Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

9 փետրվարի 2016 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին ստորագրել նշված հուշագիրը` թույլատրելով սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ կատարել հուշագիրը ստորագրելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

Նախագիծ

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԵՎ Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջԵՎ փոխգործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը (այսուհետ` Գործարար խորհուրդ), այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և «Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի ստեղծման մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով,

հաստատելով Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեության և զարգացման ապահովման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների շահերը հաշվի առնելու կարևորությունը,

ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ համախմբված դիրքորոշում ձևավորելու և դրա մասին Հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տեղյակ պահելու նպատակահարմարությունը,

հիմնվելով հրապարակայնության, թափանցիկության և Կողմերի շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

կնքեցին սույն Հուշագիրը հետևյալի մասին.

1. Սույն Հուշագրի իրականացման շրջանակներում Կողմերն իրենց իրավասության սահմաններում, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, փոխգործակցություն կիրականացնեն համակարգային և ռազմավարական հարցերի մասով (ներառյալ` տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական աշխատանքի կատարումը)` նպատակ ունենալով սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունները և հեռանկարները:

2. Սույն Հուշագրի իրականացման մասով փոխգործակցությունը կիրականացվի Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող Խորհրդատվական խորհրդի նիստերի շրջանակներում;

Խորհրդատվական խորհուրդը գլխավորում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Խորհրդատվական խորհրդի աշխատանքի և ձևավորման կարգը սահմանվում է Խորհրդատվական խորհրդի մասին հիմնադրույթով, որը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից` Գործարար խորհրդի նախագահության հետ համաձայնեցնելուց հետո, իսկ Խորհրդատվական խորհրդի աշխատանքի կանոնակարգը հաստատվում է Խորհրդատվական խորհրդի նախագահի կողմից:

Խորհրդատվական խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամից ոչ պակաս` Կողմերի պայմանավորվածությամբ։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների գործարար կապերի զարգացման, փոխգործակցության ամրապնդման նպատակներով Գործարար խորհուրդը, փոխգործակցելով Հանձնաժողովի հետ, Գործարար խորհրդի նախագահության որոշմամբ կազմակերպում է գործարար համայնքների ներկայացուցիչների ֆորումների անցկացում:

Նշված ֆորումների անցկացման պայմանները և կարգը նախապես որոշվում են Կողմերի կողմից` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:

4. Սույն Հուշագրի իրականացման շրջանակներում ենթակա չեն փոխանցման այն տեղեկությունները, որոնց հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

5. Սույն Հուշագրի իրականացման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:

6. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա որևէ ֆինանսական պարտավորություն չի դնում։

7. Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` Կողմերի կողմից համապատասխան արձանագրության ստորագրման միջոցով, որը կհանդիսանա սույն Հուշագրի անբաժանելի մասը:

8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը` մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի` այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

9. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

10. Սույն Հուշագրի կիրառման օրվանից սկսած` դադարում է «Եվրասիական տնտեսական միության և Բելառուսա-ղազախա-ռուսական գործարար երկխոսության միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի հունիսի 15-ի հուշագրի գործողությունը:

Ստորագրված է __________ քաղաքում 20____ թվականի _______-ի «____» -ին, վեց օրինակից` ռուսերենով, մեկ օրինակ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար, ևհինգ օրինակ` Գործարար խորհրդի համար (յուրաքանչյուր մասնակցին` մեկական օրինակ):

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից

Եվրասիական տնտեսական
միության գործարար
խորհրդի կողմից