնչվող ցանկացած գործարքի պետական գրանցում: Նույն օրը տրվել է կատարողական թերթ:

6. Կատարողական վարույթն ավարտելու մասին 2013թ. հունիսի 11-ի որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 13-ին հարուցված կատարողական վարույթով արգելանք է կիրառվել Երևան քաղաքի Ծ. Իսակովի 48/5 հասցեի նկատմամբ:

7. Պատասխանող Վաղարշակ Համբարձումյանը, 2013թ. ապրիլի 18-ին դիմելով Դատարան, հայտնել է, որ պահանջը ընդունում է ամբողջովին և միաժամանակ ներկայացնում է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերության, «Դանհիս» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության այն մասին, որ հանդիսանալով «Դանհիս» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի սեփականատերը` ցանկացել է վաճառել իր բաժնեմասը: «Դանհիս» ՍՊ ընկերության մնացած 43 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության տնօրեն Վրեժ Բալոյանը նույնպես ցանկություն է հայտնել վաճառելու իր բաժնեմասը: Որպես գնորդ հանդես է եկել «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերությունը (ներկայացուցիչ Վլադիմիր Աղաջանյան), որը առաջարկել է գործարքի ձևը` վարկի տեսքով: Այսինքն` «Դանհիս» ՍՊ ընկերության գույքը գրավադրվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում, իսկ բանկը բաժնեմասի գնման նպատակով հատկացնում է նպատակային վարկ: Վլադիմիր Աղաջանյանը 2011թ. նոյեմբեր ամսին ներկայացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ 2011թ. հոկտեմբերի 11-ին կնքված թիվ 178 Գլխավոր վարկային պայմանագիրը ենթավարկային պայմանագրի հավելվածի նախագծի հետ միասին, որտեղ հստակ նշվում է, որ «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերությանը տրվելիք վարկից մի մասը ուղղվելու է «Դանհիս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը գնելուն: 2011թ. նոյեմբերի 18-ին Վաղարշակ Համբարձումյանը և Վրեժ Բալոյանը կայացրել են որոշում «Դանհիս» ՍՊ ընկերության սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու վերաբերյալ, որի հիմքով 2011թ. նոյեմբերի 24-ին կնքվել է հիփոթեքի թիվ 178բ պայմանագիրը:

«ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերությանն է վաճառվել «Դանհիս» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասը, որից 14 տոկոսը վաճառվել է Վաղարշակ Համբարձումյանին պատկանող բաժնեմասից, իսկ Վրեժ Բալոյանին պատկանող 43 տոկոս բաժնեմասը վաճառվել է ամբողջությամբ: «Դանհիս» ՍՊ ընկերության մասնակիցները կատարել են գործարքով ստանձնած պարտավորության իրենց մասը` գրավադնելով «Դանհիս» ՍՊ ընկերության գույքը «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերության վարկային պարտավորությունների դիմաց, սակայն կողմերն ամբողջությամբ չեն կատարել ստանձնած պարտավորությունները, այն է` «Դանհիս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ձեռքբերումը:

Արդյունքում հակընդդեմ հայցադիմումով Վաղարշակ Համբարձումյանը խնդրել է` 1) պարտավորեցնել կողմերին, համաձայն գլխավոր և ենթավարկային պայմանագրերի, կատարելու իրենց պարտավորությունները` վճարել «Դանհիս» ՍՊ ընկերությունում իր բաժնեմասի մնացյալ 43 տոկոսի դիմաց, որը համարժեք է 350000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին. 2) կիրառել քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքը մինչև պարտավորությունների կատարումը. 3) անվավեր ճանաչել «Դանհիս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի գրանցումը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության անունով: Միաժամանակ հակընդդեմ հայցադիմումով ներկայացվել է միջնորդություն` հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ:

7.1. Դատարանը 2013թ. ապրիլի 22-ին կայացրել է որոշում հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու, սկզբնական հայցի հետ համատեղ քննելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին:

7.2. Դատարանի 2013թ. ապրիլի 22-ի մեկ այլ որոշմամբ Վաղարշակ Համբարձումյանի միջնորդությունը բավարարվել է. հայցագնի` 350000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև հակընդդեմ հայցով պատասխանողներ «Րենա Թրեյդ» ՓԲ ընկերությանը և «Դանհիս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի և դրամական միջոցների վրա:

8. 2013թ. ապրիլի 19-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով հայտնել է, որ Դատարանի որոշմամբ (2013թ. ապրիլի 12-ի) արգելանք է դրվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասեցում գտնվող անշարժ գույքի վրա: Խնդրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ` պատասխանող Վաղարշակ Համբարձումյանի կողմում, և վերացնել նշված գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները:

8.1. Դատարանը 2013թ. ապրիլի 22-ին կայացրել է որոշում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը գործում սկզբնական հայցով պատասխանողի կողմում` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:

8.2. Դատարանը 2013թ. մայիսի 8-ի որոշմամբ մերժել է Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասեցում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության միջնորդությունը:

9. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը 2013թ. հուլիսի 9-ին կայացած դատական նիստի ժամանակ միջնորդել է Դատարանին հայցվոր «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերությունից և հակընդդեմ հայցվոր Վաղարշակ Համբարձումյանից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրել բանկի հնարավոր վնասների հատուցման ապահովում, իսկ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում որոշում կայացնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասեցում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, որը Դատարանի 2013թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է:

10. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 2011թ. նոյեմբերի 11-ի թիվ 2768538 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Դանհիս» ՍՊ ընկերությանը:

11. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, «Դանհիս» ՍՊ ընկերության և «Րենա Թրեյդ» ՓԲ ընկերության միջև 2011թ. նոյեմբերի 24-ին կնքված թիվ 178Բ հիփոթեքի պայմանագրի համաձայն` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հանդեպ «Րենա Թրեյդ» ՓԲ ընկերության ունեցած պարտավորության կատարման ապահովման համար «Դանհիս» ՍՊ ընկերությունը գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքը: Համաձայն հիփոթեքի պայմանագրի 7-րդ կետի` «Դանհիս» ՍՊ ընկերությունը` որպես գրավատու, տվել է իր համաձայնությունն այն մասին, որ «Րենա Թրեյդ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը իրավունք ունենա առանց դատարան դիմելու գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածել:

12. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 2013թ. մարտի 27-ի թիվ 27032013-01-3023 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը:

13. Դատարանը 2014թ. հունվարի 5-ի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժել է:

 

Դատավորի կողմից նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալը

1) Սույն գործով «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վաղարշակ Համբարձումյանի` խնդրելով պարտավորեցնել պատասխանողին կատարելու թիվ ԵՄԴ/0791/02/12 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը:

Դատարանը 2013թ. ապրիլի 13-ի որոշմամբ հայցադիմումը ընդունել է վարույթ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերը նշված իրավական նորմերից հետևում է, որ Դատարանը պետք է մերժեր հայցադիմումի ընդունումը, քանի որ պարտապանին վճիռը կատարել պարտավորեցնելը դուրս է դատարանի իրավասությունից: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է հարկադիր կատարման ծառայությունը: Հետևաբար սույն գործը ենթակա չէր դատարանի քննությանը:

Այսպիսով` Դատարանը հայցվոր «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության` պատասխանողին վճիռը կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցադիմումը ընդունելով վարույթ` թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումներ:

Միևնույն ժամանակ նշված հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործ հարուցելը հանգեցրել է նաև սույն գործով Դատարանի կողմից դատավարական օրենքի նորմերի խախտմանը` հայցի ապահովման մասին որոշում ընդունելուն (2013թ. ապրիլի 12-ին) և արդյունքում` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի խախտմանը:

2) Սույն գործով Դատարանը 2014թ. հունվարի 5-ի վճռով ապացուցման առարկա է դարձրել թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով 2013թ. փետրվարի 19-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության տեքստում ամրագրված պատասխանողի կողմից հայցվորի հանդեպ պարտավորություն ունենալու հանգամանքը: Այսպես` Դատարանը 2014թ. հունվարի 5-ի վճռով առաջադրել է հետևյալ իրավական խնդիրը. «Արդյո՞ք գործով ձեռք բերված ապացույցները բավարար են հաստատված համարելու, որ սկզբնական հայցով պատասխանողը որոշակի կոնկրետ պարտավորություններ ունի սկզբնական հայցվորի հանդեպ, որոնք ենթակա են կատարման…»: Դատարանը գտել է, որ «առկա հաշտության համաձայնությունը չի կարող բավարար ապացույց համարվել ապացուցված համարելու այն փաստը, որ սկզբնական պատասխանողը սկզբնական հայցվորի հանդեպ կատարված աշխատանքների և պատճառված վնասների հատուցման որոշակի կոնկրետ պարտավորություններ ունի»: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ «սկզբնական պատասխանողի կողմից սկզբնական հայցվորի հանդեպ կատարված աշխատանքների և պատճառված վնասների հատուցման պարտականություն ունենալու հանգամանքը սույն գործի քննության ընթացքում եղել և մնացել է վիճելի, որի բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով կրում է սկզբնական հայցվոր կողմը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Սույն հոդվածից հետևում է, որ նախկինում կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը, գործողություններն ու իրավահարաբերությունները ապացուցման առարկայի մեջ չեն մտնում, դատական քնության ընթացքում չեն հետազոտվում և չեն կարող հերքվել: Այդ փաստերն ընդունվում են որպես ճշմարտություն, որոնք ապացուցման կարիք չունեն:

Սկզբնական հայցվորի հանդեպ պարտականություն ունենալու հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով սույն գործի շրջանակներում այլևս ենթակա չէր ապացուցման:

Հետևաբար Դատարանը, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստը կրկին դատական քննության ընթացքում հետազոտելով (վիճելի համարելով), խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը:

3) Հայցվոր «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը հայցադիմումով միջնորդել է արգելանք կիրառել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, որը սեփականության իրավունքով պատկանել է գործին մասնակցող անձ չհանդիսացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի մասին հայցվորը նշել է իր հայցադիմումում:

Դատարանը գտել է, որ հայցվորի վերոնշյալ` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավոր է, և 2013թ. ապրիլի 12-ին կայացրել է որոշում այն բավարարելու մասին, այն է` «արգելել պատասխանող Վաղարշակ Համբարձումյանին և այլ անձանց օտարելու Երևան քաղաքի Ծ. Իսակովի 48/5 հասցեի անշարժ գույքը և կատարել այլ գործողություններ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը` կատարելու նշված անշարժ գույքին առնչվող ցանկացած գործարքի պետական գրանցում»: Սույն որոշման հիման վրա հարկադիր կատարողի կողմից գույքի վրա դրվել է արգելանք:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ արգելանք կարող է դրվել միայն`

1) պատասխանողի գույքի վրա,

2) հայցվորին պատկանող գույքի վրա, որը գտնվում է պատասխանողի մոտ: Արգելանքը դնելը գույքը տնօրինելն արգելելն է:

Փաստորեն, Դատարանը, 2013թ. ապրիլի 12-ի որոշմամբ արգելելով այլ անձանց, մասնավորապես, գույքի սեփականատեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը օտարելու Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեի անշարժ գույքը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը` կատարելու նշված անշարժ գույքին առնչվող ցանկացած գործարքի պետական գրանցում, արգելանք է դրել նշված գույքի վրա, քանի որ արգելանք դնելը գույքը տնօրինելն արգելելն է:

Հետևաբար Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելով գործին մասնակցող անձ չհանդիսացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գույքի վրա, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի պահանջների խախտում: Նշված խախտման հետևանքով խախտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով որպես հայցի ապահովման միջոց սահմանված է պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը:

Դատարանը 2013թ. ապրիլի 12-ի որոշմամբ արգելել է պատասխանող Վաղարշակ Համբարձումյանին օտարելու Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեի անշարժ գույքը:

Սույն պարագայում Դատարանի կողմից Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեի անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող (գույքի նկատմամաբ որևէ իրավունք չունեցող) պատասխանող Վաղարշակ Համբարձումյանին նշված գույքն օտարելն արգելելը չի հանդիսանում հայցի ապահովման օրենքով սահմանված միջոց:

ՀՀ քաղաքացիական դատավարության 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով որպես հայցի ապահովման միջոց սահմանված է այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

Հայցվոր «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը միջնորդել է միայն արգելանք դնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Դատարանը հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին 2013թ. ապրիլի 12-ի որոշմամբ նաև արգելել է այլ անձանց կատարել այլ գործողություններ:

Օրենքը պահանջում է, որպեսզի որպես հայցի ապահովման միջոց վեճի առարկայի նկատմամբ արգելվող գործողությունները լինեն որոշակի:

Հետևաբար Դատարանի կողմից այլ անձանց այլ գործողություններ (որոնք անորոշ են) կատարելն արգելելը չի հանդիսանում հայցի ապահովման օրենքով սահմանված միջոց:

Այսպիսով` Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում:

4) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` 1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: 2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով: 3. Հակընդդեմ հայցը ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջը ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Այսպիսով` հակընդդեմ հայց հարուցվում է ընդդեմ հայցվորի: Հակընդդեմ հայցը կարող է վարույթ ընդունվել օրենքով սահմանված սպառիչ պայմանների առկայության դեպքում:

Օրենքը պահանջում է, որ սկզբնական և հակընդդեմ հայցերը կապված լինեն իրար հետ: Այդ կապի բացակայության դեպքում հակընդդեմ հայցի ընդունումը պետք է մերժվի, որովհետև այն առանձին վարույթի առարկա է հանդիսանում1:

Սույն գործով «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Վաղարշակ Համբարձումյանի` թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքով պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ: Հայցվորը հայտնել է, որ թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով 2013թ. փետրվարի19-ի վճիռը, որով հաստատվել է «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության և Վաղարշակ Համբարձումյանի միջև 2013թ. հունվարի 30-ին կնքված հաշտության համաձայնագիրը, 2013թ. մարտի 20-ին ստացել է օրինական ուժ: Սակայն պատասխանողը խախտել է հաշտության համաձայնագիրը, չի ցանկանում կամավոր կատարել վճռի պահանջները: Խնդրել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի պահանջը և ստանձնած պարտավորությունը:

Հաշտության համաձայնությամբ կողմերն արձանագրել են. «Սույն հաշտության համաձայնությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվելու և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից Կողմ 1-ը` «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերությունը, համաձայնվում է, որպեսզի 11/11/2011թ-ին կնքված գույքի վարձակալության պայմանագրով փաստացի կատարված աշխատանքների և պատճառած վնասների հատուցումը Կողմ 2-ի` Վաղարշակ Համբարձումյանի կողմից կատարվելը»:

2013թ. ապրիլի 18-ին պատասխանող Վաղարշակ Համբարձումյանը Դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերության, «Դանհիս» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության` դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ: Վաղարշակ Համբարձումյանը խնդրել է, համաձայն գլխավոր վարկային և ենթավարկային պայմանագրերի, պարտավորեցնել «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերությանը, «Դանհիս» ՍՊ ընկերությանը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը կատարելու իրենց պարտավորությունները` վճարելու «Դանհիս» ՍՊ ընկերությունում իր բաժնեմասի մնացյալ 43 տոկոսի դիմաց, որը համարժեք է 350000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, կիրառել քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքը մինչև պարտավորությունների կատարումը և անվավեր ճանաչել «Դանհիս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի գրանցումը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության անունով:

Վերոգրյալից հետևում է, որ

1. հակընդդեմ հայցը հարուցվել է ոչ թէ ընդդեմ հայցվոր «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության, այլ պահանջն ուղղված է «ՐԵՆԱ ԹՐԵՅԴ» ՓԲ ընկերությանը, «Դանհիս» ՍՊ ընկերությանը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը:

2. Սկզբնական և հակընդդեմ հայցերը կապված չեն իրար հետ: Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու համար բացակայել են օրենքով սահմանված պայմանները, այն է` հակընդդեմ պահանջը ուղղված չէ սկզբնական պահանջի հաշվանցմանը, հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ չի բացառում սկզբնական հայցի բավարարումը, և՛ հակընդդեմ, և՛ սկզբնական հայցերի (պահանջների) միջև առկա չէ փոխադարձ կապ, հետևաբար դրանց համատեղ քննությունը չի կարող ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Այսպիսով` հակընդդեմ հայցը հարուցված չի եղել ընդդեմ հայցվորի, և բացակայել են հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու պայմանները:

Դատարանը, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները:

Միևնույն ժամանակ հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու օրենքով սահմանված պահանջների բացակայության պայմաններում Դատարանը, հակընդդեմ հայցը ընդունելով վարույթ, գործով հակընդդեմ հայցվորին շնորհել է հնարավորություն ներկայացնելու հակընդդեմ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի կողմից բավարարվելով` հանգեցրել է նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության, «Րենա Թրեյդ» ՓԲ ընկերության և «Դանհիս» ՍՊ ընկերության սեփականության իրավունքների խախտմանը:

5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար: Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար: Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է գործին մասնակցող անձանց (ի թիվս այլ իրավունքերի)` դատարանին միջնորդություն ներկայացնելու իրավունքը: Այդ իրավունքից բխում է դատարանի` այն պատշաճ քննարկելու և համապատասխան լուծում տալու պարտականությունը:

Սկզբնական հայցով երրորդ անձ և հակընդդեմ հայցով պատասխանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը 2013թ. հուլիսի 9-ին կայացած նիստի ժամանակ միջնորդել է Դատարանին`

1. հայցվոր «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերությունից և հակընդդեմ հայցվոր Վաղարշակ Համբարձումյանից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրել բանկի հնարավոր վնասների հատուցման ապահովում.

2. վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում որոշում կայացնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասեցում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին:

Դատարանը 2013թ. սեպտեմբերի 6-ին կայացրած որոշմամբ մերժել է հնարավոր վնասների հատուցման համար ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը: Հարկ է նշել, որ երկրորդ խնդրանքին (նշյալ պահանջը չկատարելու դեպքում որոշում կայացնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասեցում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին) Դատարանը ընդհանրապես չի անդրադարձել, այլ քննարկել է միայն միջնորդության` հայցվոր «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերությունից և հակընդդեմ հայցվոր Վաղարշակ Համբարձումյանից եռօրյա ժամկետում բանկի հնարավոր վնասների հատուցման ապահովում տրամադրելու մասին պահանջը:

Որպես իմպերատիվ պահանջ, օրենքով սահմանված է, որ դատարանը հայցի ապահովման վերացման հարցը լուծում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում` կայացնելով որոշում: Այսինքն` Դատարանը բանկի հնարավոր վնասների հատուցման ապահովում տրամադրելու, իսկ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունը պետք է քննարկեր և որոշում կայացներ 2013թ. հուլիսի 9-ից մինչև 2013թ. հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ Դատարանը միջնորդությունը քննության է առել և որոշում կայացրել 2013թ. սեպտեմբերի 6-ին:

Այսպիսով` Դատարանի կողմից կայացված դատական ակտով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` գործին մասնակցող անձի` դատարանին միջնորդություն ներկայացնելու իրավունքը, քանի որ Դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել վերջինիս ներկայացրած միջնորդության ամբողջ առարկային, ինչպես նաև 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

 

2. Թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործ (վճիռը կայացվել է 2013թ. սեպտեմբերի 4-ին).

1. Աշոտ Սողոմոնյանը Երևանի Սեբաստիա փողոցի 26 շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի սեփականության իրավունքով իրեն պատկանող մասը 2010թ. դեկտեմբերի 15-ին «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում կտակել է Ռուզաննա Հայրապետյանին: Կտակում կտակարարի կողմից կատարվել է ձեռագիր գրառում. «Կարդացի կտակը լրիվ»:Կտակը որպես վկաներ ստորագրել են նաև Սվետլանա Թովմասյանը և Մկրտիչ Անտոնյանը:

2. 2011թ. մարտի 17-ին Աշոտ Սողոմոնյանը մահացել է և Ռուզաննա Հայրապետյանին 2011թ. հոկտեմբերի 27-ին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:

3. Սողոմոն Աշոտի Սողոմոնյանը 2011թ. դեկտեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռուզաննա Հայրապետյանի և ՀՀ «Մալաթիա» նոտարական տարածքի նոտար Թեհմինա Ավագյանի` կտակն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

4. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. դեկտեմբերի 07-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և հրավիրել է նախնական դատական նիստ, իսկ 2012թ. փետրվարի 06-ի՝ «Քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին» որոշմամբ գործն ուղարկել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

5. Դատարանը (նախագահող դատավոր` Հրաչյա Հովհաննիսյան) 2012թ. փետրվարի 20-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ:

6. Դատարանը 2012թ. մայիսի 16-ի որոշմամբ նշանակել է հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է: Այնուհետև Դատարանը փորձագիտական համապատասխան եզրակացություն ստանալուց հետո 2012թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսել է:

7. Համաձայն ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 2012թ. հոկտեմբերի 23-ի թիվ 363/12 եզրակացության` «Աշոտ Անդրանիկի Սողոմոնյանը 2010 թվականից ի վեր տառապել է «Օրգանական զառանցական խանգարում» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Վերը նշված «Օրգանական զառանցական խանգարումը» գլխուղեղի օրգանական ֆոնի վրա զարգացող հոգեկան հիվանդություն է, որն ուղեկցվում է զառանցական տարբեր բնույթի մտքերի առկայությամբ, կարող են զուգակցվել տեսողական և լսողական ընկալման խանգարումներով: Բուժման արդյունքում հիվանդությունը լիովին չի ապաքինվում, այլ առաջանում է ժամանակավոր դեղորայքային ռեմիսիա` զառանցական մտքերի մասնակի դեզակտուալացմամբ, և նման հիվանդներն ունեն մշտական հոգեբուժական հսկողության կարիք: Աշոտ Սողոմոնյանի մոտ վերը նշված հիվանդությունն ուղեկցվել է խանդի, վերաբերման, հետապնդման, սեփական երեխաների օտար լինելու զառանցական մտքերով, ինտելեկտի և հիշողության խանգարումներով, քննադատական ունակությունների բացակայությամբ, ինչը գործարքը կնքելու պահին զրկել է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից»:

8. Դատարան հրավիրված փորձագետներ Ա.Հակոբյանը և Վ.Բաբայանը պնդել են իրենց մասնակցությամբ կազմված վերը նշված փորձագիտական եզրակացությունը, իսկ որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլանա Թովմասյանը ցուցմունք են տվել այն մասին, որ կտակարարը` Աշոտ Սողոմոնյանը, որին ճանաչել են տևական ժամանակ, հանդիսացել է հոգեպես անհավասարակշիռ անձ:

9. Դատարանը 2012թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակել է կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է: «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալը 2013թ. հունվարի 21-ի թիվ 05/15 գրությամբ թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործը վերադարձրել է և հայտնել, որ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն իրականացվում, որի հիման վրա Դատարանը 2013թ. փետրվարի 19-ի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսել է:

10. Դատարանը, ելնելով վերոգրյալ փաստերից, գտել է, որ վիճարկվող կտակը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի հիման վրա 2013թ. սեպտեմբերի 04-ի վճռով հայցը բավարարել է` անվավեր է ճանաչել Աշոտ Սողոմոնյանի կողմից 2010թ. հոկտեմբերի 15-ին «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում Ռուզաննա Հայրապետյանի անվամբ կազմված թիվ 4393 կտակը և դրա հիման վրա տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը:

11. Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել պատասխանողներ Ռուզաննա Հայրապետյանը և «Մալաթիա» նոտարական տարածքի նոտար Թեհմինա Ավագյանը:

12. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն գործի քննության արդյունքում 2013թ. դեկտեմբերի 05-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է` բեկանել է թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 2013թ. սեպտեմբերի 04-ին կայացրած վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

 

Դատավորի կողմից նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալը

Դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ և 8-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 60-րդ և 130-րդ հոդվածների պահանջների խախտումներ:

Դատարանն իրավական վերլուծության արդյունքում հանգել է գործի սխալ լուծման` կայացնելով արդարադատության արդյունավետության շահերից չբխող, չհիմնավորված և ոչ օրինական դատական ակտ: Դատարանը սույն գործով չի իրականացրել գործի նյութերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ օրինական շահերը խախտվել են այդ կտակով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ անվավեր են համարվում առոչինչ գործարքները, որոնք անվավեր են օրենքի ուժով` անկախ գործարքի մասնակիցների կամքից, և վիճահարույց կամ վիճարկելի գործարքները, որոնք անվավեր կարող են ճանաչվել շահագրգիռ կողմի պահանջով: Տվյալ դեպքում վիճարկվող կտակը դասվում է վիճահարույց գործարքների շարքին, ինչը նշանակում է, որ նշված կտակն իր կնքման պահին վավեր է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:

Դատարանը հիմք է ընդունել գործի նյութերում առկա ՀՀ առողջապահության նախարարությանը կից գործող միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 2012թ. հոկտեմբերի 23-ի թիվ 363/12 եզրակացությունն այն մասին, որ «Օրգանական զառանցական խանգարում» խրոնիկական հոգեկան հիվանդությունը Աշոտ Սողոմոնյանին զրկել է գործարքը կնքելու պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից, և եկել է այն հետևության, որ վիճարկվող կտակը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, կնքվել է այդ պահանջների խախտմամբ և հետևաբար առկա են նրա անվավեր ճանաչման հիմքերը:

Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ նշված կտակը ստացել է նոտարական վավերացում: Ընդ որում, կտակում առկա մակագրությամբ հաստատվել է, որ կտակը վավերացնող նոտարի կողմից ստուգվել են կտակարարի ինքնությունը և գործունակությունը, հակառակ դեպքում նոտարը կմերժեր կտակի վավերացումը: Կտակի 7-րդ կետում նշված է, որ կտակն ընթերցվել, բացատրվել և պարզաբանվել է կտակարարին նոտարի կողմից: Ավելին, կտակում կտակարարի կողմից իր ստորագրության դիմաց կատարված է ձեռագիր գրառում այն մասին, որ կարդացել է կտակը լրիվ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կտակը որպես վկաներ ստորագրել են նաև Սվետլաննա Թովմասյանը և Մկրտիչ Անտոնյանը, ովքեր դատարանում տվյալ գործի քննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել են, որ կտակարարին ճանաչում են տևական ժամանակ և այդ ընթացքում նրա հետ առնչվելիս վերջինիս մոտ երբևէ չեն նկատել հոգեպես անհավասարակշիր վիճակ, որպիսի հանգամանքը հիմնավորվում է քաղաքացիական գործի 2-րդ հատորի 187-րդ էջում ամրացված 2013թ. ապրիլի 16-ին կայացած դատական նիստի համակարգչային արձանագրման լազերային կրիչի ձայնագրությամբ:

Դատարանը, անհասկանալի պատճառով խեղաթյուրելով նշված վկաների իրական ցուցմունքները, դատական ակտում նշել է. «Որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլաննա Թովմասյանը ցուցմունք տվեցին մասնավորապես այն մասին, որ Աշոտ Սողոմոնյանը հանդիսանում է հոգեպես անհավասարակշիռ անձ»:

Անհրաժեշտ է նշել, որ Դատարանը հետամուտ չի եղել բազմակողմանի ուսումնասիրելու գործով ձեռք բերված ապացույցները, որպիսի պարագայում հնարավոր կլիներ պարզել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցադրումը, թե արդյոք վիճարկվող կտակը կազմելու պահին կտակարարը կարող էր հասկանալ իր գործողությունների նշանակությունը, և արդյոք նա զրկված է եղել դրանք ղեկավարելու հնարավորությունից, թե ոչ:

Անհրաժեշտ է փաստել նաև այն հանգամանքը, որ Դատարանը 2012թ. դեկտեմբերի 24-ին կայացրած որոշմամբ նշանակել է կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել էր ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Սակայն վերջինիս կողմից Դատարանին հայտնվել է, որ իրենց մոտ դատահոգեբուժական փորձաքննություններ չեն իրականացվում: Այնուհետև նշանակված փորձաքննության կատարումը այլ մարմնին հանձնարարելու փոխարեն Դատարանը վերսկսել է գործի վարույթը և անտեսել իր իսկ կողմից կայացված որոշմամբ նշանակված փորձաքննության իրականացման պահանջը:

Այսպիսի պայմաններում փորձագիտական եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ ինչպես Դատարանի, այնպես էլ պատասխանողի կասկածներն իսկապես ողջամիտ ու փաստարկված են եղել, որպիսի հանգամանքը հաստատվում է Դատարանի կողմից 2012թ. դեկտեմբերի 24-ին «Կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին» կայացրած որոշմամբ և նշանակված փորձաքննությունն այլ փորձագիտական կենտրոնին չհանձնարարելով` Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Դատարանը նշված քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ տալով վերոհիշյալ իրավական ակտերի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ` արդյունքում գործով պատասխանող Ռուզաննա Հայրապետյանին զրկել է Աշոտ Սողոմոնյանի կողմից վերջինիս կտակած անշարժ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, որը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով ամրագրված դրույթների խախտմանը:

Դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը, թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս խեղաթյուրելով գործով վկաների իրական ցուցմունքները, ինչպես նաև հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 60-րդ և 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Դատարանը նման վճռի կայացման արդյունքում պատասխանողին զրկել է գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, որի հետևանքով խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջները:

Դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի կողմից 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով և կարգապահական վարույթի կարճման հիմք չեն հանդիսանում:

Վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանը

Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով

1. վճիռը կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցադիմումը ընդունելով վարույթ` թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում,

2. օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստը կրկին դատական քննության ընթացքում հետազոտելով (վիճելի համարելով)` խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը,

3. հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու օրենքով սահմանված պայմանների բացակայության պայմաններում հակընդդեմ հայցը վարույթ ընդունելով` խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները,

4. 2013թ. ապրիլի 12-ի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելով գործին մասնակցող անձ չհանդիսացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա` թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի պահանջների խախտում,

5. 2013թ. հուլիսի 9-ին ստացված` հայցի ապահովման հետ կապված հնարավոր վնասների հատուցման ապահովման, իսկ դրա չկատարելու դեպքում հայցի ապահովման վերացման վերաբերյալ միջնորդությունը 2013թ. սեպտեմբերի 6-ին քննության առնելով և կայացրած որոշմամբ հայցի ապահովման վերացման հարցը չլուծելով` թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում:

Նշված նորմերի խախտման հետևանքով խախտվել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության 19-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված գործին մասնակցող անձանց արդար դատաքննության և սեփականության իրավունքը:

Թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով

Խեղաթյուրելով գործով վկաների իրական ցուցմունքները, ինչպես նաև հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին` թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 60-րդ և 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում: Դատարանը նման վճռի կայացման արդյունքում պատասխանողին զրկել է գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, որի հետևանքով խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջները»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Հ. Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործ.

1. «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի hամաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է նաև իրավունքի ինքնապաշտպանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` պատասխանողին` գույք հանձնելու կամ դրամական գումարներ գանձելու հետ չկապված որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճռի եզրափակիչ մասում դատարանը նշում է, թե ով, որտեղ, երբ կամ ինչ ժամկետում պետք է կատարի այդ գործողությունները:

Այսինքն` նշված հայցադիմումի առկայությունը չի կարող խոչընդոտել հարկադիր կատարման փուլով դատական ակտի կատարմանը կամ կատարողական վարույթի առկայության պարագայում դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը:

2. Ապացուցման առարկայի մասով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Տվյալ դեպքում թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով Դատարանի 19.02.2013թ. վճռով հաստատված հաշտության համաձայնության առաջին կետի համաձայն. «Սույն հաշտության համաձայնությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության կողմից հաստատվելու և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից Կողմ 1-ը համաձայնում է, որպեսզի 11.11.2011թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրով փաստացի կատարված աշխատանքների և պատճառված վնասների հատուցումը Կողմ 2-ի կողմից կատարվելը»:

Այդ կետի բովանդակությունից ակնհայտ է, որ հնարավոր չէ պարզել Կողմ 2-ի ենթադրաբար կատարվելիք պարտավորությունների բովանդակությունը, դրամական գումարի չափը և դրա կատարման ժամկետը:

3. Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու մասով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` հայցի ապահովման միջոցներ են` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը և այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Տվյալ դեպքում Դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Ինչ վերաբերում է որոշմամբ նշված «որոշակի գործողություններ» և «այլ անձանց» եզրույթներին, ապա կատարողական թերթի պահանջը պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հիման վրա դիմել կատարողական թերթ տված դատարան` կատարողական թերթը պարզաբանելու դիմումով:

4. Հակընդդեմ հայցի մասով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն`

1. պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե` 1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, 2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Տվյալ դեպքում, նկատի ունենալով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա փոխադարձ կապը, որպիսի պարագայում դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը, Դատարանը հակընդդեմ հայցադիմումը ընդունել է վարույթ:

5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված տասնօրյա ժամկետի մասով:

Տվյալ դեպքում ժամկետի խախտումը պայմանավորված է եղել Դատարանի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև այդ գործով կողմերին սահմանված տասնօրյա ժամկետում ծանուցման անհնարինությամբ: Այսինքն` գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման անհրաժեշտությունը հանգեցրել է դատավարական ժամկետի խախտման:

 

Թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործ.

1. Գործով վկաների իրական ցուցմունքները խեղաթյուրելու մասով.

Դատարանի դահլիճում ձայնագրման համակարգի առկայության, դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով արձանագրության վարման պայմաններում վկաների իրական ցուցմունքը խեղաթյուրելու նույնիսկ մտադրության համար դատավորն առնվազն պետք է զուրկ լինի ողջամտությունից և ողջախոհությունից:

Տվյալ դեպքում պարզապես ցավալի վրիպակի արդյունքում, «որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլանա Թովմասյանը ցուցմունք տվեցին մասնավորապես այն մասին, որ Աշոտ Սողոմոնյանը չի հանդիսացել հոգեպես անհավասարակշիռ անձ» բառակապակցության փոխարեն տպագրվել է. «որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլանա Թովմասյանը ցուցմունք տվեցին մասնավորապես այն մասին, որ Աշոտ Սողոմոնյանը հանդիսացել է հոգեպես անհավասարակշիռ անձ» բառակապակցությունը:

2. Կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումն այլ կազմակերպությանը չհանձնարարելու մասին.

ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 23.10.2012թ. թիվ 363/12 եզրակացության համաձայն` «Աշոտ Անդրանիկի Սողոմոնյանը 2010 թվականից ի վեր տառապել է «օրգանական զառանցական խանգարում» խրոնիկական հոգեբանական հիվանդությամբ: Վերը նշված «օրգանական զառանցական խանգարումը» գլխուղեղի օրգանական ֆոնի վրա զարգացող հոգեկան հիվանդություն է, որն ուղեկցվում է զառանցական տարբեր բնույթի մտքերի առկայությամբ, կարող են զուգակցվել տեսողական և լսողական ընկալման խանգարումներով: Բուժման արդյունքում հիվանդությունը լիովին չի ապաքինվում, այլ առաջանում է ժամանակավոր դեղորայքային ռեմիսիա` զառանցական մտքերի մասնակի դեզակտուալացմամբ և նման հիվանդներն ունեն մշտական հոգեբուժական հսկողության կարիք: Աշոտ Սողոմոնյանի մոտ վերը նշված հիվանդությունն ուղեկցվել է խանդի, վերաբերման, հետապնդման, սեփական երեխաների օտար լինելու զառանցական մտքերով, ինտելեկտի և հիշողության խանգարումներով, քննադատական ունակությունների բացակայությամբ, ինչը գործարքը կնքելու պահին զրկել է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից»:

Դատարանի 24.10.2012թ. որոշմամբ նշանակվել է կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, սակայն ՊՈԱԿ-ի առաջին տեղակալի 21.01.2013թ. թիվ 05/15 գրությամբ թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործը վերադարձվել է և հայտնվել, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն իրականացվում:

Այդ գրությունը ստանալուց հետո գործում թույլատրելի ապացույցի` ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 23.10.2012թ. թիվ 363/12 եզրակացության առկայության պարագայում հաշվի առնելով նաև գործի քննության իրականացման ողջամիտ ժամկետի անհրաժեշտությունը` Դատարանը սահմանափակվել է նշված եզրակացությամբ:

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև, որ փորձաքննություն նշանակելն օրենսդրի կողմից դատարանին տրված հայեցողական լիազորություն է, այսինքն՝ չի կրում իմպերատիվ բնույթ:

3. Նոտարի և վկաների մասով.

Նոտարը կտակը հաստատելիս կատարել է միայն Աշոտ Սողոմոնյանի վիզուալ-տեսողական ուսումնասիրություն, ձեռքի տակ չունենալով այլ փաստաթղթեր, չհանդիսանալով մասնագիտացված անձ /հոգեբանական, հոգեբուժական ոլորտում/ չէր կարող ստուգել գործարքի կողմի առողջական վիճակը և գործունակությունը, ուստի չէր կարող հանգել օբյեկտիվ հետևության:

Վկաների, ևս ոչ որպես մասնագետ անձանց ցուցմունքները, որոնք տրվել են զուտ իրենց ոչ մասնագիտական ընկալումների շրջանակներում, ևս չէին կարող թույլատրելի ապացույց հանդիսանալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

Տվյալ դեպքում կտակը կազմելիս Աշոտ Սողոմոնյանի հոգեկան առողջական վիճակի վերաբերյալ գործի հանգամանքը կարող է հաստատվել միայն փորձագետի եզրակացությամբ, այլ ոչ նոտարի դիտարկմամբ կամ վկաների ցուցմունքներով:

Ընդ որում, Դատարան հրավիրված փորձագետներ Ա. Հակոբյանը և Վ. Բաբայանը պնդել են իրենց մասնակցությամբ կազմված փորձագիտական եզրակացությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն` գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:

Նույն օրենսգրքի 1211-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով: Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

Այսպիսով, գործով ձեռք բերված ապացույցները Դատարանին հնարավորություն են տվել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում հանգել օբյեկտիվ հետևության»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործ.

1) Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 13.04.2013թ., հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշումը` 12.04.2013թ., հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` 22.04.2013թ.:

Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 07.07.2014թ.:

2) Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանի կողմից քննվել է թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արտադրա-Տպագրական» ՓԲ ընկերության ընդդեմ Վաղարշակ Լիպարիտի Համբարձումյանի, դատարանի որոշմամբ որպես երրորդ անձ ներգրավված «Դանհիս» ՍՊ ընկերության` պայմանագիրը լուծելու, արդեն իսկ կատարված աշխատանքների` 4.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու, ինչպես նաև ներկայացվելիք պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին:

2013 թվականի փետրվարի 19-ի վճռով Դատարանը կարճել է գործի վարույթը` հաստատելով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «…Հաշտության համաձայնության ներքոշարադրյալ տեքստում կողմերին սահմանում են հետևյալ կերպ` «Արտադրա-տպագրական» ՓԲԸ (հետագա տեքստում Կողմ 1), Վաղարշակ Լիպարիտի Համբարձումյան (հետագա տեքստում Կողմ 2):

1. Սույն հաշտության համաձայնությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվելու և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից Կողմ 1-ը համաձայնում է, որպեսզի 11/11/2011թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրով փաստացի կատարված աշխատանքների և պատճառած վնասների հատուցումը Կողմ 2-ի կողմից կատարվելը»:

3) Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով Դատարանը 2014թ. հունվարի 5-ի վճռով առաջադրել է հետևյալ իրավական խնդիրը. «Արդյո՞ք գործով ձեռք բերված ապացույցները բավարար են հաստատված համարելու, որ սկզբնական հայցով պատասխանողը որոշակի կոնկրետ պարտավորություններ ունի սկզբնական հայցվորի հանդեպ, որոնք ենթակա են կատարման…»: Դատարանը գտել է, որ «առկա հաշտության համաձայնությունը չի կարող բավարար ապացույց համարվել ապացուցված համարելու այն փաստը, որ սկզբնական պատասխանողը սկզբնական հայցվորի հանդեպ կատարված աշխատանքների և պատճառված վնասների հատուցման որոշակի կոնկրետ պարտավորություններ ունի»: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ «սկզբնական պատասխանողի կողմից սկզբնական հայցվորի հանդեպ կատարված աշխատանքների և պատճառված վնասների հատուցման պարտականություն ունենալու հանգամանքը սույն գործի քննության ընթացքում եղել և մնացել է վիճելի, որի բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով կրում է սկզբնական հայցվոր կողմը»:

4) Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով սկզբնական հայցով երրորդ անձ և հակընդդեմ հայցով պատասխանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 09.07.2013թ. կայացած նիստի ժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, միջնորդել է Դատարանին.

1. «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից և Վաղարշակ Համբարձումյանից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հնարավոր վնասների հատուցման ապահովում` 51.657.898.8 ՀՀ դրամ գումարի չափով.

2. «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից և /կամ/ Վաղարշակ Համբարձումյանի կողմից վերոնշյալ պահանջը չկատարվելու դեպքում որոշում կայացնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրայից արգելանքը /արգելանքները/ վերացնելու մասին:

Դատարանի 06.09.2013թ. որոշմամբ մերժվել է հնարավոր վնասների հատուցման համար ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը:

 

Թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործ.

1) ՀՀ «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում 15.12.2010թ. սեղանամատյանում թիվ 4393 համարով գրանցված Աշոտ Սողոմոնյանի կտակը որպես վկաներ ստորագրել են նաև Սվետլանա Թովմասյանը և Մկրտիչ Անտոնյանը, ովքեր Դատարանում տված ցուցմունքներով հայտնել են, որ Աշոտ Սողոմոնյանի հետ առնչվելիս երբևէ նրա մոտ չեն նկատել հոգեպես անհավասարակշիռ վիճակ (հիմք` թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 16.04.2013թ. դատական նիստի արձանագրման լազերային կրիչը):

Մինչդեռ Դատարանը թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 04.09.2013թ. կայացված վճռում նշել է. «Որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլանա Թովմասյանը ցուցմունք տվեցին մասնավորապես այն մասին, որ Աշոտ Սողոմոնյանը հանդիսանում է հոգեպես անհավասարակշիռ անձ»:

2) Դատարանը 24.12.2012թ. որոշմամբ բավարարել է թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը և նշանակել կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալը 21.01.2013թ. թիվ 05/15 գրությամբ թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործը վերադարձրել է և հայտնել, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն իրականացվում:

Դատարանը 19.02.2013թ. որոշմամբ վերսկսել է թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործի վարույթը և 04.09.2013թ. վճռով հայցը բավարարել է:

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013թ. որոշմամբ Դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 04.09.2013թ. կայացված վճռի դեմ պատասխանող Ռուզաննա Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ ՀՀ «Մալաթիա» նոտարական տարածքի նոտար Թեհմինա Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` նշված վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործ.

1. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 13.04.2013թ., հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշումը` 12.04.2013թ., հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` 22.04.2013թ.: Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 07.07.2014թ.:

Նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքի և այդ հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը Խորհուրդն արտահայտել է 2011 թվականի հունիսի 24-ի թիվ ԱԽ-13-Ո-17 որոշմամբ, որով մասնավորապես արձանագրել է. «ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես կարգապահական պատասխանատվության հիմք սահմանված է «արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը»: Իսկ «արդարադատության իրականացում» արտահայտությունը լայն հասկացություն է և ընդգրկում է դատարանի կողմից իրականացվող ողջ դատավարական գործունեությունը` թե՛ գործն ըստ էության լուծող որոշումների կայացումը, թե՛ գործն ըստ էության չլուծող որոշումների կայացումը և թե՛ դրանց նախորդող ու հաջորդող դատական ընթացակարգերը: «Արդարադատության իրականացում» ձևակերպման նեղ մեկնաբանության և դրա ներքո միայն գործն ըստ էության լուծող որոշումների կայացումը դիտելու պարագայում դրա շրջանակից դուրս կմնան բազմաթիվ դատական ակտեր և ընթացակարգեր, որոնցում կարող են թույլ տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ այնպիսի խախտումներ, որոնք իրենց ծանրությամբ կարող են չզիջել գործն ըստ էության լուծող դատական ակտով թույլ տրված հնարավոր խախտումներին:

Այդպիսի դատական ակտեր են, օրինակ` անձի սահմանադրական իրավունքների սահմանափակում նախատեսող ակտերը (խափանման միջոց կալանքը ընտրելու, բնակարանի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումները և այլն), համաներման ակտը կիրառելու, գործով վարույթը կասեցնելու մասին դատական ակտերը և այլն:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքը վերաբերում է թե՛ գործն ըստ էության լուծող, թե՛ չլուծող դատական ակտերին, ինչպես նաև դրանց նախորդող ու հաջորդող դատական ընթացակարգերին:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետին, ապա Խորհուրդն արձանագրում է հետևյալը. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հստակ չի կարգավորում գործն ըստ էության չլուծող դատական ակտերում դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու դեպքում վարույթ հարուցելու ժամկետը: Խորհուրդը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերով ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու պարագայում վարույթ հարուցելու ժամկետ պետք է դիտել այդ հոդվածում նշված մեկ տարին` հաշված տվյալ որոշման կայացման պահից, որպեսզի կարգապահական վարույթ հարուցելու վաղեմության ժամկետի մասով անիրավաչափ տարբերություն չդրվի գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտեր կայացնելու միջև»:

Խորհրդի վերը նշված դիրքորոշումը հետագայում ամրագրվեց նաև օրենսդրության մեջ: Այսպես` «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.06.2014թ. ՀՕ-86-Ն օրենքի 8-րդ հոդվածով ՀՀ դատական օրենսգիրքը լրացվեց 153.1-ին հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով` տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 07.07.2014թ., իսկ ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության հիմքում ընկած դատական ակտերը կայացվել են համապատասխանաբար 13.04.2013թ., 12.04.2013թ. և 22.04.2013թ., ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավոր Հ. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով Դատարանի կողմից 13.04.2013թ., 12.04.2013թ. և 22.04.2013թ. կայացված դատական ակտերի մասով ենթակա է մերժման` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար սահմանված ժամկետները անցած լինելու պատճառաբանությամբ:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար: Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

Նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար: Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով սկզբնական հայցով երրորդ անձ և հակընդդեմ հայցով պատասխանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 09.07.2013թ. կայացած նիստի ժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, միջնորդել է Դատարանին.

1. «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից և Վաղարշակ Համբարձումյանից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հնարավոր վնասների հատուցման ապահովում` 51.657.898.8 ՀՀ դրամ գումարի չափով.

2. «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից և /կամ/ Վաղարշակ Համբարձումյանի կողմից վերոնշյալ պահանջը չկատարվելու դեպքում որոշում կայացնել Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրայից արգելանքը /արգելանքները/ վերացնելու մասին:

Դատարանի 06.09.2013թ. որոշմամբ մերժվել է հնարավոր վնասների հատուցման համար ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով սկզբնական հայցով երրորդ անձ և հակընդդեմ հայցով պատասխանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից 09.07.2013թ. ներկայացված միջնորդության հիմնական պահանջը` «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից և Վաղարշակ Համբարձումյանից եռօրյա ժամկետում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հնարավոր վնասների հատուցման ապահովում տրամադրելու պահանջն է, իսկ վերոնշյալ պահանջը չկատարվելու դեպքում Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրայից արգելանքը վերացնելու որոշում կայացնելու պահանջը քննարկման առարկա կարող է դառնալ հակընդդեմ ապահովումը պատասխանողի կողմից չտրամադրվելու դեպքում: Այսինքն` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 09.07.2013թ. միջնորդությամբ ներկայացրել է ոչ թե երկու ինքնուրույն պահանջներ, այլ մեկ պահանջ: Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, տվյալ դեպքում դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու, սակայն պատասխանողի կողմից հակընդդեմ ապահովում չտրամադրվելու դեպքում, դատարանը կարող էր որոշում կայացնել հայցի ապահովումը վերացնելու մասին: Հետևաբար գույքը արգելանքից հանելու հարցի քննարկումը պայմանավորված է եղել հակընդդեմ ապահովում տրամադրելու պահանջի բավարարման հետ:

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված միջնորդության լուծման վրա չեն տարածվում նույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները: Տվյալ դեպքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից 09.07.2013թ. ներկայացված միջնորդության վրա տարածվում են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված եզրակացության մեջ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին վերագրվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Վերոգրյալը հաշվի առնելով` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և նույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումների մասով ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանի կողմից թույլ չեն տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 09.07.2013թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացրած միջնորդության լուծման ժամկետի ողջամտությանը, ապա Խորհուրդն այդ հարցին չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի համաձայն` եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու մաuին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մաuին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիuացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեuակը: Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Արդարադատության խորհրդին և այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձնման մաuին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, և դրանք ենթակա են Արդարադատության խորհրդում ըuտ էության քննության:

Այսինքն` օրենքի վերը նշված կարգավորման համաձայն` Խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի ըuտ էության քննության միակ հիմքն է հանդիսանում կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից կազմված և Խորհրդին ներկայացված կարգապահական խախտման մաuին եզրակացությունը:

