ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2016 թ. |
N 3170-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱՐԻՆԵ ՖԱՐՄ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX-000316 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՆԱՐԻՆԵ ՖԱՐՄ» արտադրական կոոպերատիվի տնօրենի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի հոկտեմբերի 7-ին «ՆԱՐԻՆԵ ՖԱՐՄ» արտադրական կոոպերատիվին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000316 լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՆԱՐԻՆԵ ՖԱՐՄ» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Լ. Ալթունյան |