Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.27/43(278) Հոդ.785
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2003 թվականի N 957-Ն

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 85-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 957-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԴՐԱ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ՝ ՀՏԿ) անվտանգության հայտարարագրի բովանդակությունը և դրա մշակման ու փորձաքննության իրականացման կարգը:

2. Այն ՀՏԿ-ների համար, որոնց վթարը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակների առաջացման, ներկայացվում են անվտանգության հայտարարագրեր՝ ՀՏԿ-ները նախագծելու, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ հիմնանորոգումից հետո գործողության մեջ դնելու, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման կամ գործունեությունից դուրս բերված ՀՏԿ-ի տնտեսական գործունեության ոլորտ ներգրավման դեպքում: Այդպիսիք են 300 հազ. խոր. մ ու ավելի ծավալ և (կամ) 10 մ ու ավելի բարձրությամբ պատվար ունեցող ջրամբարները, պոչամբարները, շլամակուտակիչները, հիդրոտեխնիկական թունելները, մեկ ՄՎտ և ավելի հզորություն ունեցող հիդրոկայաններն ու պոմպակայանները:

3. Անվտանգության հայտարարագիրը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է:

4. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է դրա սեփականատիրոջ կամ օգտագործող կազմակերպության, իսկ նախագծվող և կառուցվող ՀՏԿ-ի հայտարարագիրը՝ պատվիրատուի (այսուհետ՝ հայտարարագրող) միջոցներով:

5. Ջրային համակարգերի կառավարման մարմինն ապահովում է հայտարարագրողի ներկայացրած ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության իրականացումը և դրա եզրակացության հիման վրա հաստատում այն:

6. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո ենթակա է հաշվառման՝ պետական ջրային կադաստրում:

7. Օգտագործման մեջ գտնվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմմանը նախորդում է դրա զննումը:

ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմման ընթացքում պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները՝

ա) ՀՏԿ-ի մասին տվյալների լիարժեքությունը և հավաստիությունը.

բ) վտանգի աստիճանի բազմակողմանի բացահայտման և հնարավոր վթարների ու վնասվածքների վերացման մեխանիզմի մշակումը.

գ) վերլուծության ընթացքում կիրառված մեթոդների հիմնավորվածությունը, կատարված ռիսկի գնահատման բովանդակությունը և ՀՏԿ-ի անվտանգության աստիճանը.

դ) անվտանգության գնահատման արդյունքների վրա ազդող գործոնների վերլուծությունը.

ե) անվտանգության ապահովման նպատակով իրականացվող և պլանավորվող միջոցառումների արդյունավետությունը և բավարարումը: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի բովանդակության համապատասխանությունն օրենսդրությանը:

8. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը պետք է ներառի՝

ա) ընդհանուր տեղեկություններ՝ ՀՏԿ-ի տեխնիկական տվյալների և դրանց տեղաբաշխման տարածքի պայմանների նկարագրության, անվտանգության պայմանների ապահովման միջոցառումների, որոնք նախատեսված են նախագծում և օգտագործման կանոններում և հնարավոր վթարների հետևանքների մասին.

բ) ՀՏԿ-ի օգտագործման ապահովության վերլուծությունը և գնահատականը՝ ներառյալ հնարավոր վտանգի աղբյուրների որոշումը.

գ) տեղեկություններ սեփականատիրոջ և օգտագործող կազմակերպության, այդ թվում` օգտագործող կազմակերպության մասնագիտական փորձի ու տեխնիկական հագեցվածության ապահովման մասին, ինչը կարող է ապահովել վտանգների և վթարային իրադրությունների տեղայնացումը և վերացումը.

դ) տեղեկատվություն ՀՏԿ-ի փլուզման հետևանքով առաջացող ջրհեղեղների և տարածքների ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի մասին.