Սույն կարգապահական պատասխանատվության գործի փաստերի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարի կողմից Խորհրդին չի ներկայացվել դատավոր Հ. Հովհաննիսյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված միջնորդության լուծման «ողջամիտ ժամկետի» խախտման վերաբերյալ եզրակացություն, հետևաբար Խորհուրդը նշված միջնորդության լուծման ժամկետի ողջամտությունը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ տվյալ դեպքում բացակայում է կարգապահական պատասխանատվության հարցի քննության հիմքը:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 29.02.2008թ. թիվ 3-93 (ՎԴ) որոշմամբ անդրադարձել է նշված դատավարական նորմի կիրառելիության խնդրին և արձանագրել է հետևյալը. «Օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն» (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով ապացուցման առարկա է դարձվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով 19.02.2013թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այս գործով ևս նախագահողն եղել է դատավոր Հ. Հովհաննիսյանը) հաստատված հաշտության համաձայնության տեքստում ամրագրված պատասխանողի կողմից հայցվորի հանդեպ պարտավորություն ունենալու հանգամանքը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատական ակտը, մտնելով օրինական ուժի մեջ, դառնում է պետական իշխանության մարմնի իրավակիրառ ակտ, որը գործում է օրենքի նորմերի հիման վրա: Վճռի օրինական ուժի իրավական հետևանքներն են դրա անհերքելիությունը (անփոփոխելիությունը), բացառիկությունը, պարտադիրությունը, նախադատելիությունը, կատարելիությունը: Նախադատելիություն տերմինը նշանակում է, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի կողմից հաստատված և վճռում ձևակերպված փաստերն ու իրավահարաբերությունները չեն կարող կասկածանքի ենթարկվել կամ կրկին հետազոտվել նույն անձանց մասնակցությամբ այլ գործերի քննության ժամանակ:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով հաստատված փաստը թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով կրկին ապացուցման առարկա դարձնելով և այն համարելով վիճելի, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

Թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ «...ներքին համոզումը հիմնված է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ և անմիջական հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայականության դրսևորում:

Ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը նշանակում է, որ ապացույցներ հետազոտելիս և գնահատելիս դատարանը, հանդես գալով անկախ արբիտրի դիրքերից, պետք է հավասարապես հաշվի առնի և հետազոտի և՛ հայցվորի, և՛ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները:

Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը նշանակում է, որ ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց:

Ապացույցների լրիվ հետազոտումը ենթադրում է, նախ` գործով վեճի լուծման համար բավարար ապացույցների առկայություն, երկրորդ` դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների վերլուծություն...» (տե՛ս Խորհրդի 21.01.2011 թվականի թիվ ԱԽ-1-Ո-4 որոշումը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Ն. Տավարացյանին և Դ. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս «ԱՎԱ» ՍՊԸ-ն ընդդեմ Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյանների թիվ 3-89 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Այս հարցի կապակցությամբ առկա է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ մեկնաբանությունը: Կրասկան ընդդեմ Շվեյցարիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարանին «պարտավորեցնում է» կատարել կողմերի ներկայացրած բացատրությունների, փաստարկների և ապացույցների պատշաճ հետազոտում, առանց խոչընդոտելու դատարանի` ապացույցների վերաբերելիությունը գնահատելու իր հայեցողությանը (տե՛ս Կրասկան ընդդեմ Շվեյցարիայի, գանգատ թիվ 13942/88 ՄԻԵԴ 1993 թվականի ապրիլի 4-ի վճիռը, կետ 30):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում 15.12.2010թ. սեղանամատյանում թիվ 4393 համարով գրանցված Աշոտ Սողոմոնյանի կտակը որպես վկաներ ստորագրել են նաև Սվետլանա Թովմասյանը և Մկրտիչ Անտոնյանը, ովքեր Դատարանում տված ցուցմունքներով հայտնել են, որ Աշոտ Սողոմոնյանի հետ առնչվելիս երբևէ նրա մոտ չեն նկատել հոգեպես անհավասարակշիռ վիճակ (հիմք` թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 16.04.2013թ. դատական նիստի արձանագրման լազերային կրիչը): Մինչդեռ Դատարանն անհիմն կերպով թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով 04.09.2013թ. կայացված վճռում նշել է. «Որպես վկաներ ներգրավված Մկրտիչ Անտոնյանը և Սվետլանա Թովմասյանը ցուցմունք տվեցին մասնավորապես այն մասին, որ Աշոտ Սողոմոնյանը հանդիսանում է հոգեպես անհավասարակշիռ անձ»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտում:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով փորձաքննության նշանակմանը, արձանագրել է, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ (տե՛ս Գևորգ Եղիազարյանն ընդդեմ Լազար Մինասյանի թիվ ԵՇԴ/1406/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային մեկ այլ որոշման մեջ մասնավորապես նշել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ ընդդեմ «Վագ Քար» ՍՊԸ-ի, երրորդ անձինք ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը արձանագրում է, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար դատարանը պետք է պարզի, թե արդյոք այդ փաստի հաստատումը չի պահանջում հատուկ գիտելիքների կիրառում:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը 24.12.2012թ. որոշմամբ բավարարել է թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը և նշանակել կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալը 21.01.2013թ. թիվ 05/15 գրությամբ թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործը վերադարձրել է և հայտնել, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն իրականացվում:

Դատարանը փորձաքննության կատարումը այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելու փոխարեն 19.02.2013թ. որոշմամբ վերսկսել է թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործի վարույթը և 04.09.2013թ. վճռով հայցը բավարարել է` գործի ելքը պայմանավորելով բողոքաբերների կողմից կասկածի տակ դրված փորձագիտական եզրակացությամբ:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործում առկա փորձագիտական եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ գործով պատասխանողների փաստարկված կասկածների առկայության պայմաններում, Դատարանի 24.12.2012թ. որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում տրվելիք փորձագետի եզրակացությամբ, հիմք ընդունելով պարզաբանման համար առաջադրված հարցերը, ձեռք կբերվեր այնպիսի տեղեկություն, որի հիման վրա Դատարանը կպարզեր գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն` թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում տրվելիք փորձագետի եզրակացությունը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, անհրաժեշտ էր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, հետամուտ չլինելով թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումը մեկ այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելուն, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանը, թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստը թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով կրկին ապացուցման առարկա դարձնելով և այն համարելով վիճելի, ինչպես նաև թիվ ԵԱԴԴ/1425/02/11 քաղաքացիական գործով խեղաթյուրելով վկաների իրական ցուցմունքները և հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումը մեկ այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելուն, թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

__________________

1 Հայաստանի քաղաքացիական դատավարություն, դասագիրք իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների համար, Ռ.Պետրոսյան, 2007թ., էջ 322

 

Արդարադատության խորհրդի անդամներ` Է. Հայրիյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Ղազինյան

Գ. Խանդանյան
Գ. Բադիրյան

Ս. Չիչոյան

Վ. Ստեփանյան

Ա. Բաբայան
Հ. Փանոսյան

Ս. Օհանյան