ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2014 թվականի N 1021-Ա
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2014 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Հռոմ «Իտալիայի Հանրապետություն»՝ մանկական պալիատիվ խնամքին նվիրված եվրոպական 2-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 17 Երևան |