ե) վերլուծություն, որը կընդգրկի առանձին ՀՏԿ-ների և հիդրոտեխնիկական համալիր օբյեկտների անվտանգության մակարդակի գնահատականը, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

Հայտարարագրողն ստորագրում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը:

9. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է առանձին հատորի (գրքի) տեսքով, հավելվածներով և ունի հետևյալ բաժինները՝ տիտղոսաթերթ, նախաբան ու հիմնական բովանդակություն՝

ա) տիտղոսաթերթը պարունակում է հայտարարագրվող օբյեկտի անվանումը, մրցույթի համարը (պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների համար), հաստատման համարը (լրացվում է ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից), հայտարարագրի կազմման վայրը, տարեթիվը և գործողության ժամկետը` համաձայն հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի տիտղոսաթերթի ձևի (հավելված N 1).

բ) նախաբանը պարունակում է հայտարարագրի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալները և տվյալներ հայտարարագիրը կազմողի մասին, ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի հիմնական բաժինների համառոտ շարադրանքը՝ նշելով հիմնական վտանգները, որոնք կարող են ծագել ՀՏԿ-ների օգտագործման ժամանակ, ինչպես նաև այն հիմնական փոփոխությունների և լրացումների համառոտ նկարագրությունը, որոնք կատարվել են հայտարարագրի փորձաքննության արդյունքների հիման վրա.

գ) հայտարարագրի բովանդակությունն ընդգրկում է հայտարարագրին վերաբերող բոլոր նյութերը՝ ներառյալ հավելվածները, գծագրերը, առանձին հետազոտման և զննման նյութերն ու այլ տվյալներ` համաձայն հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի լրացման և փորձաքննության եզրակացության ներկայացման ձևի (հավելված N 2):

Այն օբյեկտների համար, որոնց կազմում ընդգրկված են հնարավոր վտանգավոր մի քանի ՀՏԿ-ներ, մշակվում է ընդհանուր հայտարարագիր, որի կազմում յուրաքանչյուր կառուցվածք հայտարարագրվում է առանձին, յուրաքանչյուր կառուցվածքի համար կազմվում է առանձին եզրակացություն՝ դրանց միավորելով ընդհանուր համալիրում՝ վթարի զարգացման վերլուծմամբ, օբյեկտին վերաբերող ընդհանուր եզրակացություններով:

10. Օգտագործման մեջ գտնվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը հայտարարագրողի կողմից կազմվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրում, հայտարարագրողի նախաձեռնությամբ, կատարվում են լրացումներ և փոփոխություններ՝

ա) անվտանգության ապահովման վրա ազդող պայմանները փոփոխվելու դեպքում,

բ) նոր վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում,

գ) վթարային իրավիճակների տեղայնացման պայմանների վատացման դեպքում, ինչպես նաև վերակառուցումից, հիմնանորոգումից, վերականգնումից կամ գործունեության դադարեցումից հետո՝ մինչև համապատասխան շինմոնտաժային աշխատանքների ընդունումը:

11. Նախագծվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ներկայացվում է ջրային համակարգերի կառավարման մարմին՝ նախագծի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

12. Կառուցվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան 4 ամիս առաջ՝ մինչև ՀՏԿ-ի՝ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական օգտագործման հանձնումը:

13. Ջրային համակարգերի կառավարման մարմինը սահմանում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրերի ներկայացման ժամանակացույցը:

14. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության նպատակն անվտանգության հայտարարագրում նշված տվյալների ամբողջականության և հավաստիության, ինչպես նաև ՀՏԿ-ների անվտանգությունն ապահովող ու գործող նորմերին և կանոններին նախատեսվող միջոցառումների համապատասխանության գնահատումն է:

15. Ջրային համակարգերի կառավարման մարմինը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ հաստատում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմման և փորձաքննության իրականացման մրցույթներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը՝ հիմք ընդունելով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը:

16. Պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագիրը կազմվում է իրավաբանական անձանց կողմից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով, որն իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմինը:

17. Պետական սեփականություն չհանդիսացող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է ՀՏԿ-ի սեփականատիրոջ պատվերով:

18. ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերի փորձաքննությունը կատարվում է իրավաբանական անձանց կողմից՝ մրցութային կարգով: Ջրային համակարգերի կառավարման մարմինը կազմակերպում է մրցույթը և առաջադրում մրցույթի պահանջները:

19. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության կատարման ժամկետը չպետք է գերազանցի 3 ամիսը՝ հայտարարագրողի կողմից փորձաքննության համար վճարման օրվանից սկսած:

20. Փորձաքննություն իրականացնող անձն առավելագույնը 50 օրվա ընթացքում փորձաքննության եզրակացությունը ներկայացնում է ջրային համակարգերի կառավարման մարմին:

21. Ջրային համակարգերի կառավարման մարմինը քննարկում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը և, հաշվի առնելով փորձաքննության եզրակացությունը, մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում դրա հաստատման կամ մերժման մասին՝ ջրային համակարգերի կառավարման մարմնում փաստաթղթերի մուտքագրման օրվանից սկսած: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի հաստատման դեպքում ջրային համակարգերի կառավարման մարմինը սահմանում է դրա գործունեության ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին:

22. Եթե ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից անվտանգության հայտարարագրի և փորձաքննության եզրակացության քննարկումից հետո ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք վկայում են անվտանգության մակարդակի իջեցման մասին, ապա ջրային համակարգերի կառավարման մարմնի պահանջով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է ՀՏԿ-ի տեսչական ստուգում և քննարկում ներկայացված անվտանգության հայտարարագիրը՝ ստուգման արդյունքների հաշվառմամբ: Այդ դեպքում ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի քննարկման և հաստատման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս:

23. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմող անձը չի կարող իրականացնել նույն ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննությունը:

24. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննությունը հիմնվում է գիտական հիմնավորվածության, փորձաքննության եզրակացության օբյեկտիվության և օրինականության սկզբունքների վրա: Փորձաքննություն իրականացնող անձը փորձաքննության անցկացման ընթացքում իրավունք ունի առաջարկելու հայտարարագրողին փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրում: Եթե հայտարարագրողը համաձայնություն է տալիս կատարել նշված փոփոխություններն ու լրացումները, ապա դրանք ներառվում են փորձաքննության եզրակացության հավելվածում:

25. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության բացասական եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող պահանջների էական խախտումների դեպքում: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության բացասական եզրակացության դեպքում հարցը քննարկում է ջրային համակարգերի կառավարման մարմինը, որն ընդունում է որոշում ՀՏԿ-ի հետագա օգտագործման մասին:

26. Հաստատված ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է 5 օրինակից, որից մեկական օրինակ հանձնվում է հայտարարագրողին, պետական ջրային կադաստր, ջրային համակարգերի կառավարման մարմին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և համապատասխան մարզպետարան:

(26-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1
հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակության սահմանման, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգի

 

Ձև

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ

 

Գրանցման N _________

____ ______________ 200  թ.

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության

ջրային համակարգերի

կառավարման մարմնի ղեկավար

 

_____________________

____ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Հայտարարագրող _________________________________

(ստորագրությունը)

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

_____________________________________________________________

(օբյեկտի անվանումը)

_____________________________________________________________

 

Հայտարարագրի գործողության ժամկետը ____________________________

Հայտարարագիրը կազմողը ____________________________________

Մրցույթի համարը ________________________________________

 

____ ______________ 200  թ.

Կ.Տ.

Բնակության վայրը, տարեթիվը

 

 

Հավելված N 2
հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակության սահմանման, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգի

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԸ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

1.1. տվյալներ հայտարարագրողի մասին, ներառյալ՝

ա) հայտարարագրողի անվանումը (լրիվ և կրճատ), նրա կազմակերպական-իրավական ձևը, սեփականության իրավունքի ձևը, ՀՏԿ-ի տնօրինման և օգտագործման ձևերը (սեփականության, հավատարմագրային կառավարման և այլն), հայտարարագրողի փոստային հասցեն,

բ) ՀՏԿ-ի սեփականատիրոջ (եթե հայտարարագրողը չի հանդիսանում սեփականատերը) անվանումը, հասցեն.

1.2. ընդհանուր տվյալներ ՀՏԿ-ի մասին, ներառյալ՝

ա) կառուցվածքների կազմը, նախագծային պարամետրերը և կառուցվածքի տեխնիկական բնութագրերը,

բ) ՀՏԿ-ն նախագծող կազմակերպությունը,

գ) ՀՏԿ-ի շինարարությունն իրականացնող և սարքավորումները մոնտաժող գլխավոր կապալառու կազմակերպությունները,

դ) կառուցվածքների՝ ժամանակավոր և մշտական օգտագործման հանձնման տարեթվերը,

ե) ՀՏԿ-ն ժամանակավոր և մշտական օգտագործման ընդունելու ակտերի առկայությունը,

զ) օբյեկտում առկա նախագծային և կատարողական փաստաթղթերի ցանկը,

է) տվյալներ տեղի ունեցած վերակառուցումների, հիմնանորոգումների և վթարների մասին,

ը) տվյալներ ՀՏԿ-ի անվտանգության վերահսկողության համակարգի մասին (ծառայության կազմակերպում, վերահսկման ցուցանիշների ցանկի առկայություն, տեսողական դիտարկումների համակարգ),

թ) տվյալներ օգտագործման կանոններով նախատեսված անվտանգության ապահովման միջոցառումների մասին,

ժ) ՀՏԿ-ի շահագործման ծառայության աշխատողների թիվը և տվյալներ նրանց մասնագիտական որակավորման մասին.

1.3. ՀՏԿ-ի տեղաբաշխման տարածքի բնական պայմանների բնութագիրը, ներառյալ՝

ա) տվյալներ տարածքի կլիմայական պայմանների, հիդրոմետեորոլոգիական ազդեցության յուրահատկությունների, դրանց պարամետրերի (քամի, ջրաբերուկներ, սելավային հոսքեր, սառցապատում և այլն) մասին և կլիմայական պարամետրերի էքստրեմալ արժեքները,

բ) դրանց տեղաբաշխման տարածքի տեղագրության ընդհանուր բնութագիրը, իսկ վթարի դեպքում՝ հնարավոր ջրածածկման գոտին,

գ) տվյալներ ջրահոսքի հիդրոլոգիական բնութագրերի (հիդրոգրաֆի բնույթի, տարեկան հոսքի, առավելագույն ելքի, կոշտ ելքի և այլն) մասին,

դ) ճարտարագիտաերկրաբանական պայմանների նկարագրությունը (կառուցվածքի հիմքը, գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի նախագծային տվյալները, ինչպես նաև տվյալներ պատվարի և պատնեշի մարմնի նյութի մասին),

ե) տարածքի սեյսմիկության գնահատականը.

1.4. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրման ենթակա ՀՏԿ-ի օբյեկտների ցանկի հիմնավորումը, որը պետք է ընդգրկի տվյալներ՝

ա) ջրօգտագործման թույլտվության, ջրօգտագործման, օբյեկտի տնտեսագիտական կարևորության մասին,

բ) ՀՏԿ-ի հնարավոր վթարի դեպքում մարդկային, նյութական և բնապահպանական հետևանքների մասին:

 

2. ՀՏԿ-ի անվտանգության վերլուծությունը եվ գնահատումը

 

2.1. ՀՏԿ-ի անվտանգության վերլուծության ելակետային նյութերը և բնօրինակային տվյալները՝

ա) ՀՏԿ-ի հայտարարագրի կազմմանը նախորդող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի կողմից կառուցվածքների զննման արդյունքների ամփոփ վերլուծությունը (այդ թվում՝ արտաքին խախտումների, ճեղքերի, իջվածքների, շեպերի սողքի առկայություն և այլն): Տեղի ունեցած վթարների վերլուծությունը, ՀՏԿ-ի անվտանգության ապահովման, պլանավորված և չիրականացված միջոցառումները (զննման ակտերը նշվում են որպես հայտարարագրի հավելված),

բ) ՀՏԿ-ի նախագծում կիրառված կոնստրուկտորական լուծումների, հաշվային մեթոդների համապատասխանությունը գործող նորմերին և կանոններին,

գ) ՀՏԿ-ի հայտարարագրի մշակման ժամանակ կառուցվածքի հիմնատակի նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունների նկարագրությունը և դրանց համեմատությունը նախագծային տվյալների հետ (փաստացի ֆիզիկամեխանիկական ցուցանիշները որոշվում են հատուկ հետազոտությունների միջոցով՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ),

դ) տվյալներ ՀՏԿ-ի օգտագործման գործընթացում իրականացված դիտարկումների արդյունքում ստացված ճշտված բնական ազդեցությունների մասին,

ե) վերահսկող չափիչ-հսկիչ սարքերի և գործիքային դիտարկումների ցուցմունքները (ՀՏԿ-ի վիճակի մոնիտորինգի տվյալները՝ մակարդակները պիեզոմետրերում, ցամաքուրդների աշխատանքը, նիվելիրային չափումների արդյունքները (նստվածքներ, ճկվածքներ, սահքեր, լարումներն ամրաններում և այլն), այդ տվյալների համեմատությունը նախագծում և դրա հետազոտման աշխատանքներում ընդունված տվյալների հետ.

2.2. ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ցուցանիշները (ստուգողական հաշվարկների արդյունքները)՝

ա) ՀՏԿ-ի անվտանգության հիդրավլիկական պայմանները (թողունակությունը, կառուցվածքի կատարի նիշն առավելագույն մակարդակի նկատմամբ, կատարի վրայից ջրթափի հավանականությունը կամ ՀՏԿ-ի համար այլ վտանգավոր հիդրավլիկական իրավիճակներ),

բ) ներքին և վերին բիեֆներում կառուցվածքի համար վտանգավոր ողողումների հավանականությունը,

գ) կառուցվածքների, կոնստրուկցիաների ամրացումների կայունությունը և ամրությունը,

դ) կառուցվածքների, հիմքերի ափին կից տարածքների ֆիլտրացիոն ամրությունը,

ե) դինամիկ և սեյսմիկ ազդեցությունների առկայությունը, եթե այդպիսիք կան,

ՀՏԿ-ի անվտանգության ստուգման արդյունքները,

զ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ցուցանիշների համապատասխանությունը նորմատիվային ցուցանիշներին (կամ անվտանգության չափանիշներին).

2.3. վթարների նախապայման հանդիսացող գործոնների վերլուծությունը, ՀՏԿ-ի վթարի հնարավոր զարգացումը, դրանց վերլուծությունն ու հանրագումարային գնահատականը.

2.4. չափիչ-հսկիչ սարքերի և գործիքային չափումների սահմանային ցուցանիշները (վերահսկողության համակարգերը).

2.5. ՀՏԿ-ի վթարի համար հնարավոր ջրածածկման գոտիների (կուտակողների համար՝ լրացուցիչ, շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության գոտիների սահմանները) և երկրորդական խոցելի գործոնների ազդեցության գոտիների սահմանները, եթե այդպիսիք կարող են ի հայտ գալ, ռիսկի ենթակա բնակչության հնարավոր թվի ու արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում հնարավոր վնասի չափի գնահատականները.

2.6. ՀՏԿ-ի հուսալիության բարձրացման (արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի իջեցման) համար տեխնիկական առաջադրանքները.

2.7. տվյալներ օգտագործող կազմակերպության պատրաստվածության ապահովման մասին՝ վթարային իրավիճակների, վտանգավոր վնասվածքների տեղայնացման և վերացման համար.

2.8. ՀՏԿ-ի անվտանգությունը և օգտագործման հուսալիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի վերահսկման ցուցանիշները և ցանկը,

բ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի արտաքին զննման ու գործիքային հսկողության կազմակերպման գնահատականի և կիրառվող տեխնիկական հսկողության միջոցների վերաբերյալ,

գ) օբյեկտում առկա փաստաթղթերի ցանկը, որոնք կանոնակարգում են ՀՏԿ-ի անվտանգությունն ապահովող պահանջները, պլանավորվող և իրականացվող միջոցառումներն ու տիպային կոնստրուկտորատեխնոլոգիական լուծումները՝ վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակների զարգացումները կանխելու համար,

դ) օբյեկտում առկա շինարարական նյութերի պաշարների, հորատող տեխնիկայի, ավտոտրանսպորտի, ջրասուզման միջոցների և այլ անհրաժեշտ կահավորանքի առկայության (ուղղված կառուցվածքում վթարային իրադրության և վնասվածքների օպերատիվ վերացմանը) վերաբերյալ,

ե) ՀՏԿ-ի տարածքում ճանապարհների, կամուրջների մոտեցնող ուղիների վիճակի վերաբերյալ,

զ) վթարային փրկարար ծառայության առկայության և պատրաստվածության, ինչպես նաև վթարի կամ արտակարգ իրավիճակի դեպքում, փրկարար ծառայության գործողության հաստատված կարգի և դրա անձնակազմի թվի վերաբերյալ,

է) մերձակա տարածքում գոյություն ունեցող նյութատեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ.

2.9. տվյալներ պատասխանատվության ֆինանսական ապահովվածության մասին՝ ՀՏԿ-ի վթարի արդյունքում հնարավոր պատճառված վնասի համար, որոնք պետք է պարունակեն՝

ա) վթարի արդյունքում հնարավոր առավելագույն վնասի գնահատականը,

բ) պատճառված վնասի պատասխանատվության ֆինանսական (գույքային) ապահովության չափը և աղբյուրները, այդ թվում՝ սեփականատիրոջ միջոցների և գույքի հաշվին կամ շահագործող կազմակերպության գրավի և (կամ) ապահովագրական գումարների հաշվին,

գ) ապահովագրական տվյալներ, այդ թվում՝ ապահովագրողի անվանումը և կազմակերպության հասցեն, ապահովագրման տեսակը,

դ) եթե ռիսկի ապահովագրումը սեփականատիրոջ կողմից չի երաշխավորվում, ապա հայտարարագրում նշվում է սեփականատիրոջ պատասխանատվության ֆինանսական ապահովագրության ճեղքվածքի ծավալը:

 

3. Փորձաքննության եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջները՝

 

3.1. փորձաքննության եզրակացությունը պետք է լինի օբյեկտիվ, ապացուցելի և փաստարկված: Հետևությունները պետք է լինեն միանշանակ: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի բաժինների քննությունն ու դիտողություններն ուղեկցվում են ՀՏԿ-ի անվտանգության, արտակարգ իրավիճակների տեղայնացման և վերացման, արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառներում օրենսդրական ակտերի և նորմատիվային փաստաթղթերի կոնկրետ պահանջներին համապատասխան.

3.2. փորձաքննության անցկացման ժամանակ քննարկվում են հայտարարագրի բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնց անվանումներն ու համարները պարտադիր նշվում են.

3.3. փորձաքննության եզրակացությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) փորձաքննության եզրակացության անվանումը (նշելով հայտարարագրի լրիվ անվանումը),

բ) փորձաքննությանը ներկայացված նյութի հակիրճ բնութագիրը,

գ) ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ներկայացնող (հայտարարագրողի) և կազմող անձանց անվանումները,

դ) հայտարարագրվող օբյեկտի հակիրճ բնութագիրն ու նշանակությունը,

ե) հայտարարագրի բոլոր բաժինների և կետերի մասին,

զ) ՀՏԿ-ի վտանգների աստիճանի մասին,

է) գործող նորմերի և կանոնների պահանջներին ձեռնարկված անվտանգության ապահովման միջոցառումների բավարարության և համապատասխանության մասին,

ը) հայտարարագրվող ՀՏԿ-ի անվտանգության ապահովման միջոցառումների մասին.

3.4. ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին տեղեկությունների մասնագիտական փորձաքննություն իրականացնելիս անհրաժեշտ է՝

ա) գնահատել վտանգների ու ռիսկի քննության այն մեթոդների կիրառման հիմնավորվածությունը, որոնք օգտագործվում են հայտարարագրի մշակման ժամանակ,

բ) հայտնաբերել վտանգների և ռիսկի քննության ժամանակ կատարված հաշվարկների ու փորձագիտական գնահատականների ամբողջականությունը, հավաստիությունը, ինչպես նաև ՀՏԿ-ի անվտանգության վրա ազդող բոլոր գործոնները հաշվի առնելու աստիճանը,

գ) նշել հաշվարկների համար ավելի հավաստի ելակետային տեղեկությունների աղբյուրները.

3.5. փորձաքննության եզրակացության մեջ ներկայացվում են տվյալներ նորմատիվային - իրավական ակտերին համապատասխանության մասին.

3.6. հետևությունները ներառում են հետևյալ կետերի պարտադիր գնահատականը՝

ա) ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը և ճշտությունը,

բ) ՀՏԿ-ի անվտանգության, արտակարգ իրավիճակների տեղայնացման և վերացման, արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառում գործող նորմերին և կանոններին շահագործման պայմանների համապատասխանությունը.

3.7. փորձաքննությունն իրականացնող անձը ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում փորձաքննության եզրակացությունը՝ վավերացված այն իրականացնող անձի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

 

4. Հնարավոր վթարների մասին տեղեկատվություն ապահովելու կարգը

 

4.1. տեղեկատվությունն ընդգրկում է տվյալներ՝

ա) բնակչությանը, ջրային համակարգերի կառավարման մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին (ում տարածքում գտնվում է ՀՏԿ-ն), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` կառուցվածքներում հնարավոր և ստեղծված արտակարգ իրավիճակների վերաբերյալ՝ ընդունված տեղեկատվության տրամադրման կարգի մասին,

բ) արտակարգ իրավիճակի առաջացման վերաբերյալ տեղեկատվական համակարգի առկայության, դրանց աշխատանքի պատրաստ ու բավարար լինելու մասին, ինչպես նաև դրանց գնահատականը և լրացուցիչ պահանջներ արտակարգ իրավիճակի դեպքում զանգվածային տեղեկատվական միջոցների ներգրավման վերաբերյալ:

(4.1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

 

5. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրին կցվող հավելվածները

 

5.1. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրին կցվում են հետևյալ հավելվածները`

ա) ՀՏԿ-ի զննման ակտերը,

բ) ՀՏԿ-ի տեղաբաշխման պլանը և կից տարածքները, որոնք պատվարի և կառուցվածքների ճնշումային ճակատների ճեղքման դեպքում ընկնում են ջրածածկման գոտի,

գ) հիմնական գծագրերն ըստ կառուցվածքների՝

գլխավոր հատակագիծը,

հիմնական ՀՏԿ-ների և դրանց հիմքերի երկայնակի և լայնակի բնորոշ կտրվածքները.

դ) ՀՏԿ-ի վրա չափիչ-ստուգիչ սարքերի և դիտման կետերի տեղադրման սխեմաները,

ե) ՀՏԿ-ի անվտանգության ցուցանիշների վերլուծության համար անհրաժեշտ, հիդրավլիկական, ամրության, ֆիլտրացիոն և այլ ստուգողական հաշվարկների արդյունքները,

զ) կատարված հետազոտական, երկրաբանական հանույթների, հատուկ հետազոտությունների և այլ նյութեր, եթե նման հետազոտությունները կատարվել են ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի մշակման ժամանակ:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(կարգը փոփ. 25.09.14 N 1039-Ն)