Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.30/59(1072) Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 90-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

 1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն փախստականները, որոնք ներկայացրել են հաշվառման վերցվելու մասին դիմում, բնակարանային պայմանների մասին համապատասխան տեղեկանք և բնակվում են`

ա) վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլ ոչ հիմնական շինություններում,

բ) հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում (այսուհետ` ժամանակավոր կացարան),

գ) ազգականների մոտ,

դ) ինքնակամ զբաղեցրած բնակարաններում,

ե) վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդում` ենթավարձակալությամբ:».

2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված ցուցակներում չընդգրկված փախստականները հերթագրվում են ընդհանուր ցուցակում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, ընտանիքի անդամների թիվը` ըստ սույն կարգի 7-րդ կետում նշված հերթականության:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 1-ին կետը «ժամանակավոր կացարաններին» բառերից հետո լրացնել «(հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման նախաբանը և կարգի 1-ին կետը «ժամանակավոր կացարաններին» բառերից հետո լրացնել «(հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան)» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «ժամանակավոր կացարանով» բառերը փոխարինել «ժամանակավոր կացարանով՝ հանրակացարանային բնակելի տարածքով,» բառերով.

2) կարգի 1-ին կետում «ժամանակավոր կացարանով» բառերը փոխարինել «ժամանակավոր կացարանով՝ հանրակացարանային բնակելի տարածքով (այսուհետ՝ ժամանակավոր կացարան),» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան