Basic information
Number
N 302-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.06.2008-10.11.2016)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
31.05.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.05.2008
Effective date
01.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 31 մայիսի 2008 թվականի N 302-Ա

 

 ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի համաձայնագրի 6-րդ գլխի 22-րդ և 25-րդ հոդվածները և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն:

 4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վարչության պետ Ներսես Մկրտչյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրենին փոխարինող անձ (փոխտնօրեն):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 31

Երևան

 

Changed acts
Changing Act Corresponding incorporation