Basic information
Number
N 630-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.06.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.574
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.05.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.06.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.06.2003
Effective date
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2003 թվականի N 630-Ն

 

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 24-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 630-Ն որոշման

 

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

NN
ը/կ
Գնման ենթակա ձկնատեսակները Աշխատանքի կատարման
(Սևանա լիճ բացթողման)
ժամկետը
Աշխատանքի
ծավալը
(հատ)
Միավորի
գինը
(դրամ)
Ֆինանսավորման ծավալը
1-ին
կիսամյակ
9 ամիս տարի
1. Կողակ ձկան թրթուրներ 2003 թ. հունիս-հուլիս 2500000,0 0,2 500,0 500,0 500,0
2. Կողակի մանրաձուկ (1,5 գ քաշով) 2003 թ. նոյեմբեր 105000,0 5 90,0 240,0 525,0
3. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի) 2003 թ. նոյեմբեր 20250,0 80 259,0 679,8 1620,0
4. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) 2003 թ. նոյեմբեր 105000,0 70 1150,0 3078,0 7350,0
  Ընդամենը       1999,0 4497,8 9995,0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